Օրվա լրահոսը
Լոս Անջելեսի «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` Երևանում
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «…Վարդան Գևորգյանը իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հայ արվեստին,
Վիտալի Կլիչկոն վիրավորվել է
Ուկրաինացի գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն եւ «УДАР» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Կիեւում` ոստիկանների եւ «Լեզվի մասին օրենքի» հակառակորդների միջեւ բախման ժամանակ թեթեւ վնասվածքներ է ստացել: Կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրավապահ մարմինների` արցունքաբեր գազով ձեռնարկած գրոհի ժամանակ Կլիչկոն ձեռքը վիրավորել է կոտրված ապակիներով: Չնայած դրան, նա մոտ երկու ժամ մնացել
Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր կմնա մինչեւ սեպտեմբեր
Չնայած պատգամավորական մանդատը վայր դնելու մասին երեկվա հայտարարությանը` «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր կմնա մինչեւ սեպտեմբերի 10-ը` պահպանելով պատգամավորական անձեռնամխելիությունը: ԱԺ կանոնակարգի համաձայն` պատգամավորի հրաժարականը պետք է ընդունվի ԱԺ նիստում: Իսկ խորհրդարանը մինչեւ սեպտեմբեր նիստեր չի գումարելու: Երեկ մեր թղթակիցը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է, թե ԱԺ-ն պատրաստվո՞ւմ է այդ առթիվ արտահերթ նիստ գումարել:
Գործարար. «Հանրային խորհրդում «օդի մեջ են խոսում» (տեսանյութ)
Այսօր Հանրային խորհրդում քննարկում էին փոքր ու միջին բիզնեսի ոլորտում առկա խնդիրները, եւ ինչպես խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց` հավաքվել են, որ հասկանան` ի՞նչ կարող են անել ու տարբեր օղակներից ներկայացուցիչներ են հրավիրել: Խորհրդի նիստի առաջին 40 րոպեի ընթացքում ներկաները, որոնց թվում էին թե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ եւ թե պետական չինովնիկներ, այդպես էլ չկողմնորոշվեցին` թե
Վահե Ավետյանի երեխաներին հարազատներն ուզում են փախցնել Հայաստանից
«Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով զոհված զինվորական բժիշկ Վահե Ավետյանն ունի մեկ քույր՝ Նվարդը: Նա ապրում է Լոս-Անջելեսում: Վահեի հարազատներն այս օրերին ուզում են Վահեի երեխաներին տանել Հայաստանից՝ մտածելով, որ նրանց կփրկեն այս վտանգավոր եւ կրիմինալ երկրից: Քանի որ Վահեի քույրը կատարվածից դեռ ուշքի չի գալիս, նրա ամուսինը կապվել է «Հարսնաքարի» միջադեպի համար բողոքի ակցիա բարձրացրած
18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ
Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասնավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության
«Թիկնապահն իրավունք չունի վիճաբանության ժամանակ մարդ ծեծելու». ըստ օրենսդիրների, շուտով թիկնապահները միայն օրենքով են լինելու
Գալիք տարվանից թե’ օլիգարխների թիկնապահները, թե’ տարաբնույթ շինությունների անվտանգության աշխատակիցները շարժվելու ու իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու են օրենքի տառին համապատասխան: Այս մասին, առնվազն հայտարարում են իշխող՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ հղում անելով «Մասնավոր թիկնազորային գործունեության մասին» օրենքին: Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին ծեծելու դեպքը եւ 12 օր հետո ծեծված Վահե Ավետյանի
Դատախազը նաեւ տեսագրող է
Արտակ Նազարյանի մահվան գործով մեղադրող Հարություն Հարությունյանը ամբաստանյալներին , վկաներին հարցեր տալուց, հայտարարություններ եւ միջնորդություններ անելուց զատ նաեւ փոքր տեսախցիկով նկարահանում է դատական նիստերի ընթացքը: Սովորաբար նրա տեսախցիկը միացված վիճակում, անշարժ դիրքով ուղղված է ամբիոնի մոտ ցուցմունքներ տվողներին, երբեմն դատախազն իր ձեռքն է վերցնում տեսախցիկը: Հուլիսի 3-ի դատական նիստում դատախազ Հարությունյանը տեսախցիկի օբյեկտիվն ուղղել էր
Սերժ Սարգսյան. «Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է»
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի
ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում
Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը: Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաև առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի «Արցախ. հայկական ավանդույթների և արվեստի այգի » գիրքը` նվիրված Արցախի անկախության 20 ամյակին: Դասախոսություններով հանդես եկան պատմաբան Կլոդ Մութաֆյանը
Սուրեն Զոլյանը «ջախջախում» է կառավարության ծրագիրը
