Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց

Հուլիս 01,2012 13:32

Այս պահին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց թվով մոտ 100 քաղաքացիներ, ի թիվս որոնց  «Սարդարապատ» շարծման մասնակիցները, Ժառանգության անդամներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը,հրապարակախոսներ, լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ի հիշատակ հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված բշիշկ Վահե Ավետյանի:

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը նստել են գետնին ՝մեջքով դեպի Սերժ Սարգսյանի նստավայրը, իսկ նրանց հետևում ոստիկանները կենդանի պատ են կազմել:

Մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Այս պահին նրանց միացավ երգիչ Արթուր Իսպիրյանը. ՛Ամենախստագույն պատիժն եմ սպասում այս դեպքի համար, ես չէի սպասում, որ մեր երկրում նման բան կարող է լինել, որ հայև հայի նկատմամբ կարող է նման արարք անել:՛

Այս պահին ակցիայի մասնակիցները անցան Ս.Սարգսյանի նստավայրի դիմացի մայթը: Նրանք բանակցություններ են վարում ոստիկանների հետ որպեսզի վերջիններս նրանց թույլ տան դիմացի մայթից իրենց պաստառները վեր բարձրացնեն և մեկ րոպե լռությամբ հարգեն Վահե Ավետյանի հիշատակը:

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին  ներկաներին, որ այսօր ժամը 18:00-ին հավաքվել Ազատության հրապարակում ՝մասնակցելու բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստին:

Ա1+

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031