Օրվա լրահոսը
Ծառուկյանը չի կիսում Օսկանյանի կարծիքը
Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ վերջին օրերին ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը քննադատության է ենթարկում իշխանության տարբեր ոլորտները. կիսո՞ւմ է ինքը այդ կարծիքը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դա Օսկանյանի անձնական կարծիքն է եւ ինքն այդքան էլ համամիտ չէ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱԿ-ը չի՞ հայտնվի խորհրդարանում
ВЦИОМ-ը` Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որն ԱԺ ընտրություններին ընդառաջ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ էր կատարել Հայաստանի ողջ տարածքում, բացահայտել է, որ հարցվողների 74%-ն է հետեւում երկրի սոցիալ-քաղաքական իրադարձություններին, սակայն ընդամենը 27%-ի ուշադրության կենտրոնում են նախընտրական գործընթացները: ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվողները քիչ չեն` հարցվածների 72%-ը, ընդ որում` Երեւանի բնակիչների 65%-ը, իսկ մարզերի` 75-76%-ը: Այս հարցումն ունի
Ավտովթարից հետո տաքսու վարորդը դեպքի վայրից հեռացել է՝ բախումից խուսափելու համար
Այսօր, ապրիլի 20-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Թբիլիսյան խճուղու վրա, «Կոկա կոլա» ընկերություն տանող ճանապարհի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի «S» դասի 01 VS 015 համարանիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը՝ 34–ամյա Արման Ղևոնդյանը վթարի վայրից 1-03 Շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ «Մերսեդեսի» հարվածի հետևանքով էլեկտրասյունը պոկվել է՝
2011-ի մարդահամարի արդյունքներն անգամ ԱՎԾ-ն չունի, բայց կառավարությունը նույնիսկ 2012-ին ունի
2011 թվականին անցկացրած մարդահամարի տվյալները նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայությանը (ԱՎԾ) հայտնի չեն, քանի որ արդյունքներն ամփոփվելու են այս տարվա հոկտեմբերին, սակայն ՀՀ կառավարությունն իր կայքէջի`Ժողովրդագրություն բաժնում մարդահամարի արդյունքներն արդեն հրապարակել է: Ընդ որում՝ կառավարությունը միանգամից տեղադրել է 2012-ի տվյալները, այն դեպքում, երբ ԱՎԾ-ն մարդկանց հաշվել է 2011-ին: Կառավարության տվյալներով, ներկայիս դրությամբ՝ մեր երկրի բնակչության թիվը կազմում
Արձանագրել է Նիկոլ Փաշինյանի իրավունքի խախտումներ (ձայնագրություն)
Խոսքի ազատության սահմանափակում տեսնո՞ւմ է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեպքում, երբ նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի ընտրազանգվածը քարոզարշավների ժամանակ խոչընդոտներ է ստեղծում: Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. «Այստեղ առաջին հերթին Ընտրական օրենսգրքի խախտում է, որովհետեւ տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը թեկնածու է
Հարցվածների 10%-ը ոչ մի պարագայում ձայն չի տա Սերժ Սարգսյանին, 25%-ն էլ՝ Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ)` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով անցկացրած սոցհարցումների ընթացքում հետաքրքրվել էր ոչ միայն քաղաքական ուժերի վարկանիշով, այլեւ դրանց առաջնորդների: Հարցման մասնակիցներին տրվել էր հետեւյալ հարցը` եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի օրը, ո՞ւմ կընտրեիք: Ըստ այդ հարցումների` Սերժ Սարգսյանը մրցակից չունի: Նրա այսօրվա վարկանիշը 34% է: Սակայն նրա «հակավարկանիշը», այսինքն` մարդկանց թիվը, ովքեր որեւէ
Նախագահի մրցանակակիրը նաեւ ռեկտորի օգնական է
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի 30-ամյա հոբելյանի կապակցությամբ օրերս Ազգային օպերային թատրոնում ներկայացվեց ստուդիայի խաղացանկային՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերային ներկայացումը (բեմադրող դիրիժոր՝ Հովհ. Միրզոյան, բեմադրիչ՝ Հովհ. Հովհաննիսյան), որին ժամանակին «Առավոտն» անդրադարձել է: Առաջին անգամ զրույցի հրավիրեցինք հիշյալ ներկայացման մեջ սերժանտ Բելկորեի դերերգով հանդես եկող, 2010թ. դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում
Ներկայացվեցին մոռացված ձայնապնակներ
Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում Երաժշտագիտական գրադարանի ձայնունկնդրման բաժինը օրերս Կոմպոզիտորների միությունում կազմակերպել էր «Մոռացված ձայնապնակներ» խորագրով երաժշտական ցերեկույթ, որն ուղեկցվեց ցուցահանդեսով՝ ներկայացնելով տարբեր տարիների եւ թողարկումների, ձեւաչափերի, գույների ձայնապնակների, հնատիպ ձայնարկիչների, նկարների ցուցադրությամբ: Ձայնապնակի մասին փոքրիկ ակնարկով հանդես եկավ Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը: Ցերեկույթը եզրափակեց Օշականի սուրբ Մեսրոպ
8 մլն եվրո՝ համերգասրահների տեխնիկական զինմանը
Հայաստանը 8 մլն եվրոյի վարկ կներգրավի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տեխնիկական զինման համար: Այդ միջոցներով նախատեսվում է մինչեւ 2013 թվականի հունվարը համերգասրահները զինել նոր ակուստիկ եւ ձայնային համակարգերով: Այդ մասին, «Արմինֆոյի» մատուցմամբ, երեկ կառավարությունում նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա ասելով, ելույթների կազմակերպումն այդ համերգասրահներում
Ցմահ դատապարտյալն ամաչում է պետության համար
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել եւ ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին են հանդիպել 3 դատախազներ: «Առավոտի» հարցին, թե հայտարարությունն արվե՞ց, ցմահ ազատազրկվածը պատասխանեց. «Ես խոստացել եմ դարի հայտարարություն անել: Հանդիպման ժամանակ ասել եմ, թե ինչի մասին է եւ ինչ եմ ուզում անել: Իմ հայտարարությունն ուժի մեջ է եւ այն
Թե ինչու ՀՀԿ-ն վերադարձրեց Ռուբեն Հայրապետյանին
Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի մրցակիցը իշխանական թեւից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Aravot.am-ի հարցին՝ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում այն պարագայում, երբ ողջ իշխանական ռեսուրսներն օգտագործվելու են Ռուբեն Հայրապետյանի համար՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես ուզում եմ շատ համեստ լինել. ես հավաքելու եմ շատ մեծաթիվ ձայներ: Ուղղակի այս պահին աշխատում եմ այնպես
Արդյունաբերական քաղաքականության շրջանակում Կառավարության և մասնավոր հատվածի միջև ստորագրվել են ռազմավարությունների իրականացման հուշագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցնելով օրակարգային հարցերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Ակնկալվում է, որ 2012 թվականին արդյունաբերության բնագավառի ընդհանուր ծավալները
«Ճստոն» որտեղ կքվեարկի
Զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման համար Ռուսաստանի Դաշնությունում երկարատեւ ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանը Հայաստանում է: «Ճստո» մականունով հայտնի այս երիտասարդը Կոնդի նախկին բնակիչ էր, որն ազատազրկումից հետո վերադառնալով Հայաստան, անօթեւան է դարձել. նրա պապենական տունը քանդել են: Տան հարցով դիմել է Երեւանի քաղաքապետարան, այնտեղից պաշտոնապես պատասխանել են, որ քաղաքապետարանը բնակարաններ է հատկացնում ՀՀ կառավարության 2000թ. թիվ 682
Հերթական սոցհարցման արդյունքով էլ ՀՀԿ-ն առաջատար է, իսկ ՀԱԿ-ի` ԱԺ մտնելը կասկածի տակ է
Ապրիլի 4-13-ն անցկացված սոցհարցումների արդյունքում, որոնք իրականացրել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ)` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով, մեր առջեւ հետեւյալ պատկերն է ուրվագծվում. եթե ԱԺ ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ապա ձայները կբաշխվեին հետեւյալ կերպ. ՀՀԿ- 29% ԲՀԿ- 27% ՕԵԿ- 5% «Ժառանգություն»- 4% ՀՅԴ- 4% ՀԱԿ- 3% Կոմկուս- 2% «Միավորված հայեր»- 0,4% ՀԴԿ-0% չի մասնակցի ընտրություններին- 5% դժվարանում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական
Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի
Պայմանագրային զինծառայողը կպահվի կարգապահական գումարտակում
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, երեկ լսեց եւ ավարտեց պայմանագրային զինծառայող Սամվել Ավագյանի դեմ հարուցված քրեական գործով նրա եւ պաշտպանի վերաքննիչ բողոքների քննությունը: Նախագահողը հրապարակեց այս տարվա մարտի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի եզրափակիչ մասը, համաձայն որի՝ արագացված դատաքննությամբ Սամվել Ավագյանը 3 ամիս կպահվի կարգապահական գումարտակում: Ս.
