Օրվա լրահոսը
Նորաբաց սպասարկման կետը գործում է
Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը այցելեցին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան վարչական տարածքում նույն օրը բացված Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կետ` տեղում ծանոթանալու ստորաբաժանման աշխատանքային պայմաններին, քաղաքացիների սպասարկման կարգին ու առանձնահատկություններին: ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ բացված սպասարկման
Հացադուլավոր. «Բա կարող է ես ոստիկանապետին նենց բան եմ ասելու` մազերը բիզ-բիզ են կանգնելու»
Երեկվանից ՀՀ ոստիկանության շենքի առջեւ անժամկետ հացադուլ հայտարարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին գիշերը ժամը 3-ին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը եւ Սաշիկ Աֆյանը, ինչպես հացադուլավորն ասաց, խնդրել-աղաչել են` տուն գնա, պայմանով, որ այսօր ընդունելություն կկազմակերպեն: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ալումյանը: Նրա փոխանցմամբ. «Տարան «Ռայկոմ» հասցրին, 2000 հազար դրամ տվեցին, որ Հրազդան հասնեմ»: Այսօր
«ՀՀՇ-ից լինի՝ «պոլի փետ» լինի, հիմա նույն սկզբունքը Հանրապետականներինն է» (Ձայնագրություն)
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում աշխատելու է կլանի սկզբունքը: «Մեզնից լինի, ով ուզում է լինի, սա կլանային համակարգի տրամաբանությունն է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ կաշխատի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրական համակարգը պետք է վերանայել, իսկ ընտրությունների պրակտիկան սահմանափակել. «Ինչ է, ամբողջ ժողովուրդը զբաղված է ընտրություններով
Դատարանը մերժեց «Կյանքի խոսք»-ի հայցն ընդդեմ «Իրավունքի»
Հուլիսի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ, մերժեց «Կյանքի խոսքի» եւ վերջինիս առաջնորդի հայցն ընդդեմ «Իրավունք-Հետաքննություն» եւ «Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի: Վճռի եզրափակիչ մասում ասված է. Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը ՎՃՌԵՑ. “Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության» եւ Արթուր Էդուարդի Սիմոնյանի հայցն
Վարդան Աբեղա. «Հայ եկեղեցու պատմություն առարկան չունի քարոզչության նպատակ»
Ինչպես հաղորդել էինք, այսօր «էրեբունի Պլազայում» կայացած հանդիպման ժամանակ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը ներկայացրեց հանրակրթական դպրոցներում կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց` հայ եկեղեցու պատմության առարկայի միջոցով քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հանրակրթական դպրոցներում իրականացնում է առաքելական եկեղեցու քարոզչություն, ինչն արգելվում է օրենքով: Հանդիպման ընթացքում ելույթի հնարավորություն խնդրեց քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան Աբեղա Նավասարդյանը` ասելով. «Հայ
Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի տունն ադրբեջանական հրետակոծությունից ամբողջությամբ ավերվել է
Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճած Արսեն Գալստյանը ծնվել է 1989թ. Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: 1996թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Ներկայումս Ներքին Կարմիրաղբյուրում ապրում են օլիմպիական չեմպիոնի մորական պապը, քեռին, այլ հարազատներ: Նախանցյալ տարի Արսեն Գալստյանի հորական տատը մահացել է սահմանամերձ գյուղում: 1150 բնակիչ ունեցող Ներքին Կարմիրաղբյուրը Ադրբեջանի
11-ամյա տղան ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
Իթըն Բորտնիկը դեռ 11 տարեկան է, բայց իր երաժշտական տաղանդով արդեն հասցրել է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Նա համաշխարահային ռեկորդ է սահմանել` դառնալով սեփական համերգային շրջագայությունը ձեռնարկած աշխարհի ամենաերիտասարդ մենակատարը: 6-րդ դասարանում սովորող դաշնակահարն իր առաջին շրջագայությունը կատարել է 9 տարեկանում: Բորտնիկը նվագել սկսել է 3 տարեկանից: Շուտով նա նոր շրջագայության կմեկնի, ինչպես նաև կթողարկի
«Փողը ոչ ոքի չի խանգարում». «Արգամբլոգի» հաջողությունների եւ նորությունների մասին
Արդեն մեկ տարուց ավել է գործում է Արգամ Ուստյանի` «ԱրգամԲլոգը»: Բլոգերի խոսքով՝ այն անցել է բարդ ու խոչնդոտներով լի ճանապարհ, նա հասկացել է` այդ ճանապարհը երբեք էլ չի ավարտվելու, քանի որ ոչինչ մարդուն հեշտ չի տրվում: Սակայն Արգամն այն մարդկանցից է, ովքեր սիրում եմ դժվարություններ եւ առանց դրա կյանքը պատկերացնում են միապաղաղ ու անհետաքրքիր. «Եվ
Վաշինգտոնի բանտերից մեկում ութ տարի շարունակ բանտարկված էր մի շուն
Յուրաքանչյուր 7 տարին մեկ՝ ապրիլ ամսին, Մադագասկարի բնակիչները տոնում են Ֆամադիհանա տոնը: Ծեսի ժամանակ ընտանիքի անդամները բացում են իրենց մահացած հարազատների դամբարանները և հանելով նրանց դին, փաթաթում են կտորի մեջ ու պարում նրանց հետ: Մեկ ժամում համակարգչով տեքստ հավաքելու դեպքում մարդու մարմինը կորցնում է մոտ 150 կիլոկալորիա: Բադի ձայնը արձագանք չի տալիս, այդ իսկ պատճառով
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ: Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի /տասը երեխա/ դասերը սկսվել են հուլիսի 30-ին: Պարապմունքները անցկացվում են Ստ.Շահումյանի անվան հ.1 դպրոցում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 9.30-13.00: Դասերը վարում է հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի,փորձառու մանկավարժ,
Ահմադինեժադը «ծիծաղելի» է որակում պատժամիջոցները
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր «ծիծաղելի» է որակել Արեւմուտքի կողմից իր երկրի նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նշելով, թե դրանք նպատակ ունեն աշխարհը էներգետիկ ռեսուրսներից զրկել մի ժամանակաշրջանում, երբ այդ ռեսուրսների պահանջարկը աճում է։ «Դա շատ զվարճալի է։ Նրանք օգտագործում են նավթը որպես քաղաքական զենք մի երկրի դեմ, որը ինքն է նավթ արդյունահանում», – Associated
«Երբ դրսում եմ լինում, միշտ հեծանիվիս վրա հայկական դրոշն եմ ամրացնում». Մուշեղ Խաչատրյան
Դեռ վաղ տարիքից Մուշեղ Խաչատրյանը ճկուն եւ ակտիվ է եղել: Հաճախել է հայկական ժողովրդական երգ ու պարի, բայց այդպես էլ չի կարողացել հարմարվել, մասնավորապես պարին. «Երգել, ոչինչ, սիրում էի, բայց պարը` ոչ: Այդ տարիքից էլ ինձ ավելի շատ դուր էր գալիս Բրեյք դանս պարային ձևը»: Մուշեղը 12 տարեկան էր, երբ մայրը հորդորում է որդուն գնալ
Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյան. Ղեկավարության կողմից ընդունելության չարժանացա
Կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը այս օրերին Երեւանում է: Նա 1996-ից հեռացել է Հայաստանից եւ ապրում է Բուլղարիայում: Այդ երկիր մուտք գործելուն պես՝ Բուլղարիայի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Բուլղարիայի քաղաքացիություն: Ավելին՝ հայազգի ըմբիշը պատվավոր քաղաքացու կոչում ունի, սիրված եւ ընդունված է. Արմեն Նազարյանի անունը գրված է FILA-ի եւ
Արդյոք սիրիահայերը բավարար աջակցություն են ստանում Հայաստանից (Տեսանյութ)
Ներկայումս ամենաքննարկվող և ամենահրատապ խնդիրներից են դարձել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Մասնավորապես, իրավիճակը սրված է Հալեպում, որտեղ գոյություն ունի բավականին մեծ հայ համայնք: Ուստի Aravot.am-ը արաբագետ Սուրեն Մանուկյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ նրա գնահատմամբ՝ արդյոք ՀՀ իշխանությունները բավարար աջակցություն ցուցաբերո՞ւմ են և պատրա՞ստ են ցուցաբերել սիրիահայերին: Նա պատասխանեց. «Իրավիճակն այնքան բարդ է, որ ամենահեշտ բանն է
Քաղաքագետ. ՕԵԿ-ը ձեռ է առնում Վարդան Ղուկասյանին (Ձայնագրություն)
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համոզված է, որ Գյումրիում քաղաքապետի առաջիկա ընտրություններում հաղթելու է ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանը: «Նա այն կարգի մեծահարուստ է, ինչ կարգի՝ Վարդանիկ Ղուկասյանը: Ճիշտ է նա կուսակցությունը փոխել է, «Օրինաց երկրից» գնացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, բայց անձի վերաբերյալ սկանդալային բաներ չեմ լսել: Գործարար է ու հարգանք ունի իր տեղում, բայց մի բան
Շիրակի մարզի կազակների ատաման. «Բալասանյան Սամվելը իմ խնամուս խնամու խնամին է»
Շիրակի մարզի կազակների ատաման, գնդապետ Աշոտ Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ ի պաշտպանություն իրեն կազմակերպված ստորագրահավաքին միանալու խնդրանքով դիմել է տեղի կազակական կազմակերպությանը, վերջիններս էլ կրավորական կեցվածք են ընդունել, քանի որ կազմակերպության ղեկավարը Սամվել Բալասանյանի խնամին է, ասաց, որ նման բան չի եղել: «Վարդան Ղուկասյանը նման խնդրանքով չի
Հանրային խորհրդում քննարկվեց հեռուստաեթերի հարցը՝ հեռուստաընկերություննեի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ
Այսօր՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման դրվեց հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնակցում էին Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրեց վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների
Սիրիացի հյուպատոսի առաքելությունը Հայաստանում դադարեցվեց
Երեւանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես հայտագիր է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությանը` դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամի դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Սիրիացի հյուպատոսի` նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու եւ ընդդիմության կողմն անցնելու մասին հաղորդել էր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը։ Հայաստանյան դիվանագիտական շրջանակներից երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Մուհամադ Հոսամը
Արմեն Աշոտյանը՝ Ստեփան Դանիելյանին. Դառն է հացը օտարի
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը Հայաստանի դպրոցներում մոնիթորինգ է անցկացրել: Կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ այսօր կայացած ասուլիսում նշել է, որ ՀՀ դպրոցներում գրանցվել են դեպքեր, երբ երեխաներին ստիպել են աղոթել ու խաչակնքվել, այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել կամ դասերի ժամանակ պատահել են կրոնական ծեսերի կատարման դեպքեր: Դանիելյանը նաեւ կարծիք էր հայտնել, թե տպավորություն
«Ժառանգության» գլխավոր քարտուղարի հանդիպումները բրիտանացի դիվանագետների հետ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանատան Ծրագրային խմբի ղեկավար Սերա Չեթինի եւ Հանրային կապերի ու լրատվության պատասխանատու Քորայ Բալքայայի հետ: Քննարկվել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախօրեին Սաֆարյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են
«Հայրենիք ու պատիվը» ՀԱԿ-ը լքելու որոշում կկայացնի՞
Օգոստոսի կեսերին կկայանա «Հայրենիք ու պատիվ» կուսակցության համագումարը: Քննարկման հիմնական թեման կլինեն կուսակցության առաջիկա անելիքները, մասնավորաբար, կհստակեցվի «Հայրենիք ու պատիվը» կշարունակի՞ մնալ ՀԱԿ-ի կազմում, թե՞ Կոնգրեսը լքելու որոշում կկայացնի: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Ամենայն հավանականությամբ, «Հայրենիք ու պատիվը» ՀԱԿ-ը լքելու որոշում կկայացնի: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Գառնիկ Մարգարյանի հետ զրույցի
Սումգայիթցի փախստականը հաղթեց դատարանում
ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթում էր գտնվում հարեւան հանրապետության Սումգայիթ քաղաքից բռնագաղթված Կարեն Ղեւոնդյանի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ հայցը: Անցյալ տարվա օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ նախնական նիստերից հետո սկսվել էր այս դատաքննությունը: Կարեն Ղեւոնդյանը պահանջել էր, որպեսզի միգրացիոն ծառայության կողմից 2010 թ. դեկտեմբերի 27-ին իրեն փախստական չճանաչելու մասին որոշումը
Օլիմպիական ակնթարթներ (Լուսանկարների շարք)
