Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն հաջողությամբ պարոն Աշոտյանը կարող էր ինձ աքսորել Լուսին»

Ապրիլ 10,2012 13:17

Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն խիստ նկատողություն տալու հրամանին՝ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն «Առավոտին» ասաց. «Չգիտեմ, թե ինչ նմանատիպ, աչքի ընկնող նվաճումներ ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն այդ հրամանի շնորհիվ այն հաստատ կարող է հավակնել Գինեսի գրքում հայտնվելուն: Իսկապես՝ ինչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամին խիստ նկատողություն հայտարարել  Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եվ դա այն դեպքում, երբ համապատասխան Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը: Պարզից էլ պարզ է. դատարանը անվավեր կճանաչի այս անհեթեթ հրամանը, ուստի ես որեւէ անհանգստանալու բան չունեմ: Պարոն Աշոտյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, նույն հաջողությամբ նա կարող էր հրամայել ինձ գլխատել կամ աքսորել Լուսին: Սակայն այստեղ ես նաեւ դրական բան եմ տեսնում. դատաքննության ընթացքում կհրապարակվի այս որոշմանը նախորդած նամակագրությունը եւ ակներեւ կդառնա պարոն Աշոտյանի մտավոր եւ բարոյական մակարդակը, ինչից թող հետեւություններ անեն նրա գործընկերները կառավարությունում եւ կուսակցությունում: Դիմելու ենք նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ՝ վերացնի նշված հրամանը եւ որոշի պարոն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Թե չէ՝ ժողովրդի լեզվով ասած՝ հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում»:

Սեփ լր.

Հ. Գ. Սուրեն Զոլյանի հետ ընդարձակ հարցազրույցը կհրապարակենք հաջորդիվ: Պատրաստ ենք հրապարակել պարոն Աշոտյանի պատասխանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30