Օրվա լրահոսը

Շենգավիթի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 2-րդ, Գ.Նժդեհ, Արշակունյաց, Ս.Զորավար, Սևանի, Մայիսի 9-ի, Ֆրունզե, Ս.Սարգսյան, Մանանդյան, Չեխով, Մանթաշյան, Եղբայրության, Նիզամի, Կոտովսկու, Պոպովի, Մադոյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

Բազա՝ ընտրակեղծիքների դեմ

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական շարժումն իր ֆեսբուքյան էջում տեղադրել է նոր տեղեկատվական հսկայական բազա: Այն թույլ է տալիս արագորեն ստանալ բոլոր 41 ընտրատարածքներում առկա այն հասցեները, որտեղ գրանցված են հինգ եւ ավելի թվով ընտրողներ: Սա նշանակում է, որ հնարավոր է ունենալ բոլոր կասկածելի հասցեները և հեշտությամբ պարզել անճշտությունները: Օրինակ, մեկ ակնթարթում հնարավոր է ստանալ, ասենք, բոլոր այն

Նահապետ Գեւորգյան. «Ղալաթ են արել իմ անվան հետ են կապել»

«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, բացարձակ ոչ մի բան էլ տեղի չի ունեցել»,- այսօր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղ կատարած այցից հետո «Ազատություն» ռադիոկայանի եւ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցած շաբաթվա վերջում Արմավիրի մարզում տեղի ունեցած նախընտրական միջադեպին, ասաց հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո): Նախագահ Սարգսյանն իր նախընտրական այցերի շրջանակում

Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. մարդկային կյանքի վրա բիզնես անելն առնվազն ստորություն է

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆներին:   Մեծարգո պարոն Հեֆներ, Ի դեմս Ձեզ, թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը արտահայտել , Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին և կառավարությանը այն աջակցության համար, որ Հայաստանը ստացել է ԱՄՆ-ից անկախություն ձեռք բերելու պահից ի վեր: Բազմաթիվ ծրագրերի իրականացման շնորհիվ մեր երկիրն օր օրի առաջ է գնում համամարդկային արժեքները հարգող ու պաշտպանող

Վարդան Օսկանյան. «Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունը տվել է շտաբին» (Տեսանյութ)

Այսօր ԲՀԿ ցուցակում ընդգրկված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայնեց մի քանի լրատվամիջոցների հարցերին պատասխանել` կապված Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի կապերի, ԲՀԿ-ում իր դերի մասին: Հարցին, ԲՀԿ ցուցակում երկրորդ տեղում հայտնվեցիք, սա ինչ-որ կերպ կապվա՞ծ է Ռոբերտ Քոչարյանի անձի եւ ԲՀԿ-ի վրա նրա ազդեցության հետ` նա պատասխանեց. «Ես կայացրել եմ  իմ քաղաքական որոշումը մտնել «Բարգավաճ Հայաստան»

ԲՀԿ-ն պատասխանեց «Ժառանգությանը»

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանի հայտարարությունը. Վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամներ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով շահարկման առարկա են դարձրել “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի գործունեությունը: «Հարգելով»  քաղաքական պատվերի նրանց իրավունքը, պարտավոր եմ, սակայն, հիշեցնել. 1. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, և մասնավորապես գիտական, կրթական, մշակութային ծրագրերը, որոնք ես համակարգել եմ վերջին տարիներին գործել են մշտապես և որևէ կերպ չեն առնչվում

Իրավաբան Արա Ղազարյան. Ամենաշատը զրպարտության կամ վիրավորանքի դիմաց ԶԼՄ-ներից դրամական փոխհատուցում են պահանջում

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փորձագետներն այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում ներկայացրին «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» ծրագրի շրջանակներում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու իրավաբան, փորձագետ Արա Ղազարյանը խոսեցին զրպարտության եւ վիրավորանքի հիմքերով դատական գործերի մոնիթորինգից: Վերջինս ընդգրկում է զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվության ապաքրեականացման պահից՝ 2010-ի մայիսից մինչ 2012-ի հունվարն ընկած

Համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների մասին

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը իրազեկում է ձեզ, որ ՀՔՄ կենտրոնական գրասենյակում սույն թվականի ապրիլի 11-ին կայացած հանրային վերահսկողության միջկուսակցական միսանական շտաբի նիստում` բաց հրապարակային քննարկումների  արդյունքում, լրագրողների ներկայությամբ ընդունվել է համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների  մասին: Միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթները Շտաբի նպատակն է Ընտրական իրավունքի լիարժեք և անկաշկանդ իրացումն ապահովող ընտրությունների անցկացման հանրային 

Միացյալ Նահանգներում որոշել են արգելել պոռնոգրաֆիան

Ինչպես հաղորդում է rt.com-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր է ընդհանրապես արգելվի պոռնոինդուստրիան, եթե երկրի նախագահ ընտրվի հանրապետական Ռիկ Սանթորումը, քանի որ նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում օրենքով արգելել նմանատիպ հոլովակների առկայությունը ԱՄՆ-ի տարածքում: Նա մասնավորապես ասել է, որ Ամերիկան ամբողջությամբ ողողված է պոռնոգրաֆիայով, եւ որ նման ֆիլմերը մեծ ազդեցություն են ունենում դեռահասների, ինչպես նաեւ՝

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2110»–ը և «Նիսսան»–ը, կա վիրավոր (ֆոտոշարք)

Այսօր, ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին–Երևան ավտոճանապարհին։ Ինչպես Aravot.am–ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։20-ի սահմաններում Էջմիածին–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ–ի հատվածում, «Ռաստր» գործարանի դիմաց, միմյանց են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Արտեմ Մելքոնյանի կողմից վարած «ՎԱԶ 2110» մակնիշի 51 RR 001 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 21–ամյա Հարություն Վարդանյանի վարած «Նիսսան» մակնիշի

«Սուրիկ Խաչատրյանը որևէ առնչություն չունի խաղատան հետ»

«Առավոտ» օրաթերթի ս/թ ապրիլի 11-ի հրապարակած «Սան Պալաս»-ը գործել է ապօրինի» վերնագրով hրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ առնչություն չունի հրապարակման մեջ նշված Կապանի քաղաքի մատույցներում գործող խաղատան հետ և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:  ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

«Ռուսերենի դասատուին էլ դպրոցում «Բղիկ» էինք ասում» . Մարդկանց մականունների մասին

Պոչկա, Ջեբ, Մուրզո, Մուճի, Չակ, Մուլտ, Չեչեն, Թումո, Չոփ, Պաշ, Վիզ, Կվո, Չղջիկ, Փիղ, Հարթուկ, Լիս, Սորտ, Քրմո, Շոպ, Ճապ, Քիթ… այս բառերը թող ամենևին էլ տարօրինակ չթվան. սրանք մեր հասարակությունում տարածված մականուններից մի մասն են: «Մականունները մեծ տարածում ունեն հատկապես երիտասարդների շրջանում: Հաճախ ծագում են մարդկանց արտաքինի, կառուցվածքի, հասակի, հագուստի նմանողությամբ: Դրանց առաջացման մեծագույն

Ազգային հավաքականը նահանջում է նոր թռիչքի սպասումով

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է եւս երեք հորիզոնական եւ այժմ աշխարհում 47-րդն է: Վերջին ասուլիսներից մեկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ ինքը մեր ընտրանուն տեսնում է 20 ուժեղագույնների մեջ եւ այդ օրը հեռու չէ: Հավատում ենք ու հավատով

ԲՀԿ-ի մասին` «Խելոք գառը թող մի մոր կուրծք ուտի, բայց հստակ կողմնորոշվի, թե իր մայրն ով է»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանեց, թե ինչու է ինքը անպայման պահանջում, որ միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ Գագիկ Ծառուկյանը ստորագրի: Ըստ նրա, դրանով պարզ կդառնա, թե որ դաշտում է գործում ԲՀԿ-ն: Մեր հարցին, այսինքն եթե պարոն Ծառուկյանը ստորագրեց, ձեր տրամաբանությամբ նա ընդդիմությո՞ւն է դառնալու` Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չի դառնա, բայց դրանից

Բանավեճի է հրավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանին (Ձայնագրություն)

  Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանը Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունի նույն ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի քաղաքական բանավեճի հրավերը, որովհետեւ կնոջը հաղթելն իրեն պատիվ չի բերում. «Տրամաչափերի տարբերություն կա, եւ Գայանե Առուստամյանը կին է, ինձ վատ է կնոջը հաղթելը: Ես քաղաքական բանավեճի հրավիրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:VOICE023 ՀԱԿ խոսնակ Արման

«Լեւոն Տեր- Պետրոսյանը չէր ասում` Գագիկ Ծառուկյանից բացի, մնացածն ավազակապետեր են»

 Այսօր Քաղաքագետների միությունում միասնական շտաբի ձեւավորման հարցում ընդհանուր համաձայնության չգալով` «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հեռացավ` պնդելով, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն կուսակցությունների լիդերները: Լրագրողների հետ զրույցում պարոն Հակոբյանը այսպես բացատրեց իր այդ քայլը. «Ինձ համար ծիծաղելի են թվում բոլոր այն խոստումները, երդումները, որ կանցկացնենք ազատ, արդար ընտրություններ: Դրանք ծիծաղելի են եւ ժողովուրդն էլ մեզ վրա

Ռուբեն Հայրապետյանի պատասխանը՝ Գայանե Առուստամյանին. «Լավ է ինձ բռնցքամարտի մրցման չի հրավիրում»

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի ուսումնասիրությունները պարզել են, որ թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվն ուռճացված է մի քանի հազարով: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են նաեւ ՀՀԿ-ից Ռուբեն Հայրապետյանն ու «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը: Տիկին Առուստամյանը նաեւ ասաց, որ ընտրատարածքում իր միակ մրցակիցը Ռուբեն Հայրապետյանն է ու վստահեցրեց՝ իր ընտրողները ողջամիտներն ու ողջերն են, իսկ

Հայաստանի մարզիկները կմրցեն Թուրքիայում

  Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիան մեկնելու է Թուրքիա  Եվրոպայի առաջնությանը և Եվրոպայի գավաթին մասնակցելու:Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 16-ից մինչև 22-ը: «Մենք ամեն ինչ կանենք,որպեսզի լավագույնս ներկայանանք «Եվրոպայի գավաթին»,չմոռանանք, որ մեկնում ենք Թուրքիա»,- նշում է ֆեդերացիայի համանախագահ Արտակ Բրուտյանը: Հայաստանը ներկայանալու է 13 մարզիկներով, որոնք, ըստ Արտակ Բրուտյանի, ունեն բոլոր նախադրյալները հաղթելու համար: Անահիտ Մանուչարյան Հ.Գ.Մուայ

Ստվերն ամենուր է, ով փորձի ստվերից դուրս գալ` կկորչի

«Սիվիլիթաս» հիմնադրամի այսօր կազմակերպած քննարկման ժամանակ «Միավորված հայեր» կուսակցությունից Աշոտ Երանոսյանը հարցին` ինչպե՞ս պայքարել ստվերի դեմ, ասաց. «Մենք ելնում ենք այն իրավիճակից, որ ինչ ունենք, դա էլ կա: Ազատականացված տնտեսության գրավականը ազատ մրցակցությունն է: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին մրցակցային առավելություն ստեղծելն է լուծումը»: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ ստվերի դեմ պայքարի համար քաղաքական

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին մեղադրանք կներկայացվի մայիսի 5-ին

ԱՄՆ-ի «Գուանտանամո բեյ» ռազմածովային բազայի ռազմական դատարանի գլխավոր դատավորը որոշում է կայացրել մայիս ամսվա սկզբին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին մեղադրանք ներկայացնելու մասին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ ռազմական դատավոր Ջեմս Փոլը «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալներին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մասնակցելու պաշտոնական մեղադրանք կներկայացնի մայիսի 5-ին՝ շաբաթ օրը

Կրթության և գիտության հարցերը` կարևորագույն առաջնահերթություն

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր «Oրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպումը կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ էր: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր խոսքում նշեց, որ 2003թ. ի վեր «Օրինաց երկիր» կուսակցությունը, կրթության և գիտության ոլորտի զարգացման հարցերը մշտապես պահելով իր ուշադրության կենտրոնում, հանդես է եկել որպես մի շարք օրենքների հեղինակ և համահեղինակ, այդ թվում` նախադպրոցական

Ընտրարշավի 5 մասնակից խուսափել էին բանավեճից

Քարոզարշավի 4 շաբաթվա ընթացքում «Սիվիլիթաս» հիմնադրամը կկազմակերպի 4 բանավեճ, որոնց հրավիրված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերը: Այսօր առաջին բանավեճն էր, որին մասնակցում էին «Ժառանգության», ՀՅԴ-ի, «Միավորված հայերի» եւ Կոմկուսի ներկայացուցիչները: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չէին եկել՝ առանց որեւէ պատճառաբանության, ՀՀԿ-ն չէր եկել, քանի որ հայտարարել է, որ քարոզարշավի այս փուլում չի մասնակցելու բանավեճերի,

Բանաստեղծ Արտեմ Հարությունյան. Չպետք է հեծանիվ հորինել, երբ երկնքում Boing է թռչում

Գրողների համահայկական 6-րդ համագումարին ընդառաջ՝ «Հենարան» ակումբում լրագրողներին այսօր հանդիպեցին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու բանաստեղծ Արտեմ Հարությունյանը: «Քաղաքական գարունն այս տարի նաեւ գրական-մշակութային է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տարի Երեւանն է հռչակել՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երեւանը 12-րդ քաղաքն է, որ կրում է այդ տիտղոսը: Ամեն տարի Հայաստանում շուրջ 2000 անուն գիրք է հրատարակվում:

