Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացի հյուպատոսի առաքելությունը Հայաստանում դադարեցվեց

Հուլիս 31,2012 16:55

Երեւանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես հայտագիր է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությանը` դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամի դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Սիրիացի հյուպատոսի` նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու եւ ընդդիմության կողմն անցնելու մասին հաղորդել էր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը։

Հայաստանյան դիվանագիտական շրջանակներից երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Մուհամադ Հոսամը Երեւանից մեկնել է Դուբայ։

Այդուհանդերձ, սիրիացի դիվանագետի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ հայտագիր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ դեռ չէր ստացել:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031