Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս որակազրկում՝ օլիմպիադայի շեմին

Ապրիլ 10,2012 10:23 Share

Օլիմպիական խաղերի մեկնարկից երեք ամիս առաջ Ռուսաստանի ծանրամարտի կանանց ազգային հավաքականը չորս թեկնածու կորցրեց:
Ռուսաստանի ՌՈՒՍԱԴԱ հակադոպինգային գործակալությունը հայտարարել է արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով չորս կին ծանրորդների՝ Տաիսիա Անտոնովայի, Իրինա Բոնդարենկոյի, Վիկտորիա Դոստավալովայի եւ Ալեքսանդրա Ֆյոդորովայի, որակազրկման մասին: Ամենածանր պատիժը կիրառվել է Եվրոպայի 2008 թվականի երիտասարդական առաջնության հաղթող Տաիսիա Անտոնովայի նկատմամբ՝ 10 տարի: Մյուսները որակազրկվել են երկուական տարով:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել