Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոյակապ երգ էր, բայց աղջիկը սիրուն չէր». «Անիրական» տեսահոլովակը` Էրիկ Կարապետյանից

Օգոստոս 04,2012 14:40

Էրիկ Կարապետյանն իր երկրպագուներին ուրախացրեց ներկայացնելով նոր տեսահոլովակ: «Անիրական». այսպես է կոչվում Էրիկի նոր երգը, որը հասցրել է դառնալ շատերի ամենասիրելի կատարումը: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: Տեսահոլովակը Youtube-ում տեղադրվել է երեկ՝ օգոստոսի 3-ին, և հասցրել է գրանցել 300-ից ավելի դիտում: Տեսահոլովակի մասին կարծիքներում ու մեկնաբանություններում գերակշռում էին դրականները. «Կլիպը շատ սիրուն էր ու որակով, ուրախանում եմ, որ սկսել են սենց գործեր անել», «Էրիկ բրավո, մեր հայ շոուբիզնեսի եզակի երգիչներից, ում շատ եմ սիրում», «Հոյակապ երգ էր, բայց աղջիկը սիրուն չէր», «Էրիկ շատ սիրուն ես պարում և ցնցող կատարում էր»:

Էրիկի երկրպագուները ոգևորված են, սակայն «Անիրականը» ոչ միայն նրանց համար էր սպասված, այլ նաև հենց Էրիկի. «Վաղուց տեսահոլովակ չէի նկարահանել: Շատ աշխատեցինք այս անգամ, քանի որ որոշել էի հենց այնպես տեսահոլովակ չթողարկել», – Bravo.am-ի հետ զրույցում ասել է երգիչը, նա նշել է նաև, որ ևս մեկ տեսահոլովակ կնկարահանվի աշնան սկզբին. «Երգն արդեն կա: Այս տարի, ինչպես խոսք էի տվել, հիմնական շեշտը դնելու եմ անհատական գործունեության վրա` երգեր, տեսահոլովակներ, ձայնասկավառակ, իսկ նախորդ տարի մրցույթներն էին շատ, չէի հասցնում»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031