Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարվա ընթացքում առաջին անգամ էր կազմակերպվում

Հունիս 20,2012 19:46

Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի Առողջության ապահովման եւ պահպանման կենտրոնում այսօր տոն էր: Նշվում էր բուժաշխատողների միջազգային օրը (Բուժաշխատողների միջազգային օրը նշվում է հունիս ամսվա երրորդ կիրակի օրը- հեղինակ): Կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ  Սիրուն Գասպարյանն ինքն է նախաձեռնել միջոցառումը, ասում է` վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում. «Ցանկանում եմ այստեղի բուժաշխատողների օրը հիշարժան դարձնել: Համոզված եմ` նրանք միշտ կհիշեն այս օրը»,- ասում է Սիրուն Գասպարյանը: Կարծում է` այս միջոցառումով ավելի կամրապնդվի «պոլիկլինիկայի» դերը բանավանի բնակիչների շրջանում. «Ուրախ եմ, մինչ այժմ դեռ ոչ մի բողոք, դժգոհություն չենք լսել բնակիչներից: Դրա վառ ապացույցը մեր դիմում-բողոքների գրքույքն է: Այն միշտ կարդում ենք, այնտեղ միշտ դրական կարծիքներ կան մեր աշխատակազմի մասին, այն կարդալիս մտավոր եւ ֆիզիկան  հանգիստ ենք զգում»,- ասում է բժշկուհին: Իսկ այսօրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքներով որոշել է նա  զբաղվել, հյուրերը Արարատի քաղաքապետարանից, Արարատի հիվանդանոցից եւ Արարատի մարզպետարանից են, արարողությանը մասնակցում են բանավանի մանկապարտեզի, դպրոցի, Վեդի քաղաքի «Մշակույթի» տան սաները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930