Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի ծննդյան հավաքույթը «Խորանն» օգտագործել է քարոզչության նպատակով

Հուլիս 20,2012 15:52

Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման մամլո ծառայությունը Aravot.am-ին տեղեկացնում է, որ ՄԵԼ-ի հետ կապ է հաստատել մի հայ տղամարդ, ով ընտանիքի հետ միասին վերջերս է տեղափոխվել Իսպանիա:

Նա հայտնել է նոր մանրամասներ՝ Վալենսիայում գործող «Խորան» կրոնական կառույցի ղեկավարների գործունեությունից: Այդ մարդու խոսքով՝ վերջերս, իրենց զավակի ծննդյան տոնի կապակցությամբ, տանը փոքրիկ հավաքույթ էր կազմակերպել: Հարազատներից բացի, հավաքույթին առանց հրավերի ներկայացել են «Խորանի» ղեկավարներ Հրաչյա եւ Գայանե Խաչատրյանները, ովքեր որպես նվեր մի քանի տոպրակ չիփս են բերել: «Զույգն ընտանիքին ներկայացել է որպես Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցի համարվող «Խորանի» հովիվներ՝ ասելով, թե իբր ցանկանում են հայերին համախմբել և եկել են պարզապես երեխայի ծնունդը շնորհավորելու: Տեղեկություն հայտնողն ասաց, որ Խաչատրյաններին ներս է հրավիրել, սակայն որոշ ժամանակ անց զույգը սկսել է քարոզել, իսկ հավաքույթին ներկա գտնվող կանանց Գայանե Խաչատրյանը հրավիրել է իրենց «եկեղեցի»,-ասում է ՄԵԼ մամլո ծառայության պատասխանատու Հովհաննես Զուռնաչյանը:

Նա հավելեց, որ ըստ տեղեկությունների՝ դեպքից հետո վերոհիշյալ կանայք մասնակցել են «Խորանի» հավաքին, ինչից հետո սկսել են վիճել ամուսինների հետ՝ ասելով, թե «Խորանն» ունի իրենց ֆինանսական աջակցության կարիքը: «Ամուսիններից պահանջել են 15.000 եվրո, ինչի պատճառով եղել է նաեւ բաժանության դեպք»,-ասաց Հովհաննես Զուռնաչյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031