Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարը «Հարսնաքար» մտել է կոստյումով

Հունիս 20,2012 23:16

Եթե մտնեք «Հարսնաքար» ռեստորանային համալիր եւ այնտեղ արտակարգ իրավիճակի հանդիպեք, ի՞նչ կանեք: Aravot.am-ն այս հարցն ուղղեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նա պատասխանեց. «Ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ այնտեղ, չգիտեմ ինչ ի նկատի ունեք»: Նախարարը նշեց, որ 2 անգամ այցելել է  «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մենք հետաքրքրվեցինք՝ կոստյումո՞վ եք եղել, սպորտային հագուստով չե՞ք փորձել մտնել, ինչին պարոն Երիցյանը պատասխանեց , որ հարսանիքի է գնացել. «Հարսանիքի սպորտային հագուստո՞վ գնայի: Ես միայն հարսանիքի եմ եղել եւ բնականաբար կոստյումով: Դա հարգանք է՝ մյուսների նկատմամբ»:

Ռեստորանում կատարված ծանր հետեւանքներով դեպքի մանրամասներին նախարարը տեղյակ չէ. «Գիտեմ, որ ինչ-որ միջադեպ է եղել, բայց մանրամասն տեղյակ չեմ»: Նախարարը նշեց, որ  իր ոլորտում շատ անելիքներ կան, բյուջեն էլ, ինչպես միշտ, սուղ է:

Մեր դիտարկմանը՝ Սեւանում երիտասարդների կյանքը փրկելուց հետո Ձեր հեղինակությունը բավականին բարձրացավ՝ որպես նախարար, նման արձագանքներ Ձեզ չե՞ն հասել, պարոն Երիցյանը պատասխանեց, որ ինքն աշխատում է իր առջեւ դրված խնդիրները կատարել եւ եթե հարկ լինի՝ էլի փրկել մարդկանց կյանքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930