Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն. «Վանո Սիրադեղյանը Հայաստան վերադառնալուն պես անմիջապես կձերբակալվի ու կվերցվի կալանքի»

Հուլիս 20,2012 16:32

Այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանի գործը որ փուլում է գտնվում, եւ իրավական ինչ գործընթացներ կկիրառվեն նրա նկատմամբ: Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը պարզաբանեց, որ գործը ոստիկանության նախաքննական ապարատի վարույթում չէ, նրա նկատմամբ միջազգային  հետախուզում է հայտարարված: Հարցին, թե այսինքն ի՞նչ կլինի նրա հետ՝ նա պարզաբանեց. «Այսինքն՝ վերադառնալուն պես  անմիջապես կձերբակալվի եւ կվերցվի կալանքի»:

Մեղադրանքների առնչությամբ, որ մեր անձնագրերը տպվում են ոչ թե Ֆրանսիայում, այլ՝ մեր հայրենիքում, մասնավորապես՝ Ջրվեժում՝ ոստիկանությունը պազաբանեց, որ այս տարվա ընթացքում ունեն փոխանակված այնքան անձնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 15 հազարով. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մրցույթի արդյունքներով ֆրանսիական ընկերությունն էր պարտավորությունը կատարում, մայիսի նոր մրցույթով հայկական կազմակերպություն  է մասնակցել մրցույթին, արդյունքում՝ տեղական կազմակերպություն է շահել մրցույթը, եւ անձնագրեր տրամադրելու է նաեւ հայկական ընկերություն, որը միջազգային ստանդարտներին համապատասխանելու է»:

Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում ոստիկանի կերպարին, դա նախագահի պահանջն է, նա ասել է, որ մեզ այսօր անհրաժեշտ է նոր ոստիկան: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ սկսած համազգեստից, վերջացրած բուն էությամբ՝ ոստիկանը պետք  ունենա լուրջ մասնագիտական հմտություններ, կարողություններ»:

Հարցին՝ երբ ոստիկանապետն ասում է մեզ պետք է նոր ոստիկան, կարելի՞ է ասել, որ դուք մեզ չեք բավարարում՝ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ դա միայն լրագրողների ընկալմամբ է այդպես:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը մեկնաբանելով ֆեյսբուքյան իր ակտիվությունը ու այն կասկածները, որ հնարավոր է այդ գրառումները, երբեմն՝ փիլիսոփայական, ինքը չի գրել՝ նա ասաց՝ «Մի զարմացեք, ոստիկանությունում բավականին գրագետ կադրեր ունենք, եթե կասկածում եք՝ կզրուցենք, կապացուցենք, որ մենք այդ առումով որեւէ պրոբլեմ չունենք»:

Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը կորել է: Լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե ուր է գործը, ինչու չեք գտնում եւ ոստիկանությունը չի՞ ուզում միջամտել: Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ առանձնացված գործը դատական դեպարտամենտում է, մի մասն էլ դատախազությունում: «Ոստիկանության իրավասությունից դուրս է միջամտել: Գործը կորելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա»:

Այսօր ասուլիսում չկար Ներսես Նազարյանը: Այն, որ Երեւանի ոստիկանապետի փոխարեն այսօր փոխոստիկանապետն է եկել, սա նշանակում է, որ  Ներսես Նազարյանն իրավասու չէ՞ այլեւս հարցերին պատասխանել՝ հարցին Հունան Պողոսյանը պատասխանեց, որ ոստիկանության պետի հրամանով՝ պարոն Նազարյանին այսօր հերթական արձակուրդ է տրամադրված: Կոլեգայի նիստից անմիջապես հետո մեկնել է արձակուրդ՝ շատ կարճ ժամկետով՝ անմիջապես կվերադառնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031