Օրվա լրահոսը

Ադրբեջանի բանակի սպա է զոհվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով ադրբեջանցի սպա է զոհվել: «Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Ջաֆար Ջաֆարովը սպանվել է հայկական  կողմի դիպուկահարի կրակոցից, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ», – նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Տեղեկացնելով այս մասին` France Press լրատվական գործակալությունը նշում է, որ չնայած 1994 թվականին դադարեցվել

Անվտա՞նգ է պաղպաղակը

Պաղպաղակի շուկան Սննդի անվտանգության պետական ծառայությունը  մոնիտորինգի է ենթարկելու։ «Պաղպաղակը կենդանական հումք ունի և ռիսկային սննդամթերք է, քանի որ այն պատրաստելիս ջերմային մշակման չի ենթարկվում։ Իսկ պաղպաղակի պատրաստման ժամանակ ցանկացած թերացում, խախտում մարդկանց առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը։ Խոսքը

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ասֆալտապատումը կաթվածահար է արել Երեւանը

Այսօր մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը կաթվածահար էր, ցերեկվա անտանելի շոգին ասֆալտապատվում էին միանգամից մի քանի փողոցներ՝ Բաղրամյանը, Մաշտոցը, Քոչարը: Խայտառակ էր վիճակը հատկապես Բաղրամյան փողոցում: «Խաչառ» ՍՊԸ-ն փողոցի կեսը փակել էր, մեքենաներն ու տրոլեյբուսները, խուսափելով վթարից, կամ անցնում էին փողոցի մեջտեղով շարված երկաթե ցուցանակների վրայով, կամ մտնում արգելված գոտի՝ ստեղծելով անորոշ վթարային իրավիճակ: Ցուցանակները հաստատ խանգարում

Բարեփոխումներից հետո. Անձը դատարան կներկայացվի ձերբակալության 60 ժամվա ընթացքում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումներով  ձերբակալության հարցը կներառվի դատական վերահսկողության ոլորտ: ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը  «Փաստինֆո» գործակալության թղթակցին պարզաբանեց. բարեփոխումներով  նախատեսվում է, որ կալանքի հարցը քննող դատարանը կողմի միջնորդությամբ պարտավոր է քննել  ձերբակալման իրավաչափության հարցը:  Փոխնախարարն ընդգծեց, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա Վճռաբեկ դատարանը փորձել էր և բավականին  հաջող  չափանիշներ ներկայացնելով՝  նախադեպային

Սյունիքում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Գորիսում է

Սյունիքի մարզում 5587 աշխատանք փնտրող քաղաքացի կա, որոնցից 4388-ը գործազուրկ են: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի այս տարվա առաջին կիսամյակի տվյալների համաձայն` գործազրկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գորիսում: Սյունիքում ապրող ու գրանցված գործազուրկներից 1809-ը Գորիսի տարածաշրջանի բնակիչներ են, հաջորդ տեղում Կապանի տարածաշրջանն է` 1289 գործազուրկով: Գործազուրկի կարգավիճակ ունեցող 940 բնակիչ էլ կա Սիսիանի եւ 350-ը` Մեղրու

Հասարակությունը փող է հավաքում, ԱԳՆ ասում է՝ բարդ է

Սիրիահայերին օգնելու համար այսօր Հայազն երիտասարդական միությունը Կասկադին հարակից տարածքում դրամահավաք էր սկսել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հայազն երիտասարդական միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, իրենք մտադիր էին հենց Կասկադի տարածքում դրամահավաքությունը անցկացնել, սակայն անվտանգության աշխատակիցները իրենց թույլ չեն տվել։ Դրամահավաքը սկսել է այսօր՝ժամը 15.00-ին եւ կտեւի մինչեւ երեկոյան ժամը 20.00-ը։ Արմեն Մկրտչյանի խոսքերով՝ արդեն 20

Մամռակալած լիճը (Ֆոտոշարք)

