Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հավաքականը նահանջում է նոր թռիչքի սպասումով

Ապրիլ 11,2012 15:59

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը:

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է եւս երեք հորիզոնական եւ այժմ աշխարհում 47-րդն է: Վերջին ասուլիսներից մեկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ ինքը մեր ընտրանուն տեսնում է 20 ուժեղագույնների մեջ եւ այդ օրը հեռու չէ: Հավատում ենք ու հավատով սպասում:

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում մեր ընտրանու մրցակիցները նույնպես տեղերը փոխել են: Իտալիայի հավաքականը երեք աստիճան ետ է գնացել ու դուրս մնալով  լավագույն տասնյակից` հանգրվանել է 12-րդ հորիզոնականում: Դրա փոխարեն TOP 10 է մտել 9-րդ տեղ բարձրացած Դանիան: Չեխիան նույնպես բարելավել է դիրքերը` տեղ զբաղեցնելով 26-րդ հորիզոնականներում: Դրա փոխարեն 96-րդ տեղում հայտնված Բուլղարիան է ցուցակում «վայր ընկել» ամբողջ 11 աստիճանով: Մալթան էլ այս ամիս 150-րդն է` մարտի 148-ի փոխարեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30