Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգներում որոշել են արգելել պոռնոգրաֆիան

Ապրիլ 11,2012 16:15

Ինչպես հաղորդում է rt.com-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր է ընդհանրապես արգելվի պոռնոինդուստրիան, եթե երկրի նախագահ ընտրվի հանրապետական Ռիկ Սանթորումը, քանի որ նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում օրենքով արգելել նմանատիպ հոլովակների առկայությունը ԱՄՆ-ի տարածքում: Նա մասնավորապես ասել է, որ Ամերիկան ամբողջությամբ ողողված է պոռնոգրաֆիայով, եւ որ նման ֆիլմերը մեծ ազդեցություն են ունենում դեռահասների, ինչպես նաեւ՝ հասուն մարդկանց վրա, ամբողջովին փոխում են նրանց մտածելակերպը, դարձնում ագրեսիվ, նպաստում ամուսնալուծությանն ու մարմնավաճաության աճին:  Նախագահի թեկնածուի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվող աստղերի շրջանում, ինչի հետեւանքով նրանք տարբեր միջոցներով ուղերձ են հղել ամերիկացիներին, որպեսզի միանան իրենց, նաեւ մասնակցեն մայիսի 1-ին պլանավորած ինտիմ Ֆլեշ-մոբին: Ռիք Սանթորումը 7 երեխաների հայր է: Սակայն նա մոտ օրերս կարող է հրաժարվել իր թեկնածությունից, քանի որ իր դուստրը գտնվում է ծանր վատառողջ վիճակում:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30