Երեւանի Քանաքեռ համայնքում գտնվող լիճը մամռակալել է: Լճի նկատմամբ ոչ մի հոգատարություն չկա: Այն ամբողջությամբ ծածկվել է մամուռով եւ բույսերով: Լճի հենց հարեւանությամբ էլ լողավազան կա, որտեղ լողում են երիտասարդներն ու երեխաները: Արթուր Հարությունյան` «Մամռակալած լիճը» (mynews.am)

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին:

Սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին Հարց. Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված եւ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից: Պատասխան. Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով: Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են

Հումորային Արենին (Ֆոտոշարք)

Փաստորեն Արենի գյուղը ոչ միայն կարելի է համարել համեղ գինի համտեսելու եւ գնելու վայր, այլ` նորատեսակ հումորի «հայրենիք»: Վայոց ձորի Արենի գյուղի վաճառատեղիում կարելի է հանդիպել  յուրօրինակ գրառումների, որոնք վաճառվող մթերքների, բույսերի եւ  «սարի ծամոն»-ի օգտակարության վերաբերյալ մակագրություններն են: Դրանց միջոցով օրինակ` ես բացահայտեցի, որ «սարի ծամոն»-ն օգտակար է ստամոքսի լնդերի համար, իսկ ահա լոշտակ ժենշենը` հազի եւ սեքսի

Ոստիկանություն. «Վանո Սիրադեղյանը Հայաստան վերադառնալուն պես անմիջապես կձերբակալվի ու կվերցվի կալանքի»

Այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանի գործը որ փուլում է գտնվում, եւ իրավական ինչ գործընթացներ կկիրառվեն նրա նկատմամբ: Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը պարզաբանեց, որ գործը ոստիկանության նախաքննական ապարատի վարույթում չէ, նրա նկատմամբ միջազգային  հետախուզում է հայտարարված: Հարցին, թե այսինքն ի՞նչ կլինի նրա հետ՝ նա պարզաբանեց. «Այսինքն՝ վերադառնալուն պես  անմիջապես կձերբակալվի եւ

Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ը չի կարող 100 տոկոսով ապահովել մեր անվտանգությունը

«Ուզբեկստանի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը Հայաստանին մտածելու տեղիք է տալիս»,- այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ըստ որի՝ սա մարտահրավեր է. « Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը չի կարող 100 տոկոսով ապահովել մեր անվտանգությունը: ՀԱՊԿ-ը Ուզբեկստանի հետ միասին էլ չէր կարող ապահովել մեր անվտանգությունը: Այժմ կտրուկ քայլեր պետք չէ անել, պետք չէ

Ոստիկանությունը հերքում է, որ հրապարակի վտանգավոր փուչիկների պատվերն արվել է խնայողության համար

Այսօր հրավիրած ասուլիսում ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ 905 դեպքով նվազել են հանցագործությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Անդրադառնալով հանրապետության հրապարակի փուչիկների գործի վերաբերյալ հարցին՝ այն, որ ոստիկանությունը մեղադրանք առաջադրեց կոնկրետ անձի, արդյոք հարցաքննվե՞լ են կազմակերպիչներ, թե՞ միայն այդ մարդն էր ամբողջ խնդիրը՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը

«Թող բոլորի կյանքում լինի այն մեկը, ում կասեն «Դու իմն ես, ես՝ Քոնը»

«•Ты – моё, я – твоё•» ֆեյսբուքյան էջը գործում է 2011 թվականի նոյեմբեր ամսից: Այս կարճ ժամանակահատվածում էջը հասցրել է բավականին ճանաչում ունենալ եւ հավանության  արժանանալ երիտասարդների (եւ ոչ միայն երիտասարդների) կողմից: Էջի հաջողության բանալին թիմային աշխատանքն է. «Այժմ էջն աշխատացնում են երեք ադմիններ՝ Գայանեն, Լիլիթը եւ Բելլան: Մենք՝ ադմիններով , շատ սիրելով էջը մեր կողմից արված