«Նա ինձ համար միակն էր ու անկրկնելին»

Սեր, երեք տառից ծնված: Մի բառ,  որն իր մեջ անսահմանություն է պարունակում: Սրտեր գերող ու խորտակող մի բառ` ընդամենը երեք տառ: Երբևիցե մտածե՞լ եք, որ այդ երեք տառից կազմված զգացմունքը կարող է ձեզ կյանքի կոչել, կամ էլ հեռացնել կյանքից: Կարծում եք անհնա՞ր է, բայց անհնար ոչինչ չկա: Սերը թակարդ է, որի ճիրաններում անմիջապես կորցնում ես

Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ այս ԱԺ-ն վատն է

Արմավիրի մարզի Փարաքար եւ Էջմիածին համայնքներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց Հանրապետական կուսակցությանը վստահելով՝ ձայն տալ նաեւ թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանի օգտին: Երկու տեղում էլ նախագահի այս կոչին հետեւեցին ծափերն ու ուռաները: Ի դեպ, հավաքների ժամանակ, ի թիվս ՀՀԿ-ի դրոշների, վեր էին պարզված նաեւ Սեյրան Սարոյանի նախընտրական պաստառները՝

Լեւոն Սարգսյան. ես ՀՀԿ-ական չեմ, արածս էլ բարեգործություն է

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: «Փյունիկի հետ համագործակցությունը տարիների փորձ ունի: Իսկ այսօրվա հուշագիրը ամբողջացնում է այն»,- ասաց ԿԳ նախարարը: Իսկ Լևոն Սարգսյանն էլ հայտարարեց, որ իրենց աշխատանքները կրթության եւ գիտության նախարարության հետ շարունակական են լինելու: Հուշագրի

Մարտի 1-ի զոհի մորը միտումնավոր զրկե՞լ են ընտրելու իրավունքից (Տեսանյութ)

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մորը՝ Ալլա Հովհաննիսյանին ընտրացուցակում չեն ընդգրկել: Ու դրա մեջ միտում է տեսնում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը: Այս մասին այսօր «Լուրեր.com» ակումբում հայտարարեց պատգամավորի թեկնածուն: Ասուլիսից հետո տիկին Առուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց.«Ես դա իսկապես միտում եմ գնահատում, անհարգալից վերաբերմունք, վախի մթնոլորտը խորացնելու տարր: Մարտահրավեր հասարակությանը ու այդ

Քաղաքացի-փոստատարները կվերահսկեն ընտրությունները, իսկ թումանյանական ընթերցումները՝ նվիրված կլինեն 5000-անոց ընտրակաշառքներին

Ընտրություններից առաջ ծնվել են տարաբնույթ քաղաքացիական նախաձեռնություններ՝ վերահսկելու ընտրությունների անցկացման գործընթացը: Այդպիսի նախաձեռնություններ են «Ընտրությունների փոստատար. 2012թ. խորհրդարանական ընտրություններ» ու «Արվեստ և մշակույթ» ծրագրերը: Առաջինի շրջանակներում 7 փոստատարներ գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր՝ պարզելու բնակչությանը հուզող հիմնախնդիրները: «Ընտրությունների փոստատար. 2012թ. խորհրդարանական ընտրություններ» ծրագրի տնօրեն Սոնա Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրները հիմնականում սոցիալական բնույթի

Ամուսինների մանկապարտեզ եւ սուրբզատիկյան ձու

Գերմանիայի Համբուրգ քաղաքում գործում է մանկապարտեզ, որը ստեղծվել է հատուկ տղամարդկանց համար: Այժմ Համբուրգում ապրող կանայք կարող են իրենց ամուսիններին տանել մանկապարտեզ, իսկ իրենք գնան գնումների կամ որեւէ այլ տեղ, հարկավոր է միայն չմոռանալ ու ժամը 6-ին վերադառնալ ամուսնու ետեւից, իսկ մինչ այդ` նրանc կկերակրեն, կտրամադրեն բազմաժանր գրականություն, ինպես նաեւ` տարբեր վիդեոխաղեր` ընդամենը 10 եվրոյի

Սերժ Սարգսյան. «Ձեր ձայնը գործիք է»

«Ձեր ձայնը գործիք է: Ճիշտ այնպիսին, որպիսին դուք օգտագործում եք գյուղատնտեսական աշխատանքներում ու այդ գործիքի շնորհիվ մեր պետությունը պետք է զարգանա: Այդ գործիքի նկատմամբ պետք է լինեք հոգատար, զգույշ, պետք է իմանաք՝ ում եք տալիս այդ գործիքը, ինչի համար եք օգտագործում»,- Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ ասաց, որ քարոզարշավի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031