Օրվա լրահոսը

Գյումրիի կրիմինալն ու խանութպաններն իրար «գլուխ են ջարդում» որդիներին ու փեսաներին ավագանու կոչում գնելու համար

Վաղվանից   Գյումրիում, ինչպես և հանրապետության 4 այլ մարզերի  թվով 482   քաղաքներում ու  գյուղերում  սկսվում  է  համանքապետի ու  ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները: Եվ մինչև գյումրեցիները սրտատրոփ սպասում են, թե ինչո՞վ է ավարտվելու  իշխանությունների կողմից հրահրված Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան «մենամարտը», ի վերջո Ղուկասյան առաջադրվելո՞ւ է, թե՞ այսպես ասած գահընկեց է արվելու ,  պարզվում  է, որ այս քաղաքում

Օլիմպիական խաղերի ամենահարուստ մասնակիցները (TOP 10)

Մինչ Լոնդոնում շարունակվում է քառամյակի գլխավոր մարզական իրադարձության մեդալների համար պայքարը, լրատվամիջոցներն ու վիճակագիրները «բացահատել» են ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մասնակից տասը ամենահարուստ մասնակիցներին: Ցուցակը միանձնյա գլխավորում է շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը՝ տարեկան $ 54,3 միլիոնով: Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի: 1. Ռոժե Ֆեդերեր, Շվեյցարիա, թենիս, $ 54,3 միլիոն 2. Լեբրոն Ջեյմս, ԱՄՆ, բասկետբոլ, 53

Լոնդոնում երկու հայ մարզիկ էլ է դուրս մնացել

Ամառային 30-րդ օլիմպիական խաղերում երեկ հայաստանցի եւս երկու մարզիկ է համալրել հանդիսականների շարքերը, բայց դա անակնկալ չէր: Հեռացատկորդներ Արսեն Սարգսյանը եւ Վարդան Փահլեւանյանը, համապատասխանաբար, 7,62 եւ 6,55 լավագույն անհատական արդյունքով չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Սակայն սա այն դեպքն է, երբ դա անհաջողություն չես համարի: Ավելին, միայն այն, որ Հայաստանը օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումներում այդ

Վանաձորցի 20 աղջիկ մասնակցեցին սկաուտական առաջնորդությանը նվիրված դասընթացին

 Այսօր   սկաուտական առաջնորդությանը նվիրված  երկօրյա դասընթացն իր շուրջն էր հավաքել վանաձորցի շուրջ  20 աղջիկների: 20-ամյա Սաթինե Քառյանը դասընթացի մասնակիցներից է: Նա ոգեւորությամբ է նշում, որ այս նախաձեռնությունը լավ առիթ է ակտիվացնելու վանաձորցի պասիվ երկիտասարդությանն ու համախմբել նրանց: «Վանաձոր քաղաքում երիտասարդության զբաղվածության մակարդակը այնքան էլ մեծ չէ, ակնկալում եմ, որ այսպիսի նախաձեռնությունների միջոցով երիտասարդությունը կհամախմբվի, ուժ

Ամերիկացի 61-ամյա Մարկ Քովերթը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ

Կալիֆորնիաբնակ Քովերթը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա միակ մարդն է, ով արդեն 44 տարի շարունակ ամեն առավոտ դուրս է գալիս վազելու: Քովերթը շաբաթական վազում է 60-70 կիլոմետր: Ամենահին թիվը համարվում է 0-ն, այն չի փոխել իր տեսքը 1300 թվականից (մ.թ.ա): Առաջին կոնֆետները ի հայտ են եկել Եգիպտոսում և պատրաստում էին կաշտանից և մեղրից:

Հաշմանդամ մարզիկը ետ թողեց առողջներին

  Լոնդոնում կայացավ տղամարդկանց 400 մետր մրցատարածության վազքի նախնական փուլը:: Հարավաֆրիկացի Օսկար Պիստորիուսը, որի երկու ոտքերը ծնկից ներքեւ անդամահատված են, 45,44 վայրկյան արդյունքով եզրագիծը հատեց երկրորդը եւ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Հետաքրքիր է, որ Պիստորիուսը պայքարից դուրս թողեց մրցակից մի քանի առողջ վազորդների: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռինգում կորցրեց լինզաները եւ պարտվեց

