Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը՝ Զուրաբյանին. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի»

Հունիս 20,2012 21:36

Այսօր ԱԺ միջանցքներից մեկում թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, հանդիպելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, ասաց. «Ձեր հաղթած թեկնածուին ասեք, որ գա իր քարոզչական պաստառները հավաքի, դեռ պաստառները մնացել են»:

Խոսքը, բնականաբար, նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Վլադիմիր Կարապետյանի մասին էր, որին ՀԱԿ-ը համարում է հաղթած ու ընտրված: Ի պատասխան՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Դուք ասեք, ես հո պոչտալյո՞ն չեմ: Դուք հավաքեք»:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ուղղակի ընկերաբար է խնդրում՝ «Երբ տեսնեք, փոխանցեք: Օրենքի՜ց եք խոսում, իսկ օրենքով՝ ով փակցրել է, նա էլ պիտի հավաքի»: Պարոն Զուրաբյանը, թեեւ հայտարարել էր, որ Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչն է լինելու Աժ-ում՝ նույնիսկ չխոստացավ, որ Ֆարմանյանի ասածները կփոխանցի Վլադիմիր Կարապետյանին. «Լսեք, ֆեյսբուք կա, մեյլ կա, բան ունեք ասելու՝ նրան ասեք»:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչը լինելուն՝ պարոն Զուրաբյանը հստակեցրեց. «Ներկայացուցիչն եմ՝ քաղաքացիների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930