Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի կազակների ատաման. «Բալասանյան Սամվելը իմ խնամուս խնամու խնամին է»

Հուլիս 31,2012 17:06

Շիրակի մարզի կազակների ատաման, գնդապետ Աշոտ Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ ի պաշտպանություն իրեն կազմակերպված ստորագրահավաքին միանալու խնդրանքով դիմել է տեղի կազակական կազմակերպությանը, վերջիններս էլ կրավորական կեցվածք են ընդունել, քանի որ կազմակերպության ղեկավարը Սամվել Բալասանյանի խնամին է, ասաց, որ նման բան չի եղել: «Վարդան Ղուկասյանը նման խնդրանքով չի դիմել: Եթե դիմեր, ինձ պիտի դիմեր, կազմակերպության ղեկավարը ես եմ, բայց չի դիմել»,- ասաց Սիմոնյանը: Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ եթե Վարդան Ղուկասյանը դիմեր, ի՞նչ դիրքորոշում կորդեգրեր կազմակերպությունը: «Ինքը մեր կազմակերպության համար այնքան է կանգնած եղել եւ մոտ, որ եթե դիմեր, անպայման… ստորագրահավաքը ո՞րն է, հասարակական կազմակերպություն է, ես մարդկանց իրավունք չունեմ պարտադրելու: Ազատ ընտրություն է. յուրաքանչյուրն իր խելքով կգնար եւ իր ընտրությունը կկատարեր՝ տեսնելով նրա արած լավությունները»,- ասաց գնդապետ Սիմոնյանը:

Նա նկատեց, որ քանի որ իրենց կազմակերպության գլխադասային կառույցը հանձնարարականներ չի տվել, ինքն իրավունք չունի ինքնագլուխ բաներ անելու:

Ինչ մնում է Բալասանյանի հետ խնամիական կապերին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Բալասանյան Սամվելը իմ խնամուս խնամու խնամին է: Ես քաղաքում ճանաչված տղա եմ, ես բոլորին ճանաչում եմ, հատկապես նմանօրինակ մարդկանց, ինձ են ճանաչում… եթե ինձ չեն դիմել, ես էլ կրավորական կեցվածք չեմ ընդունել՝ ո՞նց կարելի է նման բաներ ասել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031