 Ամերիկացի 52 կգ քաշային բռնցքամարտիկ Ռաուշի Ուորենը օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում ռինգում կորցրել է լինզաները եւ պարտվել: Առաջին ռաունդից հետո նա հաղթելիս է եղել միավորների 9:7 տարբերությամբ: Սակայն դրվագներից մեկում պաշտպանիչ սաղավարտը սահել է ներքեւ ու գցել լինզաները: Ուորենը ստիպված հընթացս փոխե էլ մարտավարությունը եւ ֆրանսիացի մրցակից Նորդին Ուբաալին մերձամարտի հնարավորություն ընձեռելով՝ մարտը

Մեկնարկի չելավ՝ կնոջը հանդիպելու համար

  Ամերիկացի արագավազորդ, 100 մետր վազքում աշխարհի 2003 թվականի չեմպիոն, 36-ամյա Քիմ Քոլինզը, որի համար սա արդեն հինգերորդ օլիմպիադան է եւ որը Խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ի դրոշակակիրն էր, իր երկրի օլիմպիական պատվիրակության ղեկավար անձանց հետ ունեցած տարաձայնության պատճառով այսօր հրաժարվել է մասնակցել մրցատարածության որակավորման մրցաշարին: «Իմ երկրպագուներին չեմ խաբի: Ես վերջին անգամ եմ ներկայացնում

Ո՞վ պատասխան կտա չծնված երեխայի մահվան համար

Հուլիսի 20-ը  Դանիելյանների ընտանիքում պետք է տոնական լիներ, սակայն, ցավոք, սուգ եղավ:  Այդ օրը Արա Դանիելյանը  ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից  դիպլոմ ստացավ: Արան   2011թ. նոյեմբերին  ամուսնացել է  Նանե Մատինյանի հետ, նրանք սպասում  էին  առաջնեկին: Արայի մայրը ` 53-ամյա Ալվարդ Էդիլյանը մեզ պատմեց, որ 2012թ.  փետրվարին ինքը  հարսի հետ այցելելէ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այնտեղ գինեկոլոգ

Գնանք ու վայելենք այդ Ալանդները: Թե իրոք «աղանդե՞րը»

Առիթ ունեցել ենք ներկայացնելու Մեսրոպ Հարությունյանի եւ Ավետիք Իշխանյանի յուրօրինակ ստուգաբանությունները: Ահա այժմ էլ, իմանալով, որ այսօր մեկնում եմ Ալանդյան կղզիներ՝ լուսաբանելու «Ձայներ խաղաղության համար» միջոցառումը, Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց Ալանդյան կղզիների ծագման ստուգաբանության մի քանի տարբերակներ: Դրանք եւս մի անգամ ապացուցում են. «Ողջ աշխարհն է հայերից առաջացել»:  🙂 Վայելեք: ա) Հիշում եք, որ արի Արտաշես

Հյուսիսային Կորեայում ջրհեղեղին զոհ է գնացել 169 մարդ

Հյուսիսային Կորեայում ջրհեղեղների պատճառով 169 մարդ զոհվել է, 400 մարդ անհայտ կորած է։ Պետական Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ջրհեղեղների եւ տեղատարափ անձրեւների պատճառով ավելի քան 200 հազար մարդ մնացել է անտուն։ Պաշտոնական Փհենյանը աջակցության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին։ «Ազատություն» ռադիոկայան

Տրիպոլիում ռումբ է պայթեցվել, զոհեր չկան

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ ռազմական ոստիկանության շենքի մոտ, շաբաթ օրը ռումբ է պայթեցվել։ Առնվազն մեկ մարդ վիրավորվել է։ Լիբիայի իշխանությունները առայժմ խուսափում են հայտարարություններ անել հավանական կասկածյալների մասին։ Իշխանությունից Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հեռացումից հետո սա առաջին նմանատիպ ահաբեկչական հարձակումն է Տրիպոլիում։ «Ազատություն» ռադիոկայան

Հոլիվուդյան աստղերի ժառանգը 2 օր կաշխատի հասարակության համար

Հոլիվուդյան հայտնի կինոաստղեր Դեմի Մուրի և Բրյուս Ուիլիսի դստերը` Սկաուտ Ուիլիսին Մանհեթենի դատարանը հասարակական վայրում ալկոհոլ խմելու և անձը հաստատող կեղծ վկայական ներկայացնելու համար դատապարտել է հասարակական աշխատանքների, հաղորդում է «РИА Новости»-ն: 20-ամյա աղջիկը ձերբակալվել էր հունիսին, երբ ոստիկանը նրան տեսել էր արգելված վայրում` մետրոյում գարեջուր խմելիս: Երբ օրենքի պաշտպանը նկատել է գարեջուր խմող օրիորդին,