Օլիմպիական խաղերը պայքար է, հաղթանակի բերկրանք, պարտության դառնություն ու հիասթափություն: Ու այս բոլորը միասին վերցրած` գեղեցիկ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Peugeot RCZ»-ը առաջին հորիզոնականում է
Ֆրանսիայում կայացել է տարվա գեյ-ավտո շոուն: Հերթական անգամ սեռական փոքրամասնություններն իրենց համար առանձնացրել են ավտոմեքենաների տեսակներ, որոնք, ըստ իրենց, համապատասխանում են «գեյ-ավտո» անվանակարգին: Ավտոմեքենաներն ընտրվել են հաշվի առնելով, ոչ միայն արտաքին տեսքն ու հարմարավետությունը, այլեւ մի շարք մանրուքներ, կապված հզորության, անվտանգության եւ այլնի հետ: Ներկայացնենք ավտոմեքենաների զբաղեցրած տեղերն ըստ հերթականության. 1.«Peugeot RCZ» 2. «Citroлn DS3»
Քաղաքագետ. Կարսը թուրքից ազատագրելու փոխարեն, Երեւանն ազատագրում են ծառերից ու ջրից
Հայաստանի քաղաքացիներին Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելն արգելելու մասին վերջերս թուրքերի ընդունած օրենքը՝ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը դրական է գնահատում: «Մեր համար դրական բան ունի, հերթական անգամ քաղքենու գլխին սառը ջուր լցրին …գումարներ ունեք, ներդրեք Հայաստանում, Արցախում, եւ Ջավախքի ազգային տարածքում, վրացիների հետ որոշակի պարտավորությունների պայմաններում : Մենք շահում ենք, ես կողմ եմ , որ հայկական
Հրանտ Բագրատյանը Հովհաննես Հովհաննիսյանի՞ն է նկատի ունեցել` ասելով, որ «ՀԱԿ-ը ինքնամաքրվում է»
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ ՀԱԿ-ը մաքրվում է ասելով` նկատի չի ունեցել Դավիթ Շահնազարյանին: Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց, թե ամեն դեպքում ումի՞ց է մաքրվում ՀԱԿ-ը, ո՞ւմ է նա նկատի ունեցել, արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի՞ն, որին Կոտայքի մարզպետ էր նշանակել ժամանակին: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ձեր 4 տող հարցի մեջ 3 սխալ կա: Երբ ապրիլի
408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 408.5 դրամ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորության վերաբերյալ հայտարարությամբ
Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անկախության և ինքնիշխանության անձեռնմխելիությանը, սթափ գնահատելով նորացող քաղաքական համատեքստում Հայաստանի տեղն ու դերը փոփոխվող տարածաշրջանում, կարևորելով մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների լուծման անհրաժեշտությունը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է. Ներկա քաղաքական համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հավասար հարաբերություններ պահել այլ պետությունների, միջազգային քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերի հետ,
Օրենքի նոր նախագիծը կպարտադրի կրոնական կազմակերպությունների թափանցիկ գործունեությունը
«Ըստ ՀՀ կառավարության` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի` կրոնական կազմակերպությունները պետք է գործեն հրապարակայնորեն` իրենց կայքերում ներկայացնելով գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններ,-այսօր ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում ասաց ՀՀ կառավարության կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանը` հավելելով, որ հինգշաբթի օրենքի նախագիծը կքննարկվի կառավարությունում,- Գործող օրենքը չի կարողանում կառավարել կրոնական կազմակերպությունների գործունեությունը»: ՀՀ արդարադատության նախարարության
«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես». սահմանափակ հնարավորություններով երիտասարդների կյանքը` փակ դռների հետևում
9-րդ դասարանցի Արտակ Դավթյանն իրեն հաջողակ է համարում միայն նրա համար, որ դպրոցն իրենց տնից շատ հեռու չէ, ու ինքը կարողանում է քայլակով տեղ հասնել: 13 տարեկան էր, երբ հրաժարվեց սայլակից, քանի որ չէր կարողանում քաղաքում դրանով տեղաշարժվել: Թեպետ երկու տարի է անցել, տղան դեռևս չի հարմարվել քայլակին: «Քայլակով իմ մի քայլը ընկերներիս 5 քայլին


















































