Օրվա լրահոսը
Տարիների ընդմիջումից հետո երեկ խորհրդարանում ընթացավ շատ հետաքրքիր քաղաքական քննարկում
Խորհրդարանում երեկ բոլորովին այլ մթնոլորտ էր, այլ իրավիճակ։ Ու հիմնական պատճառը, թերեւս, Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների ներկայությունն էր նիստերի դահլիճում։ Առավոտյան խորհրդարանը սկսեց նոր ձեւավորված կառավարության ծրագրի քնարկումը։ Այնտեղ էր կառավարության ողջ կազմը, բացակա պատգամավորները շատ քիչ էին։ Լրագրողները, որ նախկինում իրենց օթյակներում շատ քիչ էին լինում եւ նիստերի ընթացքին առանձնապես չէին հետեւում, քանի որ
Ալվարդ Պետրոսյան. «Բժիշկը նախեւառաջ մտավորական է եւ պիտի «Հարսնաքարում» հաց չուտեր»
Հատված Ալվարդ Պետրոսյանի հարցազրույցից: – Ես չեմ պատկերացնում, թե բժիշկները «Հարսնաքարում» ինչ գործ ունեին: Ինձ համար այդ «Հարսնաքարը» հղփացած օլիգարխների հարսանիքների, նորահարուստների զավակների հարսանիքների եւ խնջույքների տեղ է: Այդպես է տպավորվել, որովհետեւ ամեն տարի նման մի քանի հարսանիքների աղմուկը հասարակությունը լսում է: Եվ դա ինձ համար, ճիշտն ասած, վատ տոն է: Դուրս է գալիս՝ ես
Եկեղեցու տանիքին առկա են ճաքեր
Հունիսի 20-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող «Սբ. Երրորդություն» եկեղեցու տանիքից առկա է երեսպատման քարերի թափման վտանգ: Դեպքի մասին տեղեկացվել է Արարատյան թեմի առաջնորդարանը: Տեղում պարզվել է, որ քարերի վրա առկա են ճաքեր և թափման սպառնալիք չկա: ԱԻՆ
Դիդյե Դրոգբան գնում է Չինաստան
Կոտ դ՝ Իվուարցի հանրահայտ ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան եկող մրցաշրջանից կարիերան շարունակելու է Չինաստանի «Շանհայ Շենհուա» ակումբում: Այնտեղ նա հանդես է գալու «Չելսիում» իր նախկին թիմակից Նիկոլյա Անելկայի հետ: Ֆուտբոլիստի պաշտոնական կայքը հաստատում է այս փաստը եւ նշում, որ իվուարցին Չինաստանում ստանալու է շաբաթական $ 315 հազար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդան Բոստանջյան. «Այդ ի՞նչ ծրագիր է, որ իրատեսական էլ չլինի»
Երեկ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի վերաբերյալ լսեցինք ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, դեռեւս ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի տեսակետը։ – Ըստ էության, նախանշված ցուցանիշների ապահովումն իրատեսական եք համարում՝ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, 100 հազար աշխատատեղ եւ այլն։ – Ես զարմանում եմ բոլորի վրա, ովքեր ասում են, որ իրատեսական չէ, այդ ի՞նչ ծրագիր է, որ իրատեսական էլ
Ֆուտբոլում բարեփոխումներն անհրաժեշտ են
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Եվրոպայի առաջնության Ուկրաինա-Անգլիա խաղից հետո, որում տանտերերը պարտվեցին 0:1 հաշվով, վերջապես ընդունել է, որ վիճահարույց պահերին դարպասի գրավում արձանագրելու GLT համակարգի ներմուծումն այլեւս անհրաժեշտություն է, որը կարեւոր քայլ է լինելու միջազգային ֆուտբոլի զարգացման գործում: Վերոնշյալ հանդիպման տեսագրությունը պարզորոշ ցույց է տալիս, որ գլխավոր մրցավար Վիկտոր Կաշաին 63-րդ րոպեին չի հաշվել ուկրաինացի
Հայաստանի արտգործնախարարն ելույթ ունեցավ «Ռիո+20» գագաթաժողովին
Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեց ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Այս ձևաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարևորագույն միջոցառում: Գագաթաժողովին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը,
Ինչքան մարդ կարող է շահել Աժ-կառավարություն առողջ կոնֆլիկտից
Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի §հոտ¦ էր փչում։ Եվ ժամանակին արածս կանխատեսումները, որ առաջիկա Ազգային ժողովը հաստատ ավելի լավն է լինելու, քան վերջին նախորդները, կարծես իրականություն են դառնում։ Եթե երկու տասնյակ ելույթներից 4-5-ը լավն են՝ դիպուկ, թեմային
ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմության պաստառով իշխանություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ընտրողներից, հասարակությունից թաքցնում էր կոալիցիա ձևավորելու և դրա պայմանների շուրջ ՀՀԿ-ի հետ բանակցելու իրողությունը: Մարդիկ չէին հասկանում ու հիմա էլ չեն հասկանում` փորձում էին պայմանավորվել իրե՞նց, թե երկրի խնդիրները լուծելու հարցերի շուրջ: ԲՀԿ-ն երեկ նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագիրը և հին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը Աժ-ում ուղղակի ջախջախեց այնպիսի ջերմեռանդությամբ, որին
Նիագարայի ձայնից բարձր
Եվրո 2012-ի խմբային մրցաշարի Ուկրաինա-Անգլիա խաղի ժամանակ Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնում ֆուտբոլասերների բարձրացրած աղմուկը գերազանցել է Նիագարա ջրվեժի ձայնը: Սարքավորումները գրանցել են առավելագույն՝ 123 դեցիբել: Լրատվամիջոցներին այս մասին տեղեկացնելով՝ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանենկոն նշել է. «Մեզ շատ քիչ չբավականացրեց անգլիացիների 131 դեցիբել ռեկորդին: Սակայն ուկրաինացի ֆուտբոլասերների համար ամեն բան դեռ առջեւում է»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծրագրերը ուղարկեք աղբանոց
Հայաստանի կառավարությունը ներկայացնում է գործունեության հնգամյա նոր ծրագիրը, որը երեկվանից սկսել են քննարկել ԱԺ-ում և շարունակելու են այսօր, և որը բոլոր խմբակցությունները՝ բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, համարում են անբավարար և հայտարարում դեմ քվեարկելու մասին: Դժբախտաբար, կառավարության նոր ծրագրի ներկայացումն ու քննարկումը տեղի է ունենում մի ողբերգական իրադարձության ֆոնին, որը պարզապես ցնցել է բոլոր բանական մարդկանց:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ՀՅԴ-ի օգտին քվեարկել են բացառապես այն հանգուցյալները, որոնք մահացել են իմացյալ մահով:
Առաջատարը վրացահայ Դավիթ Հարությունյանն է
Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարը: Հինգերորդ տուրից հետո 4,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է վրացահայ շախմատիստ Դավիթ Հարությունյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հայաստանցիներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը եւ Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իմ «կողմ»-ը կապ չունի իշխանության «կողմ»-ի հետ և իմ «դեմ»-ը՝ ընդդիմադիր փոքրամասնության
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: – Պարոն Մարուքյան, Ազգային ժողովում քննարկվեց 2012-2017թթ. կառավարության ծրագիրը, շատերն իրենց դժգոհություններն արտահայտեցին կառավարության ծրագրի շուրջ: Դուք ի՞նչ կարծիք ունեք: – Նախկինում էլ կառավարության ծրագրի հետ կապված իմ կարծիքն ու մտահոգությունները հայտնել եմ: Այո՛, ծրագրում կան բազմաթիվ դրական դրույթներ, սակայն մտահոգություններս կայանում էին նրանում, որ, ըստ
Վիտալի Բալասանյանը սկսել է նախագահական քարոզարշավը
Իր նախընտրական արշավն է սկսել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Առաջին օրը նաև խորհրդանշական բնույթ ուներ: Համալսարան-ոստիկանություն-ազատագրված տարածք և արցախյան գյուղ երթուղին ցույց է տալիս Վիտալի Բալասանյանի ծրագրի առաջնահերթությունները` զարգացած կրթություն և գիտություն, օրինապահություն, Արցախի վերբնակեցում, գյուղի զարգացում: Իր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածուն տվեց Արցախի պետական համալսարանից: Արցախյան պատերազմում զոհված ուսանողների և դասախոսների հուշարձանին
Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց
Կազանում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց՝ սեւ խաղաքարերով տանուլ տալով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկին: Նախավերջին՝ 10-րդ, տուրից առաջ, որում Էլինան այսօր հանդիպում է Ալիսա Գալյամովայի հետ, մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է հաստատվել: Համփի Կոներուն, Էլինա Դանիելյանը եւ Աննա Մուզիչուկը վաստակել են 6,0-ական
