Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը մինչեւ հիմա իր թոշակը չի ստացել

Օգոստոս 04,2012 15:24 Share

«Aravot.am»-ը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանից հետաքրքրվեց, թե, չնայած բնակվում է Բուլղարիայում, ստացե՞լ է օլիմպիական չեմպիոնների համար, տարիներ առաջ Հայաստանի կառավարության սահմանած ցմահ ամսական թոշակը, որը, եթե չենք սխալվում, 100 հազար դրամ է: «Ոչ մի անգամ, – պատասխանեց նա: – Նման բան լսել էի, բայց հստակ ոչինչ չգիտեմ: Եթե այդպիսի կարգ գործում է, կուզեի, որ այդ թոշակն իմ անձնական մարզիչ Ռուբիկ Ասրյանն ստանար, որն ինձ աճաեցրել է եւ հիմա էլ շարունակում է աշխատել», – ասաց օլիմպիական չեմպիոնը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել