Օրվա լրահոսը
ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ կհարուցվի
Նախօրեին Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտքերի եւ չարաշահումների մի հսկայական ցուցակ է հրապարակել, որը ժառանգություն է ստացել ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից: Կարո՞ղ է նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի նման նրան էլ է «քարտ բլանշ» տվել, մանավանդ որ դեռ նախընտրական շրջանում, Գյումրիում նախագահը հայտարարեց, որ Բալասանյանին ինքն է առաջարկել մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Aravot.am-ի այս
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հոկտեմբերի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
ՄԻԵԴ-ի որոշումներով 10 տարվա ընթացքում պետբյուջեից վճարվել է ընդամենը 287.884 եվրո
2002թ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար: Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունից, յուրաքանչյուր հայցի առնչությամբ ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների արդյունքում Դատարանի վճիռներով Հայաստանը պարտավորվել է վճարել ընդամենը
Բնապահպանական փորձաքննությամբ սողանքային գոտում ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տրվել
Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանի վկայությամբ՝ ռուսերեն լեզվով տպագրված , համահեղինակությամբ լույս տեսած «Հայաստանի սողանքները» գրքում քարտեզ կա, որտեղ երեւում է, որ Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի (որի ջրերով պետք է գործեր «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ը) ավազանում կան սողանքային կետեր: Գ. Աղբալյանը հեռախոսազրույց է ունեցել այդ քարտեզի հեղինակ երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանի հետ, որն ափսոսանք
Նախարարը դարձել է սովորական ծառայող
Սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ» ընկերության հաշմանդամ օդաչուները և ինժիներատեխնիկական աշխատողները պահանջում են իրենց հասանելիք մոտ վեց տարվա փոխհատուցումը։ Մասնագիտության և աշխատանքի հետևանքով տարբեր աստիճանի հաշմանդամության կարգ ունեցող օդաչուներն այսօր նորից հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց։ Ավիատեխնիկ բրիգադիր, երկրորդ կարգի հաշմանդամ Վանիկ Այդինյանը աշխատանքի ժամանակ աստիճաններից գլորվել է, ստացել գլխի վնասվածք և, ինչպես ինքն է ասում,
Տեղեկատվության անվտանգության մասնագետ. «Մարդիկ իրենց թաղում են հումորային ծրագրերի մեջ»
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի ունեցավ «Ազգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում» թեմայով հանդիպում-քննարկում։ Այն նախաձեռնել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը: Զեկույցներով հանդես եկան ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը («Թուրք-ադրբեջանական քարոզչություն»), ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը («Հայոց բանակ և նժդեհյան գաղափարախոսություն»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն
Հակոբ Չաքրյան. «Հայաստանը կամ ռազմական գործողություններ պետք է սկսի, կամ էլ ենթարկվի»
«Վրաստանը, ի վնաս Հայաստանի, մշտապես սիրաշահել է թուրքերին կամ ադրբեջանցիներին եւ դա նորություն չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով Վրաստանում թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացման եւ դրա հետեւանքով ՀՀ անվտագության սպառնալիքների մասին: Անդրադառնալով հայտարարության երեւույթին՝ Չաքրյանը նկատեց, որ Հայաստանն այս դեպքում կամ ռազմական գործողություններ պետք է սկսի, կամ էլ ենթարկվի. «Ամեն դեպքում չպետք
Պատգամավորները Խաչիկյանին էլ են հանդիպել
ՀՀ խորհրդարանականները՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրաինտեգրացման մշտական հանձնաժողովի անդամներն այսօր այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ ծանոթանալու այս քրեակատարողական հիմնարկում կալանավորներին պահելու պայմաններին, լսելու նրանց առաջարկները: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար վարդանյանն ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ համեմատ, այստեղ պայմանները բավականին լավ էին: «ԱԱԾ մեկուսարանում պահվողների
Սարի Թաղի գաջի հանքը կիսով չա՞փ է վտանգավոր սարիթաղցիների համար (Տեսանյութ)
Ներկա դրությամբ, Երեւան քաղաքի համար հանքի շահագործման 29 լիցենզիա է տրված: Այսօր բնապահպաններ Ինգա Զառաֆյանը եւ Վիկտորիա Բուռնազյանը մտահոգություն հայտնեցին եւս 2 հանք շահագործող ընկերություններին տրված լիցենզիաների վերաբերյալ, որոնք տեղադրված են բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: «Արմատ» մամուլի ակումբում Ինգա Զառաֆյանը, որը նաեւ «Էկոլուր» հ/կ-ի նախագահն է, ասաց. «Չնայած նրան, որ Երեւան քաղաքի Ջրվեժի գիպսատար ապարների
Hürriyet Daily News. «Թուրքերն իրենք իրենց են վնասել ոչխար մորթելիս»
«Հյուրիեթ դեյլի նյուզը» գրում է, որ հազարավոր մարդիկ երեկ, զոհաբերության տոնի կապակցությամբ ոչխար մորթելիս իրենք իրենց են վնասել: Թեպետ պաշտոնյաները սիրողական մսագործներին զգուշացրել էին հնարավոր վնասվածքներ ստանալու մասին, սակայն տոնի առաջին օրվա կեսօրի դրությամբ հիվանդանոցներ էր տեղափոխվել ավելի քան 3000 մարդ, որոնք անզգուշությամբ վնասել էին իրենց: Հայտնում է Դողան լրատվական գործակալությունը: Անատոլիա լրատվական գործակալությունը գրում
Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն
Սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են: Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։ Ըստ նախնական ծրագրի, կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը՝ չբացառելով նաև չարթերային բեռնատար թռիչքները։ Ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից ծրագրեր են իրականացվելու նաև Հայաստանում և
Շիրակ Թորոսյան. «Վրաց-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն»
«Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վերջին տարիներին բերեց նրան, որ թուրք-ադրբեջանական գործոնը Վրաստանում ուժեղացավ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Չեմ կարող պնդել, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որովհետեւ դրանց խոչնդոտող հանգամանքներ կան, առաջին հերթին Վրաստանի ադրբեջանական համայնքն է, գումարած սահմանային խնդիրները եւ այլն: Գլոբալ քաղաքական եւ
Օլիմպիադայի մեդալակիրները աստղացուցարանի կարիք ունեն (Տեսանյութ)
«Ելակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին վերջերս Կորեայում տեղի ունեցած միջազգային աստագիտական օլիմպիադայի հայ մասնակիցները եւ Հայաստանի օլիմպիական թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը: Նա հայտնեց, որ Կորեայի միջազգային աստագիտական օլիմպիադային Հայաստանը մասնակցում էր 13-րդ անգամ՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե մեդալ. «Անցկացվեցին օլիմպիադայի դպրոցական, մարզային եւ հանրապետական փուլերը, որից հետո ընտրված թիմը մեկնեց Կորեա՝ ԿԳ նախարարության եւ
Մարտի 1-ի գործով դատախազ Փիլոյանին՝ «Փիլո, նրանց կազատենք դու կնստես» (Տեսանյութ)
Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու եւ մյուս երեք ակտիվիստներին արդարացնելու պահանջով «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանի առջեւ բողոքի ակցիա կկազմակերպի: Այսօր այս մասին դատախազության շենքի առջեւ հերթական ակցիայի ժամանակ ՀԱԿ համախոհներին տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը: Նրա խոսքերով, նորաստեղծ նախաձեռնությունը առաջիկայում փողոցային ակտիվ պայքար է սկսելու. «Մենք պետք
Մեղավորը վերելակ տեղադրո՞ղն է
Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեում կիսակառույց շենքի ապօրինի տեղադրված բեռնատար վերելակի շահագործման համար երեկ արդեն քրեական գործ է հարուցվել եւ այս պահին ճշտվում է վերելակ տեղադրող ընկերությունը, որն էլ ըստ էության պատասխանատվություն պետք է կրի: Ապօրինի տեղադրված վերելակը 19-րդ հարկից պոկվել է եւ ընկել վերելակի հորանը, ինչի արդյունքում երեկ 2 զոհ եւ 2 վիրավոր է
«Երբեք չէի ցանկանա նրա նման անպարկեշտ ու գռեհիկ հայրենակցուհի ունենալ». Երիտասարդները պատասխանում են մեր հարցին
Նախորդ անգամ անդրադարձել էինք այն օտարերկրացի հայտնիներին, որոնց հայ երիտասարդները կցանկանային տեսնել որպես իրենց հայրենակից: Այս անգամ կանդրադառնանք այն հայտնիներին, որոնց հայ լինելու փաստը մեր երիտասարդներին այնքան էլ չի ոգևորում: Եվ այսպես՝ ո՞վ կցանկանայիք ազգությամբ հայ չլիներ: Շատերը, այդ թվում նաև 22-ամյա Նարե Ծատուրյանը միանշանակ ասացին, որ ամաչում են այն փաստի համար, որ Քիմ
Գալուստ Սահակյան. «Մենք նույնիսկ պոռնիկներին պոռնիկ չենք ասում»
Aravot.am-ը այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին փոխանցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտարկումները՝ պոռնիկների եւ բարոյականների մասին: Ըստ պարոն Զուրաբյանի, պոռնիկը երբ բարոյականին ասում է պոռնիկ, դրանից ոչինչ չի փոխվում, պոռնիկի էությունն է ավելի բացահայտվում: Լեւոն Զուրաբյանը սա ասել էր Էդուարդ Շարմազանովի, Հովհաննես Սահակյանի եւ Գալուստ Սահակյանի՝ իրեն ուղղված վիրավորանքներին ի
Նաիրա Զոհրաբյանի խոսքը խեղաթյուրվել է
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշե՞լ է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձեւաչափը, ես բառացի պատասխանել եմ հետեւյալը՝ «ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի։ Բայց, ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես եւս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի
Առաջին անգամ Հայաստանում որպես մոդել հանդես են եկել հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներ (ֆոտոշարք)
2012թ. հունվարի 1-ից «Ունիսաոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Բազմազանության խթանում հանուն հավասարության» նախագիծը: Դրա շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Շրջանակից այն կողմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Aravot.am-ին ասաց, որ առաջին անգամ Հայաստանում որպես մոդել հանդես են եկել հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներ: Իր խոսքով, բուն նպատակը հասարակության վերաբերմունքի փոփոխումն է
«Աստվածաբանությունը»` գիտական աստիճանաշնորհման անվանացանկում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. ապրիլի 18-ի N300 Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ»: Համաձայն հրամանի` Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել է լրացում, և ընդգրկվել է նոր բնագավառ` «Աստվածաբանությունը» /ԻԵ.00.00 թվանիշ/` «Աստվածաբանություն» և «Կրոնի տեսություն և պատմություն (կրոնագիտություն)» մասնագիտություններով: Միաժամանակ, «Փիլիսոփայական գիտություններ» բնագավառի /ԻԵ.00.05
Թաթա Սիմոնյանին թվում է՝ պետք չեն գա իր ծառայությունները. «The Voice» նախագծի կազմակերպիչները պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գործին
Շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կմեկնարկի «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: Հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչները (մարզիչները) նախագծի նախընտրական փուլն անցած մասնակիցներից կընտրեն և կկազմավորեն իրենց թիմերը: Դրանց ձևավորման գործընթացի յուրահատկությունն այն է, որ աստղերը ընտրությունը կկատարեն առանց մասնակիցներին տեսնելու. պարզապես կլսեն ձայնը: «Հայաստանի ձայնը» նախագիծը «Արմենիա» հեռուստաընկերության և «Talpa Media» ընկերության համատեղ արտադրանքն է: «The Voice» -ի
Արմեն Պողոսյան. «2500 դրամով աշխատավարձի բարձրացումը ծաղր է»
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2500 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումը ծաղր է. «Միեւնույն է՝ ոչ 32.500-ը, ոչ էլ 35. 000-ը չեն համապատասխանում սպառողական զամբյուղին: Մեզ մոտ հարաբերակցությունը նվազագույն աշխատավարձի եւ սպառողական զամբյուղի՝ նման հասկացողություն գոյություն չունի: Հայաստանում օրենսդրորեն սահմանված չէ այն շեմը, որից ներքեւ աղքատություն է համարվում: Մեր
Anatolia News Agency. «Անիում նոր պեղումներ կսկսվեն»
Հնագետները նախատեսում են հաջորդ տարի հայկական հնագույն Անի քաղաքում նոր պեղումներ սկսել: Հայտնում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը: Հիմնվելով Կարս նահանգի մշակույթի և զբոսաշրջության ղեկավար Հական Դողանայի խոսքերին` լրատվականը փոխանցում է, որ Փամուքալեի համալսարանի գիտնականները պեղումները սկսելու համար Դենիզլի քաղաքում դիմում են ներկայացրել և այժմ բանակցություններ են վարում մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ: Դողայանը ասել է,
Բազմազգ արվեստագետները կներկայացնեն բռնության հանդեպ մոտեցումները (տեսանյութ)
Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Լռեցնելու (եւ ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) խորագրով երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է՝ ի մի բերել տարբեր երկրների արվեստագետների եւ գիտնականների` մի քանի տարի տեւած գեղարվեստական համագործակցությունը, ոչ պաշտոնական զրույցների եւ հանրային քննարկումների արդյունքում ձեւավորված եզրահանգումները: Գիտաժողովի կազմակերպիչ Նիրի Մելքոնյանը հայտնեց, որ ԼՁՏՌ-ի անցկացման գաղափարը ծնվել է 2010թ-ին՝ Մանհեթթենում տարբեր երկրների
Վանաձորի գաղութում անգամ բժիշկ չկա՞
Այս մասին տեղեկացրեցին Aravot.am-ի խմբագրություն ահազանգած Վանաձորի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները: Նրանք դժգոհ էին ոչ միայն , իրենց բառերով ասած, այնտեղ տիրող «գեստապոյական» ռեժիմից ու խցերի հակասանիտարական վիճակից, այլև բուժսպասարկումից: Ըստ բողոքավորների, եթե դատապարտյալներից որևէ մեկը սխալվի ու հիվանդանա , անմիջապես «դեմ են տալիս» բուժքույրի, չկա որևէ բժիշկ: Նրանք դժգոհ էին նաև սննդի որակից, խցերի պայմաններից,
Տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը կառավարության առաջնայնություններից է. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր
Հովհաննես Միրզոյան. Ազգային օպերային թատրոնը թանկ արժե
Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի ղեկավարությունը ասուլիս էր հրավիրել վերջերս «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցության առիթով: Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը հայտնեց, որ ալավերդցիները առաջին անգամ էին իրենց տանը ներկա գտնվում օպերային բեմադրության: Բանախոսի խոսքերով՝ «Ալավերդիում եւ Վանաձորում ներկայացված Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերային բեմադրությունը արժանացել
Կիրկորովի Բաքվի համերգը հետաձգվել է նրա հայ հոր արարքի պատճառով
Ռուս փոփ-աստղ Ֆիլիպ Կիրկորովի նոյեմբերի 8-ի համերգը Բաքվում հետձգվել է ընդունող երկրի ցանկությամբ, բայց Ֆիլիպը հույս ունի, որ կազմակերպիչները կփոշանեն եւ համերգը շուտով տեղի կունենա: Այս մասին РИА «Новости»-ին հայտնել է երգչի մամուլի քարտուղար Օլգա Ալեկսեեւան: Իսկ ավելի շուտ որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ համերգի հետաձգումը կապված է եղել կազմակերպիչների այն դժգոհության հետ, որ Կիրկորովի
Ռուբեն Գեւորգյանց . Մասոնները ուսանողական վարձեր էլ են վճարում
Անցյալ տարի Հայաստան այցելած Grand Orient De France ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն ասուլիսում հայտարարել էր, թե մեր երկրում կա իրենց օթյակի 15-20 անդամ: Նաեւ ասել էր, որ այդ անդամները չեն բացահայտվում, որովհետեւ Հայաստանում դեռ օթյակ չկա: Արսիզեն հայտարարել էր, որ ինքը Հայաստան է եկել, որպեսզի այդ օթյակի ձեւավորման հնարավորությունները դիտարկվեն: Հրապարակումներ եղան նաեւ
Նաիրա Զոհրաբյան. «Տիգրան Սարգսյանը պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»
Այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստիացումներին, որ դեռ ուժի մեջ է կոալիցիոն նախորդ հուշագիրը՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ուժի մեջ է նաեւ Սեւրի պայմանագիրը: Նույն տրամաբանությամբ՝ Տիգրան Սարգսյանը հիմա շարունակում է մնալ ԱԺՄ անդամ եւ ելնելով այդ տրամաբանությունից՝ Տիգրան Սարգսյանը պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի


















