«Մի վաճառիր սերը և երջանիկ զգալու հնարավորությունը»

Ջեմման եւ Հայկը ծանոթացել են դպրոցի բակում՝ հազարամյա թթենու տակ, երբ դեռ դպրոցական էին: Երբ Ջեմման  ծանր պայուսակը ձեռքին դուրս է եկել դպրոցից, հենց այդ ժամանակ էլ Հայկը նկատել է աղջկան: Հայկը Երևանից էր, իսկ Ջեմման Աղավնաձորից, որը երբեմն որոշակի խնդիրների պատճառ էր դառնում, բայց Հայկի համար անհաղթահարելի ոչինչ չէր կարող լինել: Առաջին անգամ սերը

Տիգրան Ուրիխանյան. «Ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել եւ ինչու»

Ինձ հասկանալի չէ, թե ինչու մեր կոռեկտ պատասխանը, թե Յուրի Վարդանյանը կարող էր մնալ իր հայրենիքում եւ որպես ոլորտի պրոֆեսիոնալ՝ զբաղվել ոլորտի հիմնահարցերով, նման բուռն արձագանքի  առիթ դարձավ։ Առնվազն տարօրինակ է նաեւ, որ բացարձակ ապաքաղաքական այդ պատասխանը մեկնաբանվեց որպես սպորտային  խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ։ Որքան էլ մենք փորձեցինք որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնել մեր արձագանքի

«Ինծիլիգենտը» հայհոյանք չէ

Վերջին 10 տարում տպագիր եւ «վիրտուալ» տեքստերում հաճախ հանդիպում ենք «ինծիլիգենտ» բառը, որը հատուկ գրվում է «ծ» տառով` այդ երեւույթի, այդ դասակարգի նկատմամբ քամահրանքն ընդգծելու համար: Հատուկ չի նշվում, թե որն է «ինծիլիգենտ» լինելու ամենամեծ թերությունը, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը թուլամորթ, հարմարվողական եւ վախկոտ մարդանց մասին է, որոնք իրենց սնամեջ դատողություններով, ռեֆլեքսիայով խոչնդոտում

Գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Շիրազի փողոցի մի  բնակարանից գողացել են լվացարան և հեռախոս:  Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:  Կատարվում է նախաքննություն: ՀՀ

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը մինչեւ հիմա իր թոշակը չի ստացել

«Aravot.am»-ը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանից հետաքրքրվեց, թե, չնայած բնակվում է Բուլղարիայում, ստացե՞լ է օլիմպիական չեմպիոնների համար, տարիներ առաջ Հայաստանի կառավարության սահմանած ցմահ ամսական թոշակը, որը, եթե չենք սխալվում, 100 հազար դրամ է: «Ոչ մի անգամ, – պատասխանեց նա: – Նման բան լսել էի, բայց հստակ ոչինչ չգիտեմ: Եթե այդպիսի կարգ գործում է, կուզեի, որ

Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 2-ին, ժամը 04.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել էր: Ճանապարհային ոստիկանության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը երեկոյան պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1985 թ. ծնված Լաերտ Շահբազյանը,

Արմեն Նազարյան. «Պիտի ցանկանաս ու հավատաս»

«Ցավում եմ, որ մեր առաջատար մարզիկները, որոնք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ մեդալներ են նվաճել, Լոնդոնում անհաջող են հանդես գալիս: Թե ինչո՞ւ արդեն պայքարն ավարտած մեր ծանրորդները, հրաձիգը վատ հանդես եկան, դժվարանում եմ պատասխանել: Սպասեք: Կվերադառնան ու բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Ես ծանրամարտի կամ հրաձգության մասնագետ չեմ, որ պատասխանեմ: Իսկ մեր ըմբիշներից, որոնք դեռ պայքարը

Մահացու պատահար Մարտունի-Վարդենիս ճանապարհին

Օգոստոսի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող 1-ամյա աղջնակը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Զենք-զինամթերք՝ բնակարանից

Օգոստոսի 3-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմավիր քաղաքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են կարճեցված փողով 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան, օդամղիչ հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7, 62 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 2 որսորդական դանակ և տարբեր տրամաչափի 20 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

«Հոյակապ երգ էր, բայց աղջիկը սիրուն չէր». «Անիրական» տեսահոլովակը` Էրիկ Կարապետյանից

