Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ

Օգոստոս 06,2012 17:08

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով  մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:

Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում շարունակել համագործակցությունն ու օժանդակել կառույցին նոր ծրագրերի կյանքի կոչման հարցում:

«Սկաուտական շարժումը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այս տարի նշվում է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ։ Ի դեպ, նշեմ նաև, որ «Հայաստանի Ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը վերջերս դարձել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք բոլոր նախադրյալները արդյունավետ համագործակցություն ծավալելու համար»,-նշել է Տարոն Մարգարյանը։

Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև շարժման ավելի քան 39 միլիոն սկաուտների ողջույներն ու շնորհակալական խոսքերը հայկական սկաուտական շարժման 100-ամյակի միջոցառումների անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ երիտասարդությունը մեծ կարևորություն և նշանակություն կարող է ունենալ ցանկացած համայնքի զարգացման հարցում:

Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցելու երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիրակությանն ուղղված ծրագրերի իրականացմանը և ընդգծել, որ քաղաքապետարանը միշտ բաց է` երիտասարդության հետ կապված համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործման հարցում:

  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031