Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողը ոչ ոքի չի խանգարում». «Արգամբլոգի» հաջողությունների եւ նորությունների մասին

Հուլիս 31,2012 18:11

Արդեն մեկ տարուց ավել է գործում է Արգամ Ուստյանի` «ԱրգամԲլոգը»: Բլոգերի խոսքով՝ այն անցել է բարդ ու խոչնդոտներով լի ճանապարհ, նա հասկացել է` այդ ճանապարհը երբեք էլ չի ավարտվելու, քանի որ ոչինչ մարդուն հեշտ չի տրվում: Սակայն Արգամն այն մարդկանցից է, ովքեր սիրում եմ դժվարություններ եւ առանց դրա կյանքը պատկերացնում են միապաղաղ ու անհետաքրքիր. «Եվ վերջապես հենց այդ խոչնդոտներն հաղթահարած մարդն է հասնում ինչ- որ  արդյունքի»:

Շուրջ երկու տարի կատարած աշխատանքները արդեն տալիս են իրենց արդյունքները, բայց նույնիսկ այդ դեպքում, բլոգեր Ուստյանը շարունակելու է  անդադար աշխատել. «Առհասարակ սիրում եմ գործը մեկնարկել, նոր դրանց մասին խոսել, բայց արդեն բացվել է on-line ռադիոն` բլոգի հիման վրա, որը, պետք է խոստովանեմ, բլոգի այցելուները հասցրել են սիրել, ներկա պահին ռադիոն ժամանակավորապես չի գործում, այն դարձյալ հասանելի կլինի օգոստոսի 9-ին, արդեն նոր հաղորդաշարերով, ու նոր ասելիքով: Մոտ մեկ ամիս առաջ «ԱրգամԲլոգ»ը մեկնարկեց «Ֆոտոշարք աստղի հետ» նախագիծը, որի շրջանակներում հայկական շոուբիզնեսյան որևէ ներկայացուցիչ հատուկ բլոգի համար ներկայանում է 3 կերպարից բաղկացած հետաքրքիր ֆոտոշարքով: Նախագծի առաջին դեմքը սիրված ու ճանաչված երգչուհի Արմինկան էր: Ֆոտոշարքերի ժամանակ աշխատում եմ տաղանդավոր լուսանկարչի հետ: Դեռ մի քանի առաջարկներ ու պրոեկտներ կան, որոնց շուրջ մտածում եմ: Անելու շատ բան կա»:
Ներկա պահին Արգամ Ուստյանը պատրաստվում է բլոգի 2-ամյակին նվիրված միջոցառմանը, իսկ հետագայում հնարավոր է համագործակցություն` հայկական հեռուստաընկերություններից մեկի հետ ու դա արդեն քննարկման փուլում է. «Այդ աշխատանքը ինձնից շատ ժամանակ կխլի, ուստի եթե հասցնեմ համատեղել իմ ներկայիս աշխատանքի հետ, ապա անպայման կհամաձայնեմ»,- ասում է բլոգերը:
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ բլոգի ծննդյան օրը կլինի մրցանակաբաշխություն, հետագայում նույնպես հնարավոր է, որ բլոգը հանդես գա մրցույթներով, սակայն, ինչպես հատուկ շեշտում է Արգամը` այն պետք է իր բնույթով եզակի լինի. «Մրցանակաբաշխությունը կլինի հայ շոուբիզնեսյան ներկայացուցիչների շրջանում: Մինչ միջոցառումը բլոգում հարցումներ կկազմակերպվեն, իսկ բլոգի այցելուները կընտրեն լավագույններինլավագույններն էլ այդ օրը կստանան մրցանակներ «ԱրգամԲլոգ»ի կողմից»:
Արգամն անկեղծանում է՝ նրա առաջնային նպատակը չի եղել բլոգի միջոցով գումար աշխատելը, սակայն կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց գովազդը տեղադրել «ԱրգամԲլոգ»-ում. «Փողը ոչ ոքի չի խանգարում: Դա իմ աշխատանքի մի մասն է դարձել»:  

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031