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, համեմատելով կառավարության նախկին եւ ներկայիս ծրագրերը, առաջինը բնորոշում է որպես բարի ցանկությունների, երկրորդը՝ «ժեկի» մակարդակի ծրագիր, երբ մարդ մի կողմից ուզում է փող աշխատել, մյուս կողմից՝ խուսափել պատասխանատվությունից: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր գնահատականների վերաբերյալ ընկալումը այլ կլինի, նախկին ռեկտորն առաջարկեց առանց մեկնաբանությունների տպագրել
Մարդկային երկու կյանք խլած վիրաբույժին` ընդամենը ինը ամիս ազատազրկում
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 9 ամիս ազատազրկման դատապարտեց գյումրեցի այն վիրաբույժին, ով մեղադրվում է Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին ավտովթարից տուժած 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու նրա մահվան պատճառը դառնալու մեջ: Ռուսաստանում կրթված, մոտ 10 տարի այնտեղ աշխատած ու ՌԴ քաղաքացիություն ունեցող պրոֆեսիոնալ վիրաբույժը`Հրանտ Ներսիսյանը, հիվանդի ստոծանին վիրահատելիս վնասել էր սիրտը, ստոծանին
«Եթե ես գնում եմ հարցազրույցի նախարարի մոտ, ինչու՞ չգրեմ նաև, թե միջանցքում ինչքան սպասեցի ու այդ ընթացքում ինչ տեսա». Շուշան Բլանշ
«Ես հացթուխ եմ», – այսպես սկսեց պատմել իր մասին 24-ամյա լրագրող, բլոգեր Շուշան Հարությունյանը ( Շուշան Բլանշ): Նրա խոսքով՝ մեդիա ոլորտում բոլոր աշխատողները հացթուխներ են. նրանք թխում են մի բան ու եթե ժամանակին չհասցնեն՝ այն կհնանա ու պահանջարկ չի ունենա: «Հացթուխ» է աշխատում արդեն 7 տարի և շատ ուրախ է դրա համար, քանի որ ինչպես
Դիմորդը հուզվեց եւ ծաղիկներ նվիրեց հանձնաժողովի նախագահին (Տեսանյութ)
Հունիսի 25-ից մեկնարկել են անգլերենի բանավոր քննությունները, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 1200 դիմորդ: Aravօt.am-ը այցելեց ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոն, որտեղ ականատես եղավ, թե ինչպես է դիմորդը հուզված արտասանում մորը նվիրված իր հորինած անգլերեն բանաստեղծությունը: Տղան վաստակեց առավելագույն՝ 20 միավոր: Ավելի ուշ, վերադառնալով քննակենտրոն, նա վարդեր նվիրեց հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանին: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
«Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանության գործը եթե փորձեն ծածկադմփոց անել՝ ամբողջ հասարակությունը կբարձրանա» (տեսանյութ)
«Ինձ համար ցավ է, որ Գյումրին համարում են կրիմինալ քաղաք, որովհետեւ մի քանի հոգու պատճառով չի կարելի ասել, որ Գյումրին կրիմինալ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը: Նրա խոսքերով՝ «Գյումրիում դուք կարող եք շատ հանգիստ դուրս գալ, շատ հանգիստ ման գալ: Կրակոցները սահմանափակ անձանց միջեւ է միշտ պատահում: Ցավն
«ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չեն կարող միջամտել»
«ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն կարող միջամտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին եւ պաշտոնանկ անել նախագահին՝ Ռուբեն Հայրապետյանին: Այդ կազմակերպությունները չեն ճանաչում այն ազգային ֆեդերացիաների ղեկավարներին, ովքեր նշանակվել են իրենց պետության կողմից կամ էլ նախագահի ընտրությունները կեղծված են» – «Ա1+»-ի մարզական լրագրողին պարզաբանեց ՀՖՖ-ի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը: Ինչպես նշել ենք, Change.org համաշխարհային կայքում սկսվել է ստորագրահավաք`
Սուսաննա Տոնոյանը` կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Սուսաննա Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Տեղեկացնենք, որ մինչ այս` Սուսան Տոնոյանը տրանսպորտի եւ կապի նախարարությունում էր նույն աշխատանքն իրականացնում: Մաղթում ենք հաջողություն մեր գործընկերուհուն` նոր աշխատանքում:
12 տարվա ազատազրկում` տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման համար
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ավազակություն կատարելու համամար Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման: Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2011թ. դեկտեմբերի 11-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սարգսյանը ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով «Դիկտիս» ՍՊ ընկերության «Էլիտար» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սաննի» մակնիշի
Արմեն Աշոտյան. «Հուզմունքից մոռացել էի ասել Հիպոկրատի երդման կարեւոր հատվածները» (Տեսանյութ)
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ Հիպոկրատի երդում տվեցին 2011-2012թթ. ուսումնական տարվա շրջանավարտները: Առաջին կարգի՝ կարմիր դիպլոմները հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարության անունից շնորհավորելով շրջանավարտներին՝ պարոն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ նրանք իրենց տեղը կգտնեն կյանքում. «Շատերն ասում են՝ ո՞ւմ են պետք այդքան բժիշկները, երբ մեր բժշկական աշխատաշուկան