«Ռուբեն Հայրապետյանի դիրքորոշումը չզգացի». Ստեփան Գրիգորյան

«Ցանկացած պետություն՝ լինի ժողովրդավարական, թե ավտորիտար, այնտեղ միայն մեկ սուբյեկտ իրավունք ունի ուժ, բռնություն կիրառել ժողովրդի դեմ եւ դա կոչվում է իշխանություն: Հայաստանում նոր տենդենցներ են ուժեղանում, հստակեցվում. ինչ-որ մարդիկ ասում են՝ իմ ռեստորանում, իմ փողոցում, իմ քաղաքում ես եմ որոշողը, թե ով պետք է ուժ կիրառի: Սա մարտահրավեր է՝ ուղղված հասարակության եւ իշխանության դեմ:

Երեխայի ծննդյան հավաքույթը «Խորանն» օգտագործել է քարոզչության նպատակով

Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման մամլո ծառայությունը Aravot.am-ին տեղեկացնում է, որ ՄԵԼ-ի հետ կապ է հաստատել մի հայ տղամարդ, ով ընտանիքի հետ միասին վերջերս է տեղափոխվել Իսպանիա: Նա հայտնել է նոր մանրամասներ՝ Վալենսիայում գործող «Խորան» կրոնական կառույցի ղեկավարների գործունեությունից: Այդ մարդու խոսքով՝ վերջերս, իրենց զավակի ծննդյան տոնի կապակցությամբ, տանը փոքրիկ հավաքույթ էր կազմակերպել: Հարազատներից բացի,

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում երեկ տեղադրված հայտարարությունում նշված է, որ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է վերահաստատել կառավարության միանշանակ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում 2012 թվականի հուլիսի 19-ին անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունները»: Պաշտոնական Թբիլիսին գտնում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային  հանրության ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կառավարության պատվերով «Հայհիդրոմետը» կանխատեսումներ է անում, հետո փոխո՞ւմ

Վաղվանից մինչեւ օգոստոսի 4-ը Սեւանից 35 միլիոն խորանարդ մետր ջուր է հանվելու: Կառավարության այս որոշումը «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ խախտել է իրենց իրավունքները: Այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ բնապահպան Սիլվա Ադամյանն էլ պատմեց, որ 2 անգամ նամակով դիմել են ԱԺ ՝ իրենց Սեւանի ջրառի որոշման քննարկմանն ընդգրկելու համար, բայց մերժվել են ու դիմել

«Երեխաները նույնպես կարող են դաժան լինել».Ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյան

    Ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանն իր կարիերան  սկսել է լուսանկարչությունից, այնուհետև իր տաղանդն արտահայտել ֆիլմերի միջոցով: Իր գլուխգործոցներից է «Նանա» ֆիլմը (չորսամյա աղջկա մասին, որը հայտնվում է անտառում և հենց այդտեղ էլ ծավալվում է ֆիլմի ամբողջ գործողությունը): Ֆիլմը 2012 թվականին «լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին (Ֆրանսիա): Սակայն մինչ ֆիլմի որոշ

Արցախի ընտրություններում երկու դրական տեղաշարժ արձանագրվեց. Վ.Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում՝ Արցախում կայացած նախագահական ընտրությունների մասին: Օսկանյանի գրառումը ներկայացված է ստորև: Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակի համար շնորհավորում եմ Բակո Սահակյանին: Շնորհավորում եմ Վիտալի Բալասանյանին ստացած ծանրակշիռ վստահության համար:  Բնականաբար շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին: Անկախ առկա թերություններից՝ այս

ԼՂՀ-ի ընտրությունները Հայաստանի նման մրցակցային էին

«Ցանկացած կոնվենցիա ուսումնասիրելիս կտեսնենք, որ այնտեղ ֆիքսված է, որ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձեւավորել իր իշխանությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների մասին խոսելիս, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ Ղարաբաղի ընտրություններն այս տեսանկյունից լեգիտիմ էր: Գրիգորյանն առանձնացրեց Ղարաբաղի ընտրությունների մրցակցային ու թեժ պայքարով ընթանալու փաստն ու ասաց, որ աշխարհն ուզած- չուզած հաշվի կնստի այդ

