Օրվա լրահոսը
Sponge Bob-ի նախնական անվանումը Sponge Boy էր . Այսօր մուլտֆիլմի համաշխարհային օրն է
«Մանկությանս տարիների ամենասիրված մուլտֆիլմերն են « Ну погоди »-ին , « Bинни пух-ը», «Խոսող ձուկը»: Հիշում եմ՝ երբեմն դրանց ցուցադրման ժամերին շենքի երեխաներով հավաքվում էինք ու մուլտֆիլմեր դիտում կամ վիճում՝ ո՞ր մուլտֆիլմն է ամենալավը: Մենք դրանք հաճույքով էինք դիտում նույնիսկ սև ու սպիտակ հեռուստացույցով ,-պատմում է 43-ամյա տիկին Լուսինեն ու հավելում ,- հիմա կա նաև համացանց,
Տաթևի Թևեր կոչվող ճոպանուղում 37 մարդ մնացել է վագոնում՝ օդի մեջ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն Տաթևի ճոպանուղուց ահազանգ է ստացվել, որ երկու վագոններ, վթարային իրավիճակում, մնացել են օդում կածխված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոններից մեկում կա 20 մարդ (գտնվում է 50 մ բարձրության վրա), մյուսում՝ 17
Ծառը ընկել է Սուրբ Հարության եկեղեցու տանիքի վրա
Հոկտեմբերի 27-ին, ուժգին քամու հետևանքով Ծաղկաձոր քաղաքի Լիա հանգստյան տան բակում գտնվող հաստաբուն ծառը կոտրվելով ընկել է Սուրբ Հարության եկեղեցու գավիթի տանիքի վրա, որի հետևանքով թույլ վնասվել է գավիթի տանիքը, 2 մ շառավիղով։ Կոտայքի թեմի մամլո դիվան
«Դինո գոլդ»-ից պարզաբանում են, որ կրճատումներ չկան
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին, բնակչության ու աշխատողների բողոքներին եւ վերջին օրերին աշխատանքից ազատված աշխատակցի ու տնօրինության միջեւ եղած բախումներին ու ծեծկռտուքին արդեն անդրադարձել ենք: Փորձեցինք ընկերության տնօրինությունից պարզաբանում ստանալ ընկերությունում ստեղծված իրավիճակի եւ վերջին ամիսներին այդտեղ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը
Ֆեյսբուքյան անցուդարձից մինչև ամենավատ ծածկագրերի վարկանշային աղուսյակը
Ինչպես նախապես տեղեկացրել էինք` ֆեյսբուքը դադարեցրել է իր «Հարցեր» ծառայությունը: Այն թողարկվել է 2010 թվականին և թույլ էր տալիս հարցումներ անցկացնել ընկերների շրջանում: Այս փոփոխությունն, իհարկե, չէր կարող ազդել ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության վրա, նրանք միևնույն է շարունակում են թողնել իրենց գրառումները ցանկացած պահի ու ցանկացած տրամադրության ժամանակ: Արմեն Դուլյանն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան ամենատարեց
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ շաբաթ օրը Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ։ «Համանախագահները ընդգծեցին կողմերի միջեւ լարվածությունը մեղմելու կարեւորությունը։ Նրանք ներկայացրեցին խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված աշխատանքային առաջարկի վերաբերյալ իրենց գաղափարները», – ասված է, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի երեկվա հաղորդագրությունում, որը տեղադրված
Ֆուտբոլի ժամանակ Աբովյանի մարզադաշտը, գուցե, երբեք այդքան մարդաշատ չէր եղել
Ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» մրցաշարը մտավ որոշիչ փուլ: Կիսաեզրափակիչ հանդիպումները կայացան Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Սկզբում միմյանց դեմ ելան ուժային կառույցների՝ Պաշտպանության նախարարության եւ Ոստիկանության թիմերը, որոնց երկրպագելու եկել էին երկու կողմերի շուրջ հինգ հազարական գործընկերներ: Եվ ֆուտբոլիստներն էլ հուսախաբ չարեցին իրենց երկրպագուներին: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի եւ մրցավարը նշանակեց 11
Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Փարիզում
Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու
Դեռ նոր մտած քաղաքական դաշտ, բայց արդեն հին մոտեցումներո՞վ
Ընդդիմադիր երիտասարդներից մեկը երեկ մեր թղթակցին հայտնել է, թե հրաժարվում է հարցազրույց տալ մեզ՝ պատճառաբանելով, թե այդ ինչ վերնագրեր եք դնում… Առաջին արձագանքը բավական կոշտ էր՝ ասել, թե մնում էր՝ մեզ թելադրեիք, թե ինչ վերնագրեր դնենք: Բայց հետո հաղթեց հույսը, թե երիտասարդներն, այնուամենայնիվ, հնարավոր է, որ փոխվեն, ուստի հարկ է իրենց ավելի ընկերական խորհուրդ տալ:
АПА. «Արազ Ագալարով. ադրբեջանական սփյուռքը թույլ է»
«Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը թույլ է: Մինչև հիմա ստեղծված բոլոր կազմակերպությունները` և’ հին, և’ նոր, հուսադրող չեն: Նրանք շատ թույլ են», – այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանն է հայտնել ազգությամբ ադրբեջանցի, ռուս գործարար, «Crocus Holding» ընկերության նախագահ Արազ Ագալարովը: Ագալարովը, որը Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպութունների միության համակարգող խորհրդի անդամն է, հայտնել է. «Ի տարբերություն հայերի և
Դատարանը բանկը թալանողին է վերադարձրել ժամանակին իր իսկ կողմից գողացված 63 հազար եվրոն
Վիեննայի դատարաններից մեկը կայացրել է երկրի պատմության մեջ մինչ այժմ չլսված որոշում: 1993թ.-ին վիեննական բանկի աշխատակից Օտտո Նյումանը գողություն էր կազմակերպել ֆինանսական հաստատությունում, որը կատարել էր իր հերթափոխ ժամանակ բանկ եկած 2 ընկերների հետ: Կազմակերպված հանցանքի հետևանքով բանկից տարվել էր 2.3 միլիոն շիլինգ (167 հազար եվրո) գումար, ինչպես նաև` ոսկու սալիկներ և ոսկեդրամներ: Հետաքննության ժամանակ
Մնում էր` տեղյակ պահենք` հաց ուտում ենք, թե` ոչ. Խաչատուր Քոքոբելյան
Երեկ ԱԺ ճեպազրույցում ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանի կողմից խախտված պայմանավորվածություններից մեկն էլ եղել է այն, որ խմբակցությունը տեղյակ չի եղել վերջինիս ԱՄՆ գործուղումից: Yerkir.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, եւ ընդգծեց, որ «Ժառանգությունը» մոռանում է մի շատ կարեւոր փաստ, որ «Ազատ դեմոկրատները» առանձին քաղաքական ուժ է:
Գյումրու քաղաքապետի առանձնասենյակը` «ժուչոկներ» փնտրելուց առաջ և հետո (ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի առանձնասենյակ ոտք դնելուն պես` անմիջապես երկրորդ օրը, սկսել էր քարուքանդ անել պատերը: Այս փաստը կատակասեր գյումրեցիներին առիթ էր տվել ենթադրելու, որ Սամվել Բալասանյանը պատերի արանքից «ժուչոկներ» է փնտրում: Այլապես, ըստ վերջիններիս, որևէ այլ առիթ չկար եվրառեմոնտ արված շքեղ սենյակում նորից սկսել ներքին հարդարման աշխատանքներ: Սամվել
Hurriyet Daily News. «Գլխավոր շտաբը հերքում է. Թուրքիայում ԱՄՆ զորքեր չեն տեղակայվել»
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հերքել է այն տեղեկությունները, թե Սիրիայի հարցի կապակցությամբ Թուրքիայում ԱՄՆ զորքեր են տեղակայվել: Հայտնում «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: «Որոշ թուրքական լրատվամիջոցներ պնդում են, թե Թուրքիայի և Սիրիայի սահմանի վրա տեղի ունեցող դեպքերի հետ կապված ԱՄՆ-ից զորքեր են ուղակվել Թուրքիա: Այստեղ ԱՄՆ-ից ոչ մի զինվոր չկա, բացի նրանցից, որոնք թուրք-ամերիկյան
«Խաչատուր Քոքոբելյանը խախտել է «Ուխտ նոր Հայաստանի» հռչակագիրը եւ պետք է պատիժ կրի»
Այս տարվա մարտին՝ ընտրություններից առաջ, «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչները, քաղաքացիական հանրության ներկայացուցիչները հավաքվեցին եւ ստորագրեցին «Ուխտ Նոր Հայաստանի» հռչակագիրը: Այդ հռչակագրի տակ ստորագրել է նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք իրենց ստորագրությամբ հաստատեցին, որ «հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար եւ մեզ
Լեւոն Մարտիրոսյան. Ես վախկոտ տասնյակից չեմ, նրանք ճիշտ հասցեով չեն սպառնում
«Իմ հասցեին այս ու այն կողմից ինչ-որ սպառնալիքներ են հնչում, որ ինձ կպատասխանեն: Ես վախկոտ տասնյակից չեմ եւ նրանք ճիշտ հասցեով չեն սպառնում, նրանք, պարզապես, ճիշտ հասցեատեր չեն ընտրել»,այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բրիֆինգում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: «Վերջին ժամանակներս որոշ շրջանակների ներկայացուցիչներ իմ դեմ ակցիա են սկսել, դրա համար ընտրելով մեր արժանի մարզիկներին:
Բերլուսկոնին մեկ տարի կանցկացնի բանտում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ասում է, թե իր նկատմամբ հարկային խախտումների պատճառով կայացված մեկ տարվա ազատազրկման վճիռը՝«քաղաքականացված» դատավորներն են։ Միլանի դատարաններից մեկն ուրբաթ օրն էր 76 ամյա մեծահարուստ Բերլուսկոնիին ճանաչել մեղավոր ՝՝Մեդիասեթ՛՛ ընկերության անունից ամերիկյան ֆիլմերի ու հեռուստատեսության իրավունքներ ձեռք բերելու նպատակով կեղծ գին ներկայացնելու եւ այդ եղանակով պետությանն ավելի փոքր հարկ մուծելու մեջ։ «Մեդիասեթը» Իտալիայի մասնավոր
«Փուչիկների գործով» նոր հաղորդում՝ քրեական գործ սկսելու մասին. Ա. Սաքունցը դատախազություն է դիմել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Փուչիկների գործով» քրեական նոր գործ սկսելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ներկայացնելով նոր հիմքեր «Փուչիկների գործը» նորովի սկսելու եւ նոր նախաքննություն իրականացնելու համար: «Ես ասել էի, որ եթե քննչական մարմինները, դատախազությունը Ս. Բոզոյանի կնոջ հարցազրույցի հետքերով նոր քրեական գործ չսկսեին, ապա ես էի դիմելու այդ պահանջով: Հիմա արդեն
Վրաստանը նախապայմաններ է առաջադրում
Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մայա Խանտիկիձեն ուրբաթ օրը հնչեցրել է երկրի նոր կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: «Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը դեսպանատներ է բացել Ցխինվալում եւ Սուխումում, եւ քանի դեռ դա այդպես է, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի», – հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը: Խանտիկիձեն, այդուհանդերձ, չի բացառել «երկխոսության հնարավորությունը»:
Волжская Коммуна. «Ռոման Գրիգորյան. Հայաստանի հավաքականի կազմում մեծ հաճույքով կմասնակցեմ աշխարհի ընտրական խաղերին»
Եթե ռուսական ֆուտբոլում, ինչպես ՆԲԱ-ում, լիներ լավագույն փոխարինման դուրս եկող խաղացողի մրցանակ, ապա այդ մրցանակի թեկնածուներից մեկը կլիներ «Կռիլյա Սովետով» ակումբի կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը: Գրում է «Վոլժսկայա կոմունա» թերթը: Թերթի հետ զրույցում Ռոմանը պատմել է, որ նա ծնվել է Հայաստանում, բայց դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան: Նա ասել է, որ ձմռանը
Երաժշտություն պետք է լսել ոչ թե աշխատելու պահին, այլ դրանից առաջ
«Երաժշտություն լսելով՝ ես ինձ միայնակ չեմ զգում, այդ պատճառով տնային գործերի անցնելիս միշտ որևէ երգ եմ միացնում: Իմ կարծիքով ՝այդպես ավելի արդյունավետ է, և ես ավելի արագ եմ վերջացնում գործերս»,-ասում է տնային տնտեսուհի 29-ամյա Սուսաննան: Ընդունված կարծիք է , որ երաժշտությունը նպաստում է աշխատունակության աճին: Սակայն առաջադրանքը կատարելու պահին երաժշտություն լսելը չի նպաստում մեր կատարողականությանը.
Շարմազանով. Ի՞նչ դասեր քաղեցինք հոկտեմբերի 27-ից
Թե հոկտեմբերի 27-ը, թե մարտի 1-ը չպետք է կուսակցականացնել եւ փորձել ինչ-որ մեկի վրա գլորել մեղքի բաժինը: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա` կան երեւույթեր, իրադարձություններ, որոնք քաղաքական պայքարից վեր են եւ ապաքաղաքական են: «Պարույր Սեւակը հետաքրքիր մի խոսք ունի` «Ծառը կտրելուց հետո է երեւում նրա բուն հաստությունը»: Ես չեմ ուզում,
ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը
Հոկտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Բանակցությունների արդյունքում կողմերն արձանագրեցին, որ երկուստեք համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների
Ջուսը բարկացել է, Մանե Հակոբյանը` հղիացել. Շաբաթվա նորությունները
Նորից շաբաթ է, ու նորից կներկայացնեմ Ձեզ հանրային դեմքերի մասին ամենաքննարկվող ու ամենաուշագրավ նորությունները: Կես բարկություն, կես հիասթափություն արտահայտելով երգչուհի Ջուսն` իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերն ինձ ստիպում են իրենց արածներով, այսինքն՝ անիմաստ խորհուրդներ տալով կամ ուղղություն ցույց տալով, ՖԲ-ով շատ չշփվել և չպատասխանել sms-ներին: Շատ եմ բոլորին նստացրել գլխիս իմ շփվելով: Ինչպես հասկանում
Տնտեսագետ. Արտագաղթի ծավալով տարածաշրջանում Հայաստանն 1-ին տեղում է
«ՄԱԿ-ը Երևանը դասակարգել է բնաջնջվող քաղաքների շարքին» թեմայով այսօր «Արմատ» ակումբում խոսեց վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանը, ով ներկայացրեց, թե ՄԱԿ-ի վերոնշյալ զեկույցում Երևանը բնաջնջվող քաղաքների շարքում դասելը որքանով է համապատասխանում իրականությանը: Տնտեսագետի խոսքով` ՄԱԿ-ի զեկույցում ներկայացված տվյալներն իրականում չեն առնչվում միգրացիայի հետ. «Եզրակացությունը վերաբերում է էր ոչ թե Երեւանի բառացի բնաջնջմանը եւ մահանալուն, այլ բնակչության թվաքանակի
Ծեծի ենթարկված զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
Արարատի զորամասերից մեկում կապիտան Կիրակոսյանի կողմից զինծառայող Գրիգոր Տոնապետյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով կապիտան Կիրակոսյանը ծեծի
Գյումրիում տղան դանակահարել է 81-ամյա հորը
Aravot.am-ի տեղեկությունններով, քիչ առաջ հարազատ տղան, ոգելից խմիչքի ազդեցության տակ, դանակահարել է 81-ամյա հորը`Մկրտիչ Մանուկյանին: Դեպքը տեղի է ունեցել Մանուկյանների տան մեջ: Տուժողին տեղափոխել են Գյումրու նորակառույց հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են: Դանակահարողի անունը մեզ չհաջողվեց ճշտել. Շիրակի մարզի քննչական բաժնում մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ Շիրակի մարզային ոստիկանությունից փոխանցեցին, որ այս մասին կարող
«1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցածը ռուսների վրեժխնդրությունն էր Հայաստանի հանդեպ»
Հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր բոլորովին ուրիշ մարդ, եւ ոչ թե նրանք, որոնք սպանվեցին,-«Ա1+»-ին ասաց Ֆրանսիայում բնակվող քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանը «Նա, ով պետք է մեռներ, հիմա էլ ողջ է, ես գիտեմ, թե ով է նա, գիտեմ նրա անունը, գիտեմ որտեղ է բնակվում»,- պնդում է նա Ավելին առայժմ կարգալույծ եղած հոգեւորականը այդ մարդու մասին չի
Հոգեհանգիստ Գուրգեն Մարգարյանի եւ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում զոհվածների համար
Հոկտեմբերի 27-ին Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետևանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների համար: Արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին և ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին
Հմայակ Հովհաննիսյանը բացատրում է՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը ոտքը կախ գցում
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի համար ակնհայտ է, որ ՀԱԿ-ում գերիշխում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալու մտադրությունը: «Նշանակում է, որ այդ մարտավարությունը որդեգրելով, ՀԱԿ-ում պետք է սպասեն, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն, հետո կողմնորոշվեն իրենց նախընտրելի տարբերակի ընտրության հարցում: Եթե այսքան ժամանակ ոտքները կախ են գցել ու չեն հայտարարում նախագահական ընտրություննրին մասնակցության ձեւաչափի մասին, նշանակում


















