Կապանցի հաշմանդամ երեխաների զգալի մասը բուժումը ստանում է մայրաքաղաքի բուժհաստատություններում
«Վորլդ Վիժնի» Կապանի տարածքային զարգացման ծրագիրը «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի հետ համատեղ 2011թ-ի ամռան ամիսներին «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանականերում Կապանում իրականացրել է մոնիթորինգ` հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկման եւ դրան առընչվող հարցերի վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան հկ-ների
9, 2 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար.այն լինելու է առաջին ցուցանիշը շուկայում
ՀՀ Կենտրոնական Բանկի 2012 թ-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, ավարտվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ և ԿԱՍԿԱԴ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների միաձուլման ճանապարհով` պորտֆելների փոխանցման գործընթացը: Այս առիթով, այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն` Լևոն Ալթունյանը և Կասկադ Ինշուրանս ընկերության գործադիր տնօրեն, այժմ արդեն ԻՆԳՈ Արմենիա ընկերության խորհդի անդամ` Գառնիկ Տոնոյանը: «Այս գործարքի հիմնական
Վեհափառ Հայրապետը հատուկ մրցանակ կշնորհի աշխարհահռչակ ռուս կինոռեժիսորին (Տեսանյութ)
«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ՝ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Աշոտ-Երկաթ» սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ «Եղիցի լույս» կոչվող մրցանակը սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից. «Հուլիսի 12-ին՝ Մայր Աթոռ
Նատալին ամուսնանում է
Դերասանուհի Նատալի Պորտմանը պատրաստվում է ամուսնության: Որոշ ժամանակ առաջ մամուլն անդրադարձել էր Պորտմանի գաղտնի ամուսնությանը, սակայն այդ փաստը Նատալին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Հարսանեկան արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ Կալիֆոռնիայում: Հարսանիքին հրավիրված է ընդամենը 60 հոգի՝ զույգի հարազատ ու ամենամտերիմ մարդիկ: Նատալին ընկերներին ասել է, որ հնարավոր է՝ նույնիսկ հարսանեկան զգեստ չկրի, քանի որ
Սերժ Սարգսյանը՝ «Սեւ ցուցակի» առաջին տեղում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է 2012թ. երկրորդ եռամսյակը: Ըստ ցուցակի ներկայացվող անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: 1. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան. 2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը
Երգիչը փոխել է ոճը
Դասական ոճի սիրահար երգիչ Նիկոլայ Բասկովը կտրուկ կերպարանափոխվել է ու անցել սպորտային, ազատ ոճի. այդ են վկայում Twitter-ի իր միկրոբլոգում տարածած լուսանկարները, որտեղ նա բոլորովին նման չէ իրեն. մուգ ակնոցով է, գլխարկով, իսկ խիստ դասական վերնաշապիկի փոխարեն՝ սպորտային մայկայով: Բասկովն անձամբ չի նշել իր ոճի փոփոխության մասին, բայց լուրեր են շրջանառվում, որ երգիչն այդ արտաքինով
Բարեկարգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով դիտարկվեց հենց այդպիսին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվեց
Անձրեւը թուլացնում է նյարդերը
Անձրեւը հանգստացնում ու թուլացնում է լարված նյարդերը. հաղորդում են իտալացի գիտնականները: Երբ անձրեւ է գալիս, փորձեք շատ մոտ նստել պատուհանին ու նայել դուրս, նշում են նրանք: 10 րոպեից ավելի տեղացող անձրեւի կաթիլներին նայելիս քնկոտություն է առաջանում, ինչն էլ նշանակում է, որ նյարդերը պարպել են: Գիտնականները նյարդերը հանգստացնելու այս մեթոդը խորհուրդ են տալիս կիրառել հատկապես հիմերակտիվ
Պարգեւատրվում էին ուսանողները
Այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում կայացավ Ուսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգեւտրման արարողությունը: Գիտական համաժողովին ընդհանուր մասնակցել է 400 ուսանող, սակայն մրցանակային տեղեր զբաղեցրել են 30-ը: Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց կարգը, որով ընտրվել են հաղթող մասնակիցները. «Գիտաժողովը մենք սկսում ենք սեպտեմբեր ամսից ու այն տեւում
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Մայիսի 9, Մանթաշյան, Մանանդյան, Չեխով, Արագածի, Եղբայրության, Մուսայելյան, Մհեր Մկրտչյան, Պատկանյան, Օդեսաjի, Ֆրունզեի, Եղ.Թադևոսյան, Արշակունյաց, Ղարիբջանյան, Բագրատունյաց, Արին-Բերդի և Շահամիրյանների փողոցների, Մասիսի փողոցի ու նրբանցքների,


















































