Օրվա լրահոսը
Գյումրու օդանավակայանը՝ էժան ավիափոխադրումների կենտրոն
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի կարծիքով՝ այս նպատակին հասնելու համար անպայման պետք է բանակցել կառավարության հետ: Հանրապետության 10 խոշոր հարկատուներից մեկը՝ Արման Սահակյանը, ով մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածություն է առաջադրել Գյումրիից, օրերս հրատարակել էր այս քաղաքի զարգացման հեռանկարների մասին իր հեղինակած գիրքը, որը կոչվում է «Գյումրու վերելքի ուղին»: Գրքում ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝
«Կամ լավ, կամ ոչինչ»
Ապրիլի սկզբին «Առավոտը» պլանավորում էր հարցազրույց վերցնել Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանից: Առիթները երկուսն էին. նախ՝ լրանում է նրա պաշտոնավարման 15 տարին: Երկրորդ՝ վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ համալսարանի համատեղ ժողովածուն՝ Higher Linguistic Edication from the Perspective of Reforms, որի հիմքում էին Լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջազգային համաժողովի նյութերը, ու
«Նույն հաջողությամբ պարոն Աշոտյանը կարող էր ինձ աքսորել Լուսին»
Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն խիստ նկատողություն տալու հրամանին՝ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն «Առավոտին» ասաց. «Չգիտեմ, թե ինչ նմանատիպ, աչքի ընկնող նվաճումներ ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն այդ հրամանի շնորհիվ այն հաստատ կարող է հավակնել Գինեսի գրքում հայտնվելուն: Իսկապես՝ ինչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի
Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի եկել հեքիաթներ ասելու, ձայներ տանելու»
Կոտայքի մարզում մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը այսօր եւ վաղը կշարունակվի հենց Կոտայքի մարզում: Վաղը ԲՀԿ առաջնորդը հանդիպումներ կունենա Չարենցավանում եւ մարզկենտրոն Հրազդանում, իսկ այսօր Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի ծրագրերը կներկայացնի Եղվարդում, Նոր Հաճնում եւ Բյուրեղավանում: «Մենք չենք եկել հեքիաթ ասելու եւ ձայն տանելու»,- եղվարդցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա հավաստիացրեց, որ ԲՀԿ-ի խոսքը
Առանց գլխավոր դերակատարների
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները լրատվամիջոցներին կիսապաշտոնապես տեղեկացրին, որ «այս փուլում» նրանք չեն մասնակցելու հեռուստատեսային բանավեճերին ոչ իրար, ոչ էլ խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի հետ: Թե որքան է տեւելու «այս փուլը»՝ առայժմ հայտնի չէ: Չեմ կարող ասել նաեւ, թե ինչով է պայմանավորված նման մարտավարությունը. թվում է, թե երկու թիմերում էլ կան ճարտար լեզու ունեցող
13 հազար դրամով չեն կարող գոյատեւել, էլ ուր մնաց՝ առողջ լինեն
Ձու, թթվասեր, կաթ, կաթնաշոռ, միրգ, բանջարեղեն, միս, ձուկ. սրանք այն կերակրատեսակներն են, որոնք առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ պարտադիր պետք է լինեն մարդու հիմնական սննդակարգում, որպեսզի մարդն առողջ լինի: : Սակայն մեր երկրում նվազագույն՝ 13.000 դրամ կենսաթոշակ ստացող մարդը , որին օրական բաժին է ընկնում 450 դրամից էլ պակաս գումար, այս կերկրացանկից չի կարող օգտվել, գոյատեւել,
Հաշմանդամների խնդիրները շահարկելը ցինիզմ է
«Հայաստանի ընտրական տեղամասերի մոտ 85 տոկոսը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններից առաջ ահազանգում է «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը: – Դուք ծանո՞թ եք քաղաքական ուժերի ծրագրերին, նրանք անդրադարձե՞լ են հաշմանդամների խնդիրներրին: -Որեւէ քաղաքական ուժ մեզ կոնկրետ չի անդրադարձել մեր խնդիրներին: Որեւէ մեկի ծրագրում չկա հաշմանդամների համար նախատեսված 21-րդ դարի չափանիշները:
Ալավերդու «էնդհաուզի առեղծվա՞ծը»
