Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. «Ես չեմ կարող սյունեցու մի մասին ճնշել, մի մասին չճնշել»

Ապրիլ 20,2012 13:09

Հատված ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հարցազրույցից:

Ինչո՞ւ են ձեր թիմակիցները տնետուն ընկած ցուցակագրում բոլոր սյունեցիներին։

– Լսի, դու կարող ա քննիչ ես, ինչ հետաքննություն մետաքննություն, ասա ուսումնասիրություն, էլի։ Էլ վսյո, ժամանակը սպառվեց, եթե մի վայրկյան էլ խոսեցիր, անջատում եմ, «ատբոյ» եմ տալիս։

Պրն Խաչատրյան, ի վերջո այդ ցացակագրումներից հետո Սյունյաց մարզում ի դեմս Ձեզ ի՞նչ արդյունքներ է ապահովելու ՀՀԿն։

– Իմ թիմակիցները հայրենասեր տղերք են, ինչի պիտի նրանք գնան ցուցակներ գրեն։ Իսկ մնացած տոկոսների ու ձայների բանակների մասին, ես քեզ խոստանում եմ ամսի 6-ին, լուսաբացին առաջինը քեզ ասել, թե բանի տոկոս ա ու ինչքան ձայն ա։

Բայց Դուք բազմիցս մամուլով հայտարարել եք, որ ՀՀԿ-ի համար 80 տոկոս ձայն եք ապահովելու: Հիմա Ձեր ասածը չեք վերահաստատո՞ւմ:

– Ամսի 6-ին, ժամը 10-ին, ես քեզ արդեն լրիվ կասեմ, խոստանում եմ: Տոկոսն էլ, թվերն էլ, ամեն ինչ էլ:

– Պրն Խաչատրյան, իսկ մինչեւ մայիսի 6-ի զարգացումները, կմեկնաբանե՞ք, թե բացի ՀՀԿ-ից (տարածված կարծիքի համաձայն) ինչո՞ւ եք ճնշում գործադրում մյուս քաղաքական ուժերի վրա:

– Ախր ես դրա կարիքը չունեմ: Ես ում եմ ճնշում, նման բան չկա: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ նման բան չի կարող լինել: Մարզի բոլոր բնակիչներն էլ առաջին հերթին իմ սյունեցիներն են, հետո նոր կուսակցական են: Ես չեմ կարող սյունեցու մի մասին ճնշել, մի մասին չճնշել: Բոլորն էլ ազատ են այս ընտրություններում: Իսկ ընդհանրապես ՀՀԿ-ի գաղափարախոսությունը հենց սյունեցու գաղափարախոսությունն ա:

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30