Լրահոս
Օրվա լրահոսը

18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ

Հուլիս 04,2012 21:24

Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասնավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից քիչ առաջ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նշված հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին ձերբակալվել է  ՀՀ քաղաքացի, 1979թ. ծնված, նախկինում խարդախության համար դատապարտված Արման Գառնիկի Վարդանյանը, ով այս ընթացքում 18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ:

Կոմիտեն դիմել է բոլոր հարկ վճարողներին` կոչ անելով նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, կամ 060 544 866 հեռախոսահամարով, կամ էլ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

«Փաստինֆո» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031