Ալավերդի քաղաքում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարեւանությամբ, գեղատեսիլ բնության գրկում հառնում է շքեղ այս կառույցը: Այն նախկին անտառտնտեսության շենքն է, որ վերակառուցվելուց հետո հնդիկ մահառաջայի պալատ է հիշեցնում: Ալավերդու մեր աղբյուրները հայտնում են, որ այն գրանցված է ալավերդցի Հարություն Շոլինյանի անունով: Հ.Շոլինյանը ճանապարհի եզրին գտնվող սրճարանի տեր է: Ալավեդցիները լուրջ կասկածներ ունեն, որ դղյակի
ԿԸՀ-ն գրանցել է վերջին 5 տարիները մշտապես ՀՀ-ում չբնակվա՞ծ անձին
Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորության թեկնածու, պատճառաբանելով, որ նա վերջին 5 տարիները մշտապես չի բնակվել Հայաստանում, ինչպես օրենքն է պահանջում: Նույն պատճառով ինքնաբացարկի դիմում ներկայացրեց այս անգամ ՕԵԿ-ի կողմից հանդես եկող ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը՝ ԿԸՀ-ին ազատելով անհարմար դրության մեջ հայտնվելու
Բողոքի ակցիա Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց
Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց լեհերը բողոքի ակցիա են անցկացրել: Ըստ ակցիայի մասնակիցների` 2010 թվականին Սմոլենսկի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարը, որին զոհ գնացին Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկին եւ եւս 95 մարդ, ոչ թե դժբախտ պատահար էր, այլ ծրագրված սպանություն: Ակցիայի մասնակիցները Ռուսաստանի դիվանագիտական առաքելության շենքի առջեւ այրել են այդ երկրի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի
Հայաստանը «շողուլից ընկել է» Կոմկուսի ղեկավարության տարիներին
Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում լուրջ մրցակից է համարում բոլոր ուժերին, հատկապես՝ ՀԱԿ-ին, որովհետեւ «90-ականներին երկիրը ՀՀՇ-ականները շողուլից քցեցին»: «ՉԻ»- ընտրություններն այնուամենայնիվ լավ բան են: Եթե դրանք չլինեին՝ հինգ տարին մեկ չէինք հիշի, որ Հայաստանում նաեւ Կոմկուս կա: Ավելին, այդ կուսակցությունը միշտ իրեն հռչակում է ընդդիմադիր, պայքարում ընդդիմության դեմ,
Արդյոք ազդեցիկ ուղերձ են կուսակցությունների տեսահոլովակները
Կուսակցությունները թյուրիմացության մեջ են` կարծելով, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող նախընտրական քարոզչությունը խիստ որոշիչ դեր է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Սակայն հենց այս ելակետով է յուրաքանչյուրը փորձել իր երեւակայության սահմաններում լուծել ընտրողներին գրավելու խնդիրը` հոլովակի տեքստն ու պատկերը համադրել այնպես, որ ստացվի հնարավորինս ազդեցիկ ուղերձ: Հանրապետական կուսակցությունն առանձնապես չի ջանացել փնտրել ընտրողի սիրտ տանող ճանապարհը: Այս կուսակցության
Զատկի պատարագին մասնակցությունը կհամարվի՞ քարոզչական նյութ
Ինչպես հայտնի է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ պատգամավորի թեկնածու դերասանների, արվեստագետների, երգիչների մասնակցությամբ հոլովակները նախընտրական քարոզչության ընթացքում չպետք է ցուցադրվեն։ Դա օրենքի խախտում է։ Դեռ նախորդ շաբաթ օրը Աղվերանում՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակներում» թեմայով դասընթացին, «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել էր ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանից պարզել, թե Զատկի արարողությունը
Իշխանության չկատարած խոստումների հիշեցում
Արդյո՞ք ԲՀԿ-ի խոսքը գործ է, երբ իր ծրագրերում խոստանում է տնտեսության ստվերայնության դեմ կոշտ պայքար մղել, բայց խորհրդարանում տապալում է կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագիծը, ինչը ենթադրում էր գործարքներում դրամաշրջանառության որոշակի լեգալացում: Արդյոք ԲՀԿ-ի խոստացած ժողովրդավարացման խորացման նպատակո՞վ այդ խմբակցության անդամները կողմ քվեարկեցին «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրինագծին, որը ենթադրում է բանակի օգտագործումը արտակարգ դրության,
Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ 2012-ին յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է բնակարան եւ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունենա
«Պետությունն իր այսօրվա հնարավորություններով չի կարողանում երիտասարդների բոլոր խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծել»,- Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է Սերժ Սարգսյանը՝ շտապելով արդարանալ, թե այնուամենայնիվ «երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ զգացել են, եւ այդ քաղաքականությունը շարունակական է լինելու, իրականացվող ծրագրերն էլ ավելի են ընդլայնվելու»։ Նախ, ինչ ասել
Կարգապահական տույժ ռեկտորի նկատմամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»: ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀԿ ցուցակում ընդգրկվածները ստորագրում են, թե պարտավորվում են երբեւիցե պատգամավոր չընտրվել
Պարզվում է՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը՝ Նարինե Միրզոյանը, ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցացակում։ Նրա անունը 116-րդ տեղում է։ «Սարդարապատ» շարժման անդամ կինոռեժիսորը, որը տարբեր առիթներով անխնա քննադատության է ենթարկում գործող իշխանություններին, հայտարարում, որ իշխանափոխության պետք է հասնել հեղափոխության եւ ոչ արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, Հայ ազգային կոնգրեսին էլ մեղադրում է
«Իրականում բոլորն էլ գիտեն` ինչպես կավարտվեն ընտրությունները»
Հատվածներ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մեսրոբյան, ասուլիսներից մեկի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ ընտրություն` որպես այդպիսին, գոյություն չունի: Այդ դեպքում` ի՞նչ է մեզ սպասվում մայիսի 6-ին: – Ես կարծում եմ, որ Հայաստանում 1996-ից հետո ընտրություն տեղի չի ունեցել: Հիմա եկել-հասել ենք 2012 թվական եւ ուզում ենք խոսել ընտրությունների՞ մասին, երբ արդեն քանի
ԱՎԱ՜Ղ
Չվող թռչունները գարնանը վերադառնում են, բայց Թռչունիչը որեւէ կուսակցության նախընտրական ցուցակում չհայտնվեց:
Խորհրդարանական ուժերի հայտարարագրերը
ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվել են մայիսի 6-ին նշանակված ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված «Հայ ազգային կոնգրես» դաշինքի եւ ութ կուսակցությունների 2011 թվականի գույքի ու եկամտի մասին հայտարարագրերը: Ըստ ՀՀԿ-ի հայտարարագրի, այս կուսակցությունն ունի 47 սեփական անշարժ գույք՝ շենք եւ հող։ ՀՀԿ-ն ունի նաեւ 8 տարածք, որոնք կուսակցությունը տնօրինում է վարձակալության սկզբունքով։ ՀՀԿ-ն հայտարարագրել է
«Ժառանգության» ծրագրի փոխարեն՝ երգ ու պար
Երեկ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ միասին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու փոխարեն երգեցին ու պարեցին փուչիկների շուրջբոլորը: Դե, արի, ընտրող, հասկացիր, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, «50 տոկոսով» հաղթելու դեպքում, ինչ ծրագիր է փորձելու իրականացնել: Ոչ մի խոսք այդ մասին: Փոխարենը «Ժառանգության» առաջնորդը ելույթում բարբառեց «նոր Հայաստան տանող ճանապարհների, քաղաքացու իշխանության, կուսակցության ցուցակի» մասին: Մի
Փաստաբան Արթուր Գրիգորյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ուրբաթ օրը որոշում է կայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիմումի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբան Արթուր Գրիգորյանին։ Բագրատյանի ներկայացուցիչը մի քանի կետով հիմնավորել էր Արթուր Գրիգորյանի մեղավորությունը Բագրատյանի շահերը ներկայացնելու ընթացքում, սակայն խորհուրդն ընդամենը մեկ կետով է հիմնավորված համարել փաստաբանի մեղքը. այն, որ վերջինս գործի քննության ընթացքում վստահորդին
Իսլամն աննկատ նվաճում է Եվրոպան
