Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատների» եւս մի անդամ է քվեարկելու ՀՀԿ թեկնածուի օգտին

Ապրիլ 10,2012 10:31

«Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ- ական Խաչատուր Քոքոբելյանն օրերս հայտարարեց, որ իր ձայնը տալու է Կենտրոնում մեծամասնականով առաջադրված «Բուրմունք» խանութների սեփականատեր Գարեգին Նուշիկյանին, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետականը։

 – Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցության նախագահը հայտարարել է, որ ձայնը տալու է Կենտրոնում Հանրապետականի առաջադրած թեկնածուին։ Կարծում եք այս դեպքում ընդդիմության  դաշտում պայքարելու Ձեր վճռականությունը կասկածի տակ չի՞ առնվի։

Չէ, ես էլ եմ ճանաչում Գարեգին Նուշիկյանին որպես անհատ, որպես գործարար, բարի համբավ ունեցող մարդ, լավ ընկեր, ես էլ իմ ձայնը   տալու   եմ  Նուշիկյանին՝ հաշկի չառնելով, թե որ կուսակցությունում է ինքը։

– Հայտնի է, որ նույն տարածքում առաջադրվել էր ընդդիմության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը, նրա գրանցման մերժումից հետո առաջադրվել է եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը։ Փաստորեն, Դուք Սուքիասյանի հետ ընկերներ չեք ու չե՞ք էլ եղել։

Մոտ ենք եղել Սուքիասյանների ընտանիքի հետ, բայց էս պահին գերադասում եմ Նուշիկյանին ձայնս  տալ։ Ճանաչում եմ իրեն։ Ուղղակի էդպես եմ նախընտրում ես,, էդպես եմ կարծում։ 

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30