Նարեկ Դուրյան. «Նեմեսիս»-ը ուղղակիորեն կապվում է այսօրվա ղարաբաղյան պայքարի հետ
Արդեն յոթերորդ անգամ Տիկնիկային թատրոնի բեմ է բարձրացվում «Նեմեսիս» ներկայացումը: Նեմեսիսն այն օպերացիան էր, որով հայ երիտասարդները սպանեցին 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին: Ներկայացման բեմադրիչ Նարեկ Դուրյանի համոզմամբ, նմանատիպ ներկայացումներ հաճախ պետք է լինեն` ամիսը չորս-հինգ անգամ, սակայն ասում է` այդքան հանդիսատես չունենք. «Ես որոշեցի հենց սա բեմադրել, քանի-որ այն մեր հերոսական էջերից է: Գտնում
«Հարսնաքարի» միջադեպի հետևանքով ևս մեկ տուժած է ի հայտ եկել. կոտրել են նրա կողոսկրերը
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժել են և հիվանդանոցում է գտնվում ոչ թե 3, այլ 4 մարդ: 4-րդ տուժածի` Արկադի Աղաջանյանի եղբորորդին, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, Epress.am-ին պատմել է, որ ծեծկռտուքի հետևանքով Արկադին ստացել է համամետաբար թեթև վնասվածքներ` նրա կողոսկրներն են ջարդվել: Արկադին իր երեք ընկերների` Գարիկ Սողոմոնյանի, Արտակ Բայադյանի և
Լազանյա՝ տոնական եւ առօրյա սեղանների համար
Իտալական խոհանոցի ամենահամեղ, հագեցնող եւ, խոստովանենք՝ կալորիական ուտելիքներից մեկը լազանյան է: Լազանյան իտալական պաստաների՝ մակարոնեղենի տեսակներից մեկն է: Իսկական, ճիշտ լազանյան պատրաստվում է թարմ խմորից, սակայն չոր խմորից՝ լայն, տափակ մակարոններից պատրաստված լազանյան էլ ոչնչով չի զիջում՝ համեղ է, գեղեցիկ եւ ախորժաբեր: Լազանյան պատրաստում են տարբեր միջուկներով, տարբեր լցոններով: Սակայն դասական, ավանդական լազանյան պատրաստվում է
Անջելինան՝ «Քնած գեղեցկուհի»
Անջելինա Ջոլին իր ուժերն է փորձում կախարդուհու կերպարում: Կախարդուհու ոճում դերասանուհին հանդես է գալու Դիսնեյում նկարահանվող «Քնած գեղեցկուհին» նորացված ֆիլմում: Այս նախագծի վրա աշխատում են մարդիկ, որոնք նկարահանել ու իրականացրել են նաեւ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը: Ֆիլմը վաճառքում կհայտնվի մինչեւ եկող տարվա մարտ ամիսը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Արտակարգ իրավիճակների նախարարը «Հարսնաքար» մտել է կոստյումով
Եթե մտնեք «Հարսնաքար» ռեստորանային համալիր եւ այնտեղ արտակարգ իրավիճակի հանդիպեք, ի՞նչ կանեք: Aravot.am-ն այս հարցն ուղղեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նա պատասխանեց. «Ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ այնտեղ, չգիտեմ ինչ ի նկատի ունեք»: Նախարարը նշեց, որ 2 անգամ այցելել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մենք հետաքրքրվեցինք՝ կոստյումո՞վ եք եղել, սպորտային հագուստով չե՞ք փորձել մտնել, ինչին
ԲՀԿ-ն իր այս կեցվածքը կպահպանի՞ նախագահական ընտրություններից հետո (Տեսանյութ)
Ողջ նախընտրական շրջանում, երբ Վարդան Օսկանյանը հանդես էր գալիս վարչապետի, իշխանության հասցեին հայտնի քննադատական հայտարարություններով` ԲՀԿ խմբակցությունը չէր արձագանքում, կամ ասում էին, որ իր անձնական տեսակետն է: ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չէր հայտնում՝ կիսո՞ւմ է Վարդան Օսկանյանի քննադատական կարծիքը, թե՞ ոչ: Այս առնչությամբ Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ Ձեր այսօրվա հայտարարությունները կարո՞ղ ենք դիտարկել որպես
Պատերազմը բերել է Հայաստան
Կոտ դ` Իվուարի քաղաքացիական պատերազմի հետևանքով 2011թ. ընտանիքի բոլոր անդամներին կորցրած քսանիննամյա Դելոր Ինոսենթն ապաստան է գտել Հայաստանում: Նրա նոր բարեկամներն են իր նման հարազատներ կորցրած ու Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած 5 համերկրացիները, ում հետ նա ամեն օր աշխատում է՝ որպես ավտոմեքենա լվացող: «Պատերազմի հետևանքով ամեն ինչ կորցրեցի ու այլևս հնարավոր չէր ապրել իմ երկրում:
Ֆարմանյանը՝ Զուրաբյանին. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի»
Այսօր ԱԺ միջանցքներից մեկում թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, հանդիպելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, ասաց. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի, դեռ պաստառները մնացել են»: Խոսքը, բնականաբար, նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Վլադիմիր Կարապետյանի մասին էր, որին ՀԱԿ-ը համարում է հաղթած ու ընտրված: Ի պատասխան՝ պարոն Զուրաբյանն
«Գյուտ» արած նախարարը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանին
Այսօր Aravot.am-ը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, թե «գյուտ» եք արել՝ նա պատասխանեց. «Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է վերաբերվեի: Ես իմ ասածը բացատրեցի: Երբ խոսակցությունը եղել է, համատեքստը հետեւյալն է, որ չկան նշված, թե ասենք, որտեղ է իրականացվելու ներդրումները, կոնկրետ որտեղ են ստեղծվելու աշխատատեղերը: Ես
«Ջոն արքա» էին դիտում
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, դիտել Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը: Սունդուկյանցիներն այն մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել են նաև մշակութային համաշխարհային օլիմպիադայի շրջանակում Միացյալ Թագավորությունում անցկացվող համաշխարհային շեքսպիրյան թատերական փառատոնի ժամանակ՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի
30 տարվա ընթացքում առաջին անգամ էր կազմակերպվում
Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի Առողջության ապահովման եւ պահպանման կենտրոնում այսօր տոն էր: Նշվում էր բուժաշխատողների միջազգային օրը (Բուժաշխատողների միջազգային օրը նշվում է հունիս ամսվա երրորդ կիրակի օրը- հեղինակ): Կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Սիրուն Գասպարյանն ինքն է նախաձեռնել միջոցառումը, ասում է` վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում. «Ցանկանում եմ այստեղի
«Հարսնաքարում» ծեծվածը նախարարի հարեւանն է
Հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող «Հարսնաքարի» միջադեպի գործը առաջիկայում’ նախաքննությունից հետո, կտեղափոխվի դատարան: Հայաստանյան իրականության մեջ ոչ միշտ եւ ոչ բոլորի դեպքում է արդարադատությունն իրագործվում’ արտոնյալներ կան: Օրինակ’ մոտ մեկ տարի առաջ նույն ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հեռախոսով հայհոյեց լրագրողին, եւ թե դատախազությունը, թե դատական բոլոր ատյանները գտան, որ կատարվածի մեջ հանցակազմ չկա: ԱԺ-ում կառավարության ծրագրի
Աշխարհի 7 ամենաբարձր արձանները
7. Մայր Հայրենիք արձանը Կիևում: Գտնվում է Դնեպր գետի ափին: Պատվանդանի հետ միասին ունի 102 մ. բարձրություն: Հուանգդիին և Յանդիին կայսրերի արձանը Չինաստանում: Նվիրված է չինական 2 կայսրերին` Հուանգդիին և Յանդիին: Ունի 106 մ. բարձրություն: Գուան Ինի արձանը Չինաստանում: Ընդհանուր բարձրությունը 108 մետր է: Կրիշտու Ռեի արձանը Պորտուգալիայում: Կառուցվել է 1959թ: Գտնվում է Պորտուգալիայի Ալմադա
«Սեկոն» առայժմ կասկածյալ է. ձերբակալման մասին խոսք չկա
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանի հաղորդմամբ` «Սեկոն» մականունով քաղաքացու ձերբակալման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս պահին Թեժլեռում գործող ռեստորանն աշխատեցնող անձնավորությունը բերման է ենթարկվել եւ առայժմ կասկածվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: Շրջանառվող լուրերի համաձայն` վերջինս ճաշացանկին զուգահեռ մարմնավաճառների ծառայություններ է առաջարկել ռեստորանի հաճախորդներին: «Այս պահին դեռ նյութեր


















































