Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի 20 աղջիկ մասնակցեցին սկաուտական առաջնորդությանը նվիրված դասընթացին

Օգոստոս 04,2012 19:44

 Այսօր   սկաուտական առաջնորդությանը նվիրված  երկօրյա դասընթացն իր շուրջն էր հավաքել վանաձորցի շուրջ  20 աղջիկների:

20-ամյա Սաթինե Քառյանը դասընթացի մասնակիցներից է:

Նա ոգեւորությամբ է նշում, որ այս նախաձեռնությունը լավ առիթ է ակտիվացնելու վանաձորցի պասիվ երկիտասարդությանն ու համախմբել նրանց:

«Վանաձոր քաղաքում երիտասարդության զբաղվածության մակարդակը այնքան էլ մեծ չէ, ակնկալում եմ, որ այսպիսի նախաձեռնությունների միջոցով երիտասարդությունը կհամախմբվի, ուժ կկազմի, կընդգրկվի հասարակության մեջ, որովհետեւ բազմիցս նկատել եմ, որ երիտասարդների որոշակի խումբ առանձնացած է հասարակությունից եւ մասնակցություն չունի հասարակական գործունեության մեջ»,-նման դասընթացների կարեւորության մասին է պատմում վանաձորցի երիտասարդը:

Դասընթացն իրականություն է դարձել  Հայաստանի աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորման եւ  Մեծ Բրիտանիայի աղջիկ սկաուտների հետ համատեղ աշխատանքների արդյունքում:

Կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանում աղջիկների եւ կանանց մեջ ՀՀ լիիրավ քաղաքացիներ ձեւավորելն է, նրանց սկաուտության սկզբունքներին  ծանոթացնելը:

«Մեր նպատակն այն է, որ մեր աղջիկներն ու կանայք կարողանան ցանկացած պարագայում ինքնուրույն գործել եւ  ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Մեր նպատակն է նրանց տեսնել հայրենասեր, ակտիվ քաղաքացիներ, որպեսզի դառնան  լավ մայրեր, լավ տնային տնտեսուհիներ, լավ առաջնոդներ, այնպիսին, որ օրինակ լինեն ամբողջ Հայաստանի աղջիկների համար», – ասում  է Աղջիկ սկաուտների եւ գայդերի  ազգային միության զարգացման կոմիսար Սիրանուշ  Զաքարյանը:

Դասընթացի հաջորդ հանգրվանը  Իջեւանն է:

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031