Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճստոն» որտեղ կքվեարկի

Ապրիլ 20,2012 14:03

Զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման համար Ռուսաստանի Դաշնությունում երկարատեւ ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանը Հայաստանում է: «Ճստո» մականունով հայտնի այս երիտասարդը Կոնդի նախկին բնակիչ էր, որն ազատազրկումից հետո վերադառնալով Հայաստան, անօթեւան է դարձել. նրա պապենական տունը քանդել են:

Տան հարցով դիմել է Երեւանի քաղաքապետարան, այնտեղից պաշտոնապես պատասխանել են, որ քաղաքապետարանը բնակարաններ է հատկացնում ՀՀ կառավարության 2000թ. թիվ 682 որոշմամբ հաստատված ծրագրով՝ քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման շրջանակներում: «Ներկայումս քաղաքապետարանն ազատ, չբաշխված բնակության համար պիտանի տարածքներ չունենալու պատճառով քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման կամ կարիքավոր ընտանիքներին բնակարան տրամադրելու հնարավորություն չունի», տեղեկացրել էին տունը առանց նրա գիտության քանդած քաղաքացուն:

Մ. Հովիկյանը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով, որպեսզի իրեն օթեւան տան: Նույն պատասխանը քաղաքապետարանը չի զլացել բառացիորեն կրկնել այս անգամ եւս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ հաստատել էր, թե Մ. Հովիկյանը բնակվում է Չկալովի 54 հասցեում, ստանում է հաշմանդամության 3-րդ խմբի համար նախատեսված 14 800 ՀՀ դրամ կենսաթոշակ: «Ճստոն» հաշվառված չէ, չի բնակվում այդ հասցեում, ասում է, որ գոյություն չունի նման հասցե, չի ընդգրկված սոցիալական աջակցության որեւէ ծրագրում, չի ստանում ընտանեկան նպաստ, չի գնահատված նրա անապահովվածության աստիճանը, չունի ոչինչ:

Իրականում Մ. Հովիկյանը չի իմանում, թե որտեղ պետք է քվեարկի: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից այդ հասցեի լինել-չլինելու հետ կապված՝ «Առավոտին» տրվեց հետեւյալ պարզաբանումը. «Նման հասցե գոյություն ունի եւ այնտեղ բնակվում են 15 քաղաքացիներ: Մանուկ Հովիկյան անուն-ազգանունուվ Ձեր նշած քաղաքացու տվյալներ գոյություն չունեն: Նա կարող է մինչեւ ապրիլի 29-ը՝ որպես հաշվառում չունեցող անձ, դիմել մեզ, հաշվառվել՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30