Օրվա լրահոսը

Լավրովը համաձայնե՞լ է

Հուլիսի 1-ին NPR-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 29-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որին Արեւմուտքը կոչ է անում հրաժարական տալ: «Կարծում եմ, որ նրանք (ռուսական իշխանությունները) արդեն պատրաստ են ճնշում գործադրել (Բաշար

Ձերբակալվել է «Հարսնաքարը» պայթեցնել փորձողը

Նախօրեին զինամթերքով և պայթեցնելու սպառնալիքով ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ , փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի

Պայթյուն` վուլկանացման կետում

 Արտաշատի Աթաբեկյան փողոցում գտնվող վուլկանացման կետում տեղի է ունեցել պայթյուն: Պատահարի հետևանքով վուլկանացման կետի աշխատակից` 1987 թ. ծնված Գ. Հայրապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: ԱԻՆ

Apple-ը 60 միլիոն դոլար վճարեց iPad-ի հեղինակային իրավունքների համար

Apple ընկերությունը չինական Proview Technology (Shenzhen) ընկերությանը 60 միլիոն դոլար է վճարել iPad ապրանքանիշի հեղինակային իրավունքների շուրջ դատական վեճը կարգավորելու համար։ Apple-ում պնդում էին, որ դեռեւս 2009 թվականին վճարել են iPad հանրահայտ պլանշետի հեղինակային իրավունքների համար։ Չինական ընկերությունը, սակայն, հակառակն ապացուցեց։ «Ազատություն» ռադիոկայան

Նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու

Վահե Ավետյանի հուղարկավորություն. սգո, ցասման և իրավատիրության ակցիա

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին  պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների և թիկնազորի անդամների դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ, ՀՀ Զինված ուժերի սպա, մայոր  Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 14:00-ին` Դրոյի 83 հասցեից: Սգո թափորը հարգանքի տուրք կմատուցի անպատժելիության արատավոր մշակույթին զոհ գնացած հայ սպային` ուղեկցելով նրան մինչև

Չորեքշաբթի օրը ՀԱԿ-ը կքննարկի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը

Առաջիկա չորեքշաբթի օրը կայանալիք քաղխորհրդի նիստում Հայ ազգային կոնգրեսը կքննարկի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հարցը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին՝ չի՞ պատրաստվում ՀԱԿ-ը մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ իշխանությունը ներքեւից վերցնելու փորձ անել: Հիշեցնենք, որ մինչեւ նախագահական ընտրություններ Հայաստանը եւս մեկ, ոչ պակաս կարեւոր,

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 12-ի

ԱՄՆ-ի արեւելյան հատվածներում սկսված փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Փոթորիկները սկսվել էին ռեկորդային շոգերի պայմաններում՝ արմատախիլ անելով ծառեր ու տանելով տների տանիքներ։ Զոհերից վեցը գրանցվել են Վիրջինիա, երկուսը՝ Նյու Ջերսի, երկուսը՝ Մերիլենդ նահանգներում։ Մեկական զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում։ Նրանցից մեծ մասը զոհվել է

Մարիա Շարապովային շուտով հնարավոր կլինի ուտել

 Թենիսի աշխարհի թիվ 2 ռակետ Մարիա Շարապովան պատրաստվում է իր կոնֆետն արտադրել: «Դա ծանր ու հուզիչ գործընթաց է, որի մեջ ներդրվել եմ ամբողջովին: Սա իմ բիզնեսն է, իմ ներդրումները, իմ փողերը… Բրենդը կոչվելու է «Sugarpova»: Արտադրությունն սկսելու նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են: Մնում է  լավ փաթեթավորման տարբերակները գտնել եւ գովազդային կամպանիան ճիշտ կազմակերպել: Բայց հուսով

Քիմ Քարդաշյանինը Ամերիկայում երկրորդն է

«The Sun» հանդեսի՝ իր ընթերցողների շրջանում անցկացրած «Ո՞ւմ հետույքն է ամենալավը» թեմայով հարցման արդյունքներով  հաղթող է ճանաչվել ձիասպորտի Ամերիկայի երիտասարդների նախկին չեմպիոն, իսկ ներկայումս ամերիկացիների ամենասիրված մոդելներից Քեյթ Ափթոնի հետույքը: Երկրորդը Քիմ Քարդաշյանինն է, իսկ լավագույն հետույքատերերի եռյակը եզրափակում է Քենդիս Սավանեփոլը: Տասնյակն ըստ հերթականության լրացրել են Իմոգեն Թոմասը, Հոլլի Ուոլլոուբին, Քելլի Բրուքը, Քերոլ Վորդերմանը,

Լույս է տեսել ուկրաինացի անվանի հայագետի հոդվածների բացառիկ ժողովածուն

Մատենադարանում կայացավ երկու տարի առաջ կյանքից հեռացած ուկրաինացի  անվանի հայագետ Յարոսլավ Ռոմանովիչ Դաշկեւիչի` ուկրաիներենով լույս տեսած  հոդվածների կատարյալ ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը խմբագրել է ուկրաինացի հայագետ Իրինա Գայուկը, ով երկար տարիներ զբաղվում է Ուկրաինայում հայ մշակույթի ուսումնասիրությամբ: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը լրագրողներին հայտնեց, որ պրոֆեսոր Դաշկեւիչն Ուկրաինայում հայագիտութույը բարձրացրել է միջազգային մակարդակի վրա.  «Ժողովածուի բացառիկությունը

Ճապոնիայում թույլատրվում է քնել աշխատանքի վայրում

Ճապոնիայի բնակիչներին, անկախ զբաղեցրա] պաշտոնից, թույլատրվում է քնել  աշխատավայրում, քանի որ դա ընկալվում է իբրեւ ծանրաբեռնված աշխատանքի արդյունք: Այսինքն` եթե քնում ես աշխատանքի վայրում, դա վկայում է ,որ դու լավ աշխատող ես: Քնել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ քեզ շրջապատող անձանց պաշտոնը ցածր է քո պաշտոնից: Ճապոնիայում այդ երեւույթը ունի անգամ իր տերմինը`  ինեմուրի,

Պայթունավտանգ խաղալիքներ

Նկարիչ Ֆիլիպ Բառբոսան հայտնի է նրանով, որ իր աշխատանքների հումքը փնտրում է Ռիո Դե Ժաներիոյի սուպերմարկետներում: Այս անգամ նա կանգ է առել պայթուցիկների վրա: Իր ստեղծած փափուկ խաղալիքները պետք է հեռու պահել երեխաներից ու ոչ միայն նրանցից. այդ պայթուցիկները նա դրել է խաղալիքների մեջ:   Արամ Արարատյան

Ցուցարարներ. «Նեմեց»` վայր դիր պատգամավորական մանդատդ (Տեսանյութ)

Հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված   բողոքի ակցիան ավարտվեց Կառավարության շենքի դիմաց:  «Ներքին թշնամու վերջը եկել է», «Հայաստանն առանց օլիգարխների», «Պատժել օլիգարխին եւ նրա թիկնապահներին», «Չեք մարսելու» կարգախոսներով եւ վանկարկություններով երթը սկսվեց նախագահական նստավայրի մոտ եւ շարունակվեց ԱԺ շենքի դիմաց, որտեղ ցուցարարները պահանջեցին պատժել

Շոշափելի անսահմանություն

                                ՙԵրաժշտությունը գաղտնի  մետաֆիզիկական                                             վարժություն է, որ կարող է գոյություն ունենալ,                                             եթե անգամ աշխարհը չլինի՚:                                                                             Արթուր Շոպենհաուեր   Իդեալիստ փիլիսոփայի բնութագրած  միստիկ աշխարհում ` երաժշտության մեջ, յուրաքանչյուր կատարող իր զգացմունքները, վարպետությունն ու ինտելեկտն արտահայտելու յուրովի դրսևորում ունի: Բաղձալի արդյունքին` գեղագիտական հաճույք պատճառելուն, երաժշտին հաջողվում է հասնել շնորհիվ բնության շնորհած տաղանդի, աշխատասիրության ու

«Ես Վահե Ավետյանն եմ… ես ապրում եմ…». Ֆեյսբուքը ողողված է տխուր մեկնաբանություններով

Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են ակտիվ լինել ու կիսվել իրենց մտքերով. շաբաթվա վերջում ստացած լուրից հետո՝ ֆեյսբուքը ողողվեց տխուր գրառումներով: Հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում մահացել է ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանը, ում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում  հունիսի 17-ին ծեծել էին ռեստորանի թիկնազորի աշխատակիցները: Վահեի մահը սգում էին նաև ֆեյսբուքում. «Ցավում եմ. Աստված թող

Երթով դեպի Դատախազություն

Այս պահին ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցով  երթով իջնում են դեպի  Գլխավոր դատախազության շենք: Ա1+

Փոխգնդապետ Վարդան Սամվելյանի կողմից «Հարսնաքարը» պայթեցնելու գործով նյութերը ուղարկվել են ՀՀ ՊՆ քննչական վարչություն

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնից ՀՀ ՊՆ քննչական վարչություն տեղափոխվեց ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր էր նախապատրաստվել Վարդան Սամվելյանի նկատմամբ։  Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց

Այս պահին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց թվով մոտ 100 քաղաքացիներ, ի թիվս որոնց  «Սարդարապատ» շարծման մասնակիցները, Ժառանգության անդամներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը,հրապարակախոսներ, լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ի հիշատակ հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված բշիշկ Վահե Ավետյանի: ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը

Մարկ Սաղաթելյանը եւ Գրիգոր Նազարյանը 1,5-2 ամիս դեռ կմնան հիվանդանոցում. Օնիկ Մելքոնյան

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը հավանաբար 1,5-2 ամիս կմնան այնտեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նա տեղեկացրեց, որ նրանք տեղավորվել են առանձին

ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը

Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի

Դուք չեք կարող պատկերացնել իմ ապրումները. Ռուբեն Հայրապետյան

Tert.am-ի թղթակցին հաջողվեց կապվել ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ` ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան փաստը մեկնաբանելու խնդրանքով: Նա հրաժարվեց հարցազրույց տալ` ասելով. «Ի՞նչ մեկնաբանեմ: Ինչպե՞ս մեկնաբանեմ: Անմեղ մարդու դիակը տանը դրած՝ ուզում եք, որ ես ինտերվյո՞ւ տամ: Ուզում եք ասեմ, որ բոլոր մեղավորները կպատժվե՞ն. իհարկե կպատժվեն, օրենքի ողջ խստությամբ

Մոմավառությունը ցրեցին՝ «Հարսնաքարը» հոսանքազրկելով (Տեսանյութ)

Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանի դիմաց ավարտվեց մոմավառության ցույցը՝ նվիրված բժիշկ Վահե Ավետյանի մահվան հիշատակին: Մի քանի հարյուրի հասնող քաղաքացիներին ոստիկանները սկզբում չէին թողնում ռեստորանի տարածք մտնել, բայց հավաքվածների պահանջներին՝ մոմերը վառել ու թողնել այն վայրում, որտեղ ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեծելով սպանել են Վահեին, ոստիկանները թույլատրեցին: Ռեստորանում այսօր հարսանիք էր՝ առանց երգ ու պարի: Հարսանքավորներին տեսնելով՝

Թեեւ արտոնագիրը 25 տարվա համար է՝ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը 70 տարի է տեւելու

Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը տեւելու է 7 տասնամյակ: Այդ մասին Վանաձորի «խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում մեկնարկած «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի կազմակերպած «Բնապահպանական հանրային լրագրություն» 4-րդ դասընթաց-ճամբարի շրջանակներում բնապահպանական խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ տեղեկացրեց «Վալլեքս գրուպ» ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը: Ավագյանի խոսքերով 70 տարվա ընթացքում հատվելու է 357 հեկտար անտառ, եւ միեւնույն ժամանակահատվածում էլ վերականգնվելու է

Մոմավառության մասնակիցները հեռացան` վաղը նախագահականի մոտ հավաքվելու մտադրությամբ

«Հարսնաքարի» մոտից արդեն ցրվեցին գրեթե բոլոր ցուցարարները: Այնտեղ դեռ լուսավորություն չկա: Բախումները արագ դադարեցին: Ցուցարարները որոշեցին հավաքվել վաղը ժամը 13-ին` նախագահական նստավայրի մոտ: Արփինե Սիմոնյան Տեսանյութը եւ մանրամասները` շուտով:

Բախումներ «Հարսնաքարի» մոտ` ցուցարարների եւ ոստիկանների միջեւ (Տեսանյութ)

Ժամը 9-ին նախատեսված էր “Պահանջում ենք փակել Հարսնաքար ռեստորանը և նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին զրկել ԱԺ պատգամավորության մանդատից” խմբի կազմակերպած մոմավառության արարողությունը` «Հարսնաքար» ռեստորանի մոտ` ի հիշատակ հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժանաբար ծեծված եւ դրա արդյունքում երեկ հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի: Ընթացքում ցույցի վերածված մոմավառության մասնակիցները ցանկացել են մտնել ռեստորանի շենքի տարածք, ինչին ընդդիմացել

Պաշտպանության նախարարությունը հետևում է «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և

Մարշալ Բաղրամյանի ծառը՝ պարապուրդի մատնված «օբյեկտի » ծածկի մեջ

Բերդի քաղաքապետարանի շենքի դեմ-դիմաց, 18-րդ դարի գերեզմանատան հարեւանությամբ կառուցվել է  «օբյեկտ », որն այդպես էլ չի գործել: Բերդի բնակիչները վրդովված այն բանից, որ այգու մեջ,  գերեզմանատան կողքին  «օբյեկտ » է կառուցվել, բոյկոտել են այն: Այդ տարածքում է  գտնվում նաեւ Հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողը: Շուրջ  5 տարի առաջ կառուցված, սակայն   չգործարկված կառույցի  հենասյունների պաստառներն արդեն պոկվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031