Միլանի առաջին չվերթով 50 զբոսաշրջիկ ժամանեցին
«Արմավիա» ավիաընկերությունը ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը Երեկ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կատարեց իր առաջին չվերթը Երեւանից դեպի Միլան եւ հակառակ ուղղությամբ: Սա ավիաընկերության թվով երրորդ թռիչքուղին է դեպի Իտալիա՝ Հռոմից ու Վենետիկից հետո: Չնայած անձրեւային եղանակին՝ Միլանից եկող օդանավը բարեհաջող վայրէջք կատարեց՝ իր հետ Իտալիայից բերելով 50 իտալացի զբոսաշրջիկների: Օդանավի հրամանատար Արամ Եղոյանը լրագրողների հետ
24–ամյա Էվելինան «Տոյոտա Պրադոյով» վրաերթի է ենթարկել ԱԱԾ 3 քննիչներին և դիմել փախուստի
Երեկ, ապրիլի 19-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) քննության բաժնի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեք օր առաջ Նալբանդյան 104 շենքի դիմաց 3 քաղաքացու վրաերթ կատարած վարորդին։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան 104 (Ազգային
Անտիարիստոտել
Մարդկության չարությունը եւ չարակամությունը իրար դեմ, անձնապաշտությունը, ստախոսությունն ընդդեմ եւ հանուն՝ բանավոր եւ գրավոր հրապարակային ելույթներում, թերեւս նրանից է, որ Ադամն ու Եվան մանկություն չունեցան: Աստված առաջին տղամարդուն եւ առաջին կնոջը ստեղծեց հասուն տարիքում, մեր ժամանակներում կասեին՝ սեռահասուն տարիքում, այսինքն թե՝ մեղքի խնձորը կծելու ժամանակներում: Եվ հիմա մենք՝ մեղքի խնձորը ճաշակածների զավակներս, շարունակում ենք ընթանալ
Ընտրարշավի ընթացքում քիթ ջարդելը անձնական բնո՞ւյթ է կրում
Օրերս Aravot.am-ը Արթիկում քարոզարշավի եկած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա քարոզարշավին, իրենց ծեծելու փորձ երբեւէ արե՞լ են, ինչպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվեցին ՀԱԿ ակտիվիստների վրա, նույնիսկ ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը: «Այո, նման որոշ դեպքեր կան, բայց ասեմ ձեզ՝ որքան որ առնչվում եմ տեղամասերի հետ, այնուամենայնիվ խանգարիչ հանգամանք չկա, դա ինչ-որ իմաստով
Բացակայության 5 պատճառ
Թե ինչու Հայաստանի մարզերում իշխանական կուսակցությունների նախընտրական հանրահավաքներին համեմատաբար շատ մարդ է գալիս, պատճառը պարզ է՝ իշխանությունը լծակներ ունի ստիպելու պետական հիմնարկների աշխատակիցներին գալու այդ հանդիպումներին, նաեւ՝ բավականաչափ փող ունի՝ անհրաժեշտության դեպքում ավտոբուսներով «զանգվածն» ապահովելու: Պարզ է, որ ոչ մեկի ուշքը չի գնում իշխանության համար, որ հենց այնպես, «ինքնաբուխ» գան: Երբ նույն նախընտրական հանդիպումներին, որը
Տատիկը Ծառուկյանից հեռուստացույց է «պոկել»
Ապրիլի 19-ին Բագրատաշենում նախընտրական հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանին է մոտեցել 70-անց Սուրախան Աբովյանը: Նա ասել է, որ նախորդ օրը հեռուստացույցով Ծառուկյանին չի կարողացել տեսնել, միայն նրա ձայնն է լսել, քանի որ իր հեռուստացույցը փչացել է: Ծառուկյանը միայնակ կնոջը 300 դոլար է նվիրել, որպեսզի նոր հեռուստացույց գնի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սուրեն Խաչատրյան. «Ես չեմ կարող սյունեցու մի մասին ճնշել, մի մասին չճնշել»
Հատված ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հարցազրույցից: – Ինչո՞ւ են ձեր թիմակիցները տնետուն ընկած ցուցակագրում բոլոր սյունեցիներին։ – Լսի, դու կարող ա քննիչ ես, ինչ հետաքննություն մետաքննություն, ասա ուսումնասիրություն, էլի։ Էլ վսյո, ժամանակը սպառվեց, եթե մի վայրկյան էլ խոսեցիր, անջատում եմ, «ատբոյ» եմ տալիս։ – Պրն Խաչատրյան, ի վերջո այդ ցացակագրումներից հետո Սյունյաց մարզում