Մուսուլմանական աշխարհը գրոհում է եվրոպական ֆուտբոլային ակումբները: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջերս Բարիս Կասկա անունով մի թուրք փաստաբան բողոքով դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ ընդդեմ Միլանի «Ինտեր» ակումբի, որի խորհրդանիշը, իբր, մուսուլմաններին հիշեցնում է «խաչակիրների նշանը»: Ակումբի հիմնադրման 100-ամյակի առիթով ստեղծված խորհրդանիշին սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչ է նկարված, որը Միլան քաղաքի խորհրդանիշի մի դրվագն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ազատ դեմոկրատների» եւս մի անդամ է քվեարկելու ՀՀԿ թեկնածուի օգտին
«Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ- ական Խաչատուր Քոքոբելյանն օրերս հայտարարեց, որ իր ձայնը տալու է Կենտրոնում մեծամասնականով առաջադրված «Բուրմունք» խանութների սեփականատեր Գարեգին Նուշիկյանին, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետականը։ – Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցության նախագահը հայտարարել է, որ ձայնը տալու է Կենտրոնում Հանրապետականի առաջադրած թեկնածուին։ Կարծում եք այս դեպքում ընդդիմության
Համայնքապետերի «պարտքը»
Ինչպես ասում են` ամեն ինչ իր գինն ունի: Երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հաղթանակ էին տանում իշխանության կուսակցությունների ներկայացուցիչները, նրանցից շատերը, թերևս, հույս ունեին, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ էլ ՕԵԿ-ին իրենց անդամակցությունը սեփական բարեկեցության կամ գյուղի, համայնքի հոգսերն ավելի հեշտությամբ հավելյալ նախադրյալ են ձեռք բերում: Բայց երբ համապետական ընտրություններից առաջ կամ ընթացքում նրանց կանչում
Չորս որակազրկում՝ օլիմպիադայի շեմին
Օլիմպիական խաղերի մեկնարկից երեք ամիս առաջ Ռուսաստանի ծանրամարտի կանանց ազգային հավաքականը չորս թեկնածու կորցրեց: Ռուսաստանի ՌՈՒՍԱԴԱ հակադոպինգային գործակալությունը հայտարարել է արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով չորս կին ծանրորդների՝ Տաիսիա Անտոնովայի, Իրինա Բոնդարենկոյի, Վիկտորիա Դոստավալովայի եւ Ալեքսանդրա Ֆյոդորովայի, որակազրկման մասին: Ամենածանր պատիժը կիրառվել է Եվրոպայի 2008 թվականի երիտասարդական առաջնության հաղթող Տաիսիա Անտոնովայի նկատմամբ՝ 10 տարի: Մյուսները որակազրկվել
Գծի խնդիրը
Կասկած չկա, որ ՀՀ խորհրդարանի առաջիկա ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու է ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաև քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի վարկանիշային ոչ այնքան լավ ժամանակահատվածը, կարող ենք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ աշխատելու հավանականություն ունի: Այդպիսով, Հայաստանում կարող է ստացվել իսկապես այն, որ
Իրանն արգելափակել է «London 2012»-ի պաշտոնական կայքը
Իրանի ինտերնետային օգտատերերը տեղեկացնում են, որ իշխանությունները արգելափակել են Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքէջը: Օգտատերերի 99 %-ը քննադատում է իշխանությունների այդ քայլը, սակայն վերջինները առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տալիս: Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, թե կարող են բոյկոտել օլիմպիական խաղերը՝ դրա «ռասիստական» խորհրդանիշի պատճառով: Ըստ նրանց, խորհրդանիշի վրա 2012 թվերի փոխարեն կարդացվում է
Տաշիրի քաղաքապետ. Կարեն Կարապետյանը պատասխանատո՞ւ է նաեւ Թբիլիսիում տեղի ունեցողի համար
Պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից համացանցով հայտարարություն է տարածվել այն մասին, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը` այսինքն ես, արգելք եմ հանդիսացել Տաշիր քաղաքի կենտրոնական փողոցում եղած գովազդային վահանակի վրա նրա դիմանկարը պարունակող քարոզչական պաստառի տեղադրմանը: Դա չի համապատասխանում իրականությանը և իմ կարծիքով նպատակ է հետապնդում նախընտրական քարոզչության ժամանակ. սադրանքների միջոցով, քաղաքական դիվիդենտներ շահել: Իրականությունը հետևյալն


















