«Արմյանսկի տեռորիզմ» գիրքը վաճառած Ակոջյանն ազատ արձակվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Սպարտակ Ակոջյանին: Վերջինը, ինչպես լուսաբանելով դատական նիստերը, տեղեկացրել ենք, Վրաստանից իր հետ Հայաստան էր բերել «Արմյանսկի Վեստնիկ» 10 հատ գրքույկներ, որը, ըստ մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանի, վաճառել էր «Վենիսաժում», ապրիլի 23-ին, դրանով իսկ վիրավորել էր հայ ժողովրդի ազգային զգացումները,

Թե ինչպես ուսանողները որոշեցին Երևանում նկարել երկրորդ 3D նկարը

Օրեր առաջ Երևանում անակնկալ կերպով հայտնվեց երկրորդ 3D նկարը՝ ԵՃՇՊՀ-ի ետնաբակերից մեկում: Հեղինակները հենց այդ համալսարանի «Համակարգչային դիզայն» բաժնում սովորող ուսանողներն են: Նրանցից մեկի՝ Լաուրա Նազինյանի հետ զրույցում, իմացանք, որ 3D նկարն իրականացնելու համար փորձեր էր կատարվում դեռ մեկ տարի առաջվանից, սակայն ինչ-ինչ պատճառներից ու խնդիրներից ելնելով՝ այն հաջողվեց նկարել վերջերս միայն: «Այս ամենին հասանք

Ամաչել է հայ լինելուց, երբ տեսել է, թե Հայաստանում որքան աղբ կա

Հայաստանում նույնիսկ աղբն է ստվերում, մեզ մոտ աղբն են գողանում ու ստվերային մշակմամբ զբաղվում: Այսօր նման կարծիք հայտնեց «Քլին լենդ» (մաքուր աշխարհ) ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը՝ Ամերիկյան համալսարանում «let’s do it!Armenia» էկոլոգիական շարժման կողմից կազմակերպած կոնֆերանսի ժամանակ: «Քլին լենդը» Հայաստանի մի շարք քաղաքներում զբաղվում է աղբի վերամշակմամբ եւ այն որպես երկրորդային հումք` արտահանմամբ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը վերջին շրջանում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ

Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներով պարբերաբար հայտնվող մեղադրանքները և կոչերը, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի գործող նախագահ Գեղամ Հարությունյանին և ընդհանրապես այդ կառույցին, ընդամենը քաղաքական շահարկումներ են, անառողջ դիրքորոշման արդյունք: Եթե կան հասարակական նախաձեռնություններ, որոնք ցանկանում են մասնակցել բանակային խնդիրների լուծմանը, ապա լավագույն ձևն այդ աշխատանքներում ներգրավվելն է: ՀՀ ՊՆ առընթեր հասարակական

Նախատեսվում է գիտության ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ԳԱԱ-ի, ՀՀ բուհերի, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը

Ազատ առեւտրի գոտի մտնելու համար վարչապետը հանձնարարել է կենդանիներին գրանցել ու համարակալել

Այսօր մեր երկրից մատների վրա հաշված ապրանքատեսակներ են արտահանվում Եվրոպա: Հայաստանի դեպքում Եվրոպան, այսպես ասած, «վետո» է դրել հատկապես սննդամթերքի վրա, քանի որ հայ արտադրողների սննդամթերքը մի շարք նորմերով չի համապատասխանում եվրաչափանիշներին: Այն տնտեսվարողներն էլ, որոնք եվրաչափանիշներին համապատասխան արտադրանք են տալիս, միեւնույն է՝ նրանց ապրանքն էլ Եվրոպան չի ընդունում, քանի դեռ այդ «վետոն» չի հանվել:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031