Պաշտպանի դիմումով ևս մեկ դրական արդյունք Սահմանադրական դատարանից
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը նախատեսող վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունենալու վերաբերյալ կարգավորումը դատական պրակտիկայում որոշ դեպքերումմեկնաբանվում էր որպես դատարան դիմողին վերաբերող վարչական ակտով իր իրավունքի խախտման ակնհայտ բացակայություն և դրա հետևանքով գործի հարուցման փուլում հայցադիմումի ընդունումը մերժվում էր: Ըստ Պաշտպանի, վիճարկվող դրույթը չէր ենթադրում, որ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում
Հմայակ Հովհաննիսյան. «Սուրիկ Խաչատրյանի ոտը պետք է կտրեմ Երեւանից»
Այսօր Aravot.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ չե՞ք պատրաստվում Սուրեն Խաչատրյանի դեմ պայքարելու համար դիմել ԲՀԿ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Նա պատասխանեց. «Ես միանգամայն ունակ եմ ինքս ինձ պաշտպանելու: Եթե ես չկարողանամ իմ օրինական իրավունքները պաշտպանել, ապա ինչպե՞ս պետք է կարողանամ պաշտպանել երեւանցիների օրինական իրավունքները: Ես անվախ եմ,
Դուբայում Վլադիմիր Հակոբյանը բաժանում է 1-2-րդ տեղերը
Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Դուբայում ընթացող շախմատի «Շեյխի գավաթ» միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ Չինաստանի ներկայացուցիչ Նի Հուան: Նրանցից կես միավոր պակաս վաստակել են 18 շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ Հայաստանի երկու գրոսմայստերներ` 4-րդ տեղում ընթացող Տիգրան Լ.
Եվրախորհրդարանի բանաձևը աջակցության ուղերձ է ուղարկում Հայաստանին և Մինսկի խմբին
2012 թ. ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը (ԵԽ) ընդունեց երկու բանաձև Հայաստանի և Ադբեջանի հետ Ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www.EuFoA.org) ողջունում է այն փաստը, որ Արևելյան համագործակցության հարցում ԵԽ-ն հավատարիմ մնաց իր հիմնարար արժեքներին, մասնավորապես շարունակական ժողովրդավարացմանը և հավասարակշռված մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Այդ զեկույցը հատկապես աջակցական է Հայաստանի
«Աստղային հիվանդություն» ունեցողն անում է ամեն ինչ՝ իր խորը տառապանքը թաքցնելու համար
Bravo.am-ում տված իր հարցազրույցի ժամանակ Գրիշա Աղախանյանն ասաց, որ չի ընդունում աստղային հիվանդությամբ տառապող մարդկանց, սակայն այսօր աշխարհի 99 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ: «Ես արվեստը շատ եմ սիրում և, լինելով արվեստի մեջ, փորձել եմ որքան հնարավոր է հեռու մնալ աստղային հիվանդությունից, բամբասանքից և նախանձից»: Երկար վերլուծություններից հետո, որոշեցինք դիմել հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանի օգնությանը, որպեսզի
ԲՀԿ-ն կոշտացնո՞ւմ է տոնայնությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում հանգրվանած «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն այսօր Արարատի մարզի Այնթապ համայնքում իր համագյուղացիներին կոչ անելով ձայն տալ ԲՀԿ-ին՝ հայտարարեց, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որը կարող է պատասխանատվություն ստանձնել եւ կրել Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար: «Եթե այս իշխանությունը այս կերպ վերարտադրվի», ըստ Ս. Ավետիսյանի, եւս 200 հազար


















































