Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարզիկները կմրցեն Թուրքիայում

Ապրիլ 11,2012 15:29

 

Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիան մեկնելու է Թուրքիա  Եվրոպայի առաջնությանը և Եվրոպայի գավաթին մասնակցելու:Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 16-ից մինչև 22-ը:

«Մենք ամեն ինչ կանենք,որպեսզի լավագույնս ներկայանանք «Եվրոպայի գավաթին»,չմոռանանք, որ մեկնում ենք Թուրքիա»,- նշում է ֆեդերացիայի համանախագահ Արտակ Բրուտյանը:

Հայաստանը ներկայանալու է 13 մարզիկներով, որոնք, ըստ Արտակ Բրուտյանի, ունեն բոլոր նախադրյալները հաղթելու համար:

Անահիտ Մանուչարյան

Հ.Գ.Մուայ Թայը (Muay Thai) թաիլանդական մարտարվեստ է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին:  Հայաստանը նույնպես դուրս չի մնացել «մուայթայական» մշակույթից: Բոլորովին վերջերս՝ 2011 թ. փետրվարին, մեր երկրում պաշտոնապես բացվեց Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիան՝ Արսեն Ասատրյանի նախագահությամբ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30