Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում

Հուլիս 04,2012 20:24

 Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը:

Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաև առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի «Արցախ. հայկական ավանդույթների և արվեստի այգի » գիրքը`  նվիրված Արցախի անկախության 20 ամյակին:  Դասախոսություններով հանդես եկան պատմաբան Կլոդ Մութաֆյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Վերջիններս ներկայացրին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը: Միջոցառմանը ներկա Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը իր վստահությունը հայտնեց առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ երկխոսության միջոցով և ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Միջոցառումը կայացավ հայկական կազմակերպությունների համակարգի (COADA) տնօրինության  և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի ունեցավ Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը: Համերգին նախորդեցին  պատմաբան` Կլոդ Մութաֆյանի և արվեստի պատմության մասնագետ`  Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության և  մանրանկարչական արվեստի վերաբերյալ : Այնուհետև ելույթով հանդես եկավ Վիլյորբանի  քաղաքապետ` Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց Վիլյորբան քաղաքի և Արցախի միջև խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:

ԼՂՀ պարի պետական համույթի հաջորդ ներկայացումը կանցկացվի Էքս-ան-Պրովանս քաղաքում, որը Ստեփանակերտ քաղաքի հետ մտադիր է դառնալ քույր քաղաքներ:

ԼՂՀ արտաքին գործող նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031