Էրիկ Կարապետյանն իր երկրպագուներին ուրախացրեց ներկայացնելով նոր տեսահոլովակ: «Անիրական». այսպես է կոչվում Էրիկի նոր երգը, որը հասցրել է դառնալ շատերի ամենասիրելի կատարումը: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: Տեսահոլովակը Youtube-ում տեղադրվել է երեկ՝ օգոստոսի 3-ին, և հասցրել է գրանցել 300-ից ավելի դիտում: Տեսահոլովակի մասին կարծիքներում ու մեկնաբանություններում

Արմեն Նազարյան. «Եթե Հայաստանում սպորտի թանգարան լինի, իմ օլիմպիական ոսկե մեդալը կտրամադրեմ»

 Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր, ըմբիշ Արմեն Նազարյանը, որ բնակվում է Բուլղարիայում, այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման եկել էր հայտարարություն անելու: Անվանի մարզիկը ցանկություն հայտնեց, որ Երեւանում ստեղծվի հայկական սպորտի թանգարան, որտեղ կցուցադրվեն մեր օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների ու մեդալակիրների նվաճած մեդալները, գավաթները, անձնական իրերը, թեկուզ այն մարզահագուստը,

Նոր տեսահոլովակներից մինչև Սուրենի ու Մարիայի սիրավեպը

Այս շաբաթ շոուբիզնեսն այնքան էլ ակտիվ չէր: Չկային ազդեցիկ նորություններ, փոփոխություններ: Կամ մարդկանց դադարել են հետաքրքրել հայտնի դեմքերը, կամ էլ նրանք մեկնել են հանգստի ու նորություններով կկիսվեն, երբ վերադառնան: Ինչևէ, նորություններն այս շաբաթ տեսահոլովակների ու երգերի տեսքով էին. որոնց պակաս հաստատ չունեցանք: Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը, Էրիկը և Անի Երանյանը ուրախացրեցին իրենց երկրպագուներին նոր երգերով ու

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել

Սփյուռքահայ երիտասարդը տպավորված է Հայաստանով

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպված առաջնորդների դպրոցի դասընթացներին մասնակցում էր նաեւ Գեւորգ Շահումյանը՝ Սիրիայից, որը ներկայացնում էր Համազգայինի մշակութային միությունը: «Սուրիոյ մէջ մենք բազմազան ճիւղաւորումներ ունինք, մշակութային նախաձեռնութիւններ, մարզական միութիւններ, ազգային կազմակերպութիւններ ունինք: Ես անդամ եմ Սուրիոյ երիտասարդաց միութեան, Քրիստափոր ուսանողական միութեան, անդամ եմ նաեւ Համազգայինի տնտեսական յանձնախումբին: Աւարտած եմ Հալէպի ազգային

«Հայի աչքերը» Մարթեն Յորգանցին էր նվիրված

Սփյուռքահայ երգիչը «բացում է փակագծերը» ՀՀ սփյուռքի նախարարությունը այս տարի նախաձեռնել է «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որը նպատակ ունի բացահայտելու Սփյուռքում գործող կատարողական խմբերի եւ անհատների: Հիշեցնենք, որ 2005-10թթ. Հայաստանում անցկացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, որի գործառույթները, փաստորեն, փոխանցվել են «Իմ Հայաստանին»: Վերջինս, սակայն, ունի առանձնահատկություն՝ այն թեմատիկ է, իսկ փառատոնի ժամանակահատվածն էլ բաժանված

Առաջարկում են տարեց երեւանցիները

Բաց նամակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հին երեւանաբնակ տարեց գյուղատնտես Ալբինա Ղահրամանյանը նկատեց, որ խորհուրդների ժամանակ կառավարության մեծ ուշադրությանն արժանացած օղակաձեւ զբոսայգին այսօր բարձիթողի վիճակում է: Այն ի սկզբանե ծառայում էր երեւանցիներին՝ որպես հանգստի գոտի, սակայն այսօր վերածվել է սրճարանային համալիրի, բացակայում են նստարանները: Թվում է՝ սրճարանատերերն են որոշում, թե որտեղ դրանք պետք է լինեն,

«Աղջկաս կալանավորման պատճառը Ալիկ Սարգսյանի սանիկին «ահաբեկելը» չէ»

Բազմիցս դիմել ենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն ամեն անգամ արհամարհված են եղել մեր դիմումները՝ վերին ատյանների կողմից: Իմ աղջկան 25.11.2011թ. ձերբակալել են Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքի հիման վրա, թե իբր աղջիկս դրսում տեսել եւ ահաբեկել է նրան: Թե ինչո՞ւ Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքը այդքան զորություն ունի, որովհետեւ նա հանդիսանում է նախկին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031