Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կոշտացնո՞ւմ է տոնայնությունը

Ապրիլ 20,2012 12:50

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում հանգրվանած «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն այսօր Արարատի մարզի Այնթապ համայնքում իր համագյուղացիներին կոչ անելով ձայն տալ ԲՀԿ-ին՝ հայտարարեց, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որը կարող է պատասխանատվություն ստանձնել եւ կրել Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար: «Եթե այս իշխանությունը այս կերպ վերարտադրվի», ըստ Ս. Ավետիսյանի, եւս 200 հազար մարդ կլքի Հայաստանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, սակայն, ավելի մեղմ տոնայնություն ուներ: Ծառուկյանը ներկայացնելով կուսակցության ծրագիրը, այնթապցիներին կոչ արեց ընտրությունների գնալ եւ քվեարկել խղճի կամոք: Նա ասաց միայն, որ քաջածանոթ է առկա բոլոր խնդիրներին եւ անկախ ընտրությունների արդյունքներից ու ԲՀԿ-ին տրված ձայներից, ներդնելու է իր կարողությունները հանուն բարգավաճ Հայաստանի: «Վերեւից չեմ իջել, մեծահարուստի ընտանիքից չեմ եղել ու անգիր արած բառեր չեմ ասում, պրակտիկորեն ամեն ինչին ծանոթ եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, հավաստիացնելով, որ միանգամայն իրատեսական է նաեւ ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը:

Ժողովրդի հետ զրույցներից պարզ դարձավ, որ այստեղ եւս մարդկանց անհանգստացնում է Հայխնայբանկում ներդրած իրենց ավանդների ճակատագիրը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30