Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյան. Ղեկավարության կողմից ընդունելության չարժանացա

Հուլիս 31,2012 17:23

 Կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը այս օրերին Երեւանում է: Նա 1996-ից հեռացել է Հայաստանից եւ ապրում է Բուլղարիայում: Այդ երկիր մուտք գործելուն պես՝ Բուլղարիայի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Բուլղարիայի քաղաքացիություն: Ավելին՝ հայազգի ըմբիշը պատվավոր քաղաքացու կոչում ունի, սիրված եւ ընդունված է. Արմեն Նազարյանի անունը գրված է FILA-ի եւ Բուլղարիայի սպորտի փառքի պատերին։

Aravot.am-ի հետ զրույցում անկախ Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը ցավում է, որ չի կարողացել մասնակցել այս օլիմպիադային՝ վնասվածքի պատճառով. «Սրանք իմ 5-րդ օլիմպիական խաղերն էին լինելու, ցավոք, վնասվածք ստացա վերջին ամիսներին եւ հետ մնացի սպորտային մարզումներից: Շատ կուզենայի մասնակցել, որովհետեւ մոտիկ էի օլիմպիական մեդալին: Ճիշտ է՝ տարիքս այն չէ՝ 38 տարեկան եմ, բայց փորձառու եմ ու վստահ իմ ուժերի վրա»: Մարզիկը երազում է, որ մի օր էլ որդիները՝ Էդմոնդն ու Գրիշան օլիմպիական ոսկի նվաճեն:

Արմեն Նազարյանը հիշում է 90-ականները եւ Հայաստանից հեռանալու պատճառները. «Նեղացած չեմ, բայց ուզում եմ փաստել, որ ես անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն էի: Օլիմպիական խաղերին մասնակցում էր 196 երկիր, եւ մեր Եռագույնը հենց իմ շնորհիվ ծածանվեց Ատլանտայում (ԱՄՆ) օլիմպիական խաղերում, ընդ որում՝ 120 երկրի նախագահ ներկա էր օլիմպիադային եւ հետեւում էր գոտեմարտերին, իսկ 80 երկրի նախագահներ իրենց մարզիկներին դիմավորել էին որպես հերոսներ: Ինձ ոչ ոք չդիմավորեց…Հաղթանակով վերադարձա Հայաստան եւ 5-6 ամիս ղեկավարության կողմից ոչ մի ընդունելության չարժանացա: Այդ պրոբլեմները վաղուց են եղել, այն ժամանակ ուրիշ իշխանություններ էին»:

Նա ասում է, որ եթե այսօրվա պայմաները լինեին մարզիկների համար, ինքը Հայաստանից հաստատ չէր գնա:

Նյութն ամբողջությամբ՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031