Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության պատվերով «Հայհիդրոմետը» կանխատեսումներ է անում, հետո փոխո՞ւմ

Հուլիս 20,2012 15:45

Վաղվանից մինչեւ օգոստոսի 4-ը Սեւանից 35 միլիոն խորանարդ մետր ջուր է հանվելու: Կառավարության այս որոշումը «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ խախտել է իրենց իրավունքները:

Այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ բնապահպան Սիլվա Ադամյանն էլ պատմեց, որ 2 անգամ նամակով դիմել են ԱԺ ՝ իրենց Սեւանի ջրառի որոշման քննարկմանն ընդգրկելու համար, բայց մերժվել են ու դիմել Մարդու իրավունքների պաշտպանին. «Պարոն Անդրեասյանը կազմակերպեց մի հավաք, որին հրավիրել էր կառավարության անդամներին ու հանրության ներկայացուցիչներին: ԱԺ փորձագետներից մեկը պատճառաբանեց, թե ամառային արձակուրդներ են, ու շատ արագ պետք է լուծվեր այդ հարցը: Փաստորեն նույն օրը երկու լսումով ընդունվել է այդ որոշումը, որը մեզ համար անընդունելի է»:

Տիկին Ադամյանին զարմացրել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի արձագանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հասարակական լսումներ ԱԺ-ում չկազմակերպելու հարցում արձանագրած խախտումների վերաբերյալ: Փոխվարչապետը պնդել է, որ հանրությունը մասնակցել է: «Այդ ովքե՞ր են մասնակցել, որ մենք չգիտենք»,- զարմացավ տիկին Ադամյանը:

Ինգա Զառաֆյանն էլ պատմեց, որ «Հայհիդրոմետն» էլ էր Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպած քննարկմանը մասնակցել. «Առաջին անգամ կառավարության կայքէջում տեսել ենք, որ, ըստ Հիդրոմետի, այս ամառ երաշտ է սպասվում… Հարցրինք երաշտի մասին, արդեն երաշտ չէր, արդեն սակավաջուր ամիս էր: Հիմա նրանք փոխում են իրենց կանխատեսումները: Եվ դա խոսվում էր հուլիս, օգոստոս ամիսների մասին, հուլիսը սկսվեց ոչ սակավաջուր, երաշտ չտեսանք, բայց արդեն որոշումը կա… ստույգ տվյալների վրա լրիվ հակառակ եզրակացություն է արվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031