Օրվա լրահոսը
Աբրահամը 200 գրամ թեթեւ է Վիլչեւսկուց
Այս գիշեր միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Կիլ քաղաքում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպելու է երկրորդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Պետեր Վիլչեւսկու հետ: Մարտին նախորդած կշեռքին Աբրահամի քաշը եղել է 76 կգ, իսկ Վիլչեւսկունը՝ 76,2 կիլոգրամ: Լրատվամիջոցների փոխանցմամբ, հաջողության հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկը հաջորդ
ՀՀԿ փոխնախագահ.«Մեզ հետ են ռազմահայրենասիրական ուժերը»
Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցից – Ասում են, թե գեներալ Մանվել Գրիգորյանին ընդգրկել եք ՀՀԿ ցուցակ, որպեսզի երկրապահի բազմահազար անդամների ձայները ՀՀԿ-ի օգտին լինեն: – Երկրապահը ռազմահայրենասիրական կառույց է, բացի այդ` մենք շրջապատված եւ շրջափակված ենք հակառակորդ երկրների կողմից: Այդ ցուցակը նաեւ մեր դիմանկարն է, եւ պետք է ի ցույց դնենք, որ մեզ
Միջազգային մրցման ժամանակ մասնակիցներից մեկը կորել է
Ղրիմում ընթացող մարզական կողմնորոշման միջազգային մրցման ընթացքում այս գիշեր մասնակիցներից մեկը կորել է: Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ահազանգն ստանալուն պես ոտքի են հանվել որոնողական-փրկարարական ծառայությունների 86 աշխատակիցներ: Որոնումները ներկա պահին շարունակվում են, իսկ անհետացած մարզիկը չկա ու չկա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանցիների նվազ հոսքի պատճառով՝ աճել է տարադրամի պահանջարկը
Արժութային շուկայում որոշակիորեն աճել է տարադրամի պահանջարկը։ Ընդ որում, դա արտահայտվում է ոչ միայն դոլարի, այլեւ եվրոյի դեպքում։ Թեեւ անցած երկու-երեք օրերին եվրոն մի փոքր արժեզրկվեց, այնուհանդերձ անցած տասնօրյակին եվրոպական արժույթը եւս արժեւորման միտումներ է դրսեւորել։ Այդ ընթացքում եվրոն թանկացել է գրեթե 10 նիշով. արդեն գնվում եւ վաճառվում է 518 դրամ միջին փոխարժեքով։ Արժութային շուկայում
Գարնանային հրապարակախոսության տկարությունը
Իմ բարեկամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ես իրեն բարեկամ եմ համարում 2011 թվականի օգոստոսի 6-ին, այսինքն այն օրը, երբ դեռ երկխոսություն կոչված օյինբազությունն իր տխուր վախճանին չէր հասել, մեզ այսպես էր հակադարձում` ի՞նչ ժամանակ շահելու մասին է խոսքը, Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրությունների, գնում է իշխանափոխության: Երբ մենք զարմացանք նրա այդ հայտարարության վրա` մի՞թե Կոնգրեսը մեկ
Վարդան Օսկանյանը ԲՀԿ ներսում կոշտ ընդդիմադիր թև է փորձում ձևավորել
ԲՀԿ նոր անդամ Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ իշխող կոալիցիան ձևական է եղել և Հանրապետական կուսակցությունը միայնակ է կրում պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար, քանի որ երբեք էլ չի զգացել ԲՀԿ-ի ձայների կարիքը: Վարդան Օսկանյանը նաև հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կազմի խորհրդարանում, ապա ինքը կպնդի, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ:
Գնաճը լվացել է աշխատավարձերի աճը
2007-2011թթ. ընթացքում հանրապետությունում միջին անվանական աշխատավարձն աճել է 55%-ով` 2011թ. կազմելով 115,5 հազար դրամ: Այս նույն ժամանակահատվածում աճել են նաեւ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների ու ծառայությունների գները: Մասնավորապես, աճել են պարենային զամբյուղում ներառված առաջին անհրաժեշտության անխտիր բոլոր ապրանքների գները: Առաջին տեսակի հացի կիլոգրամի գինը 273 դրամից դարձել է 369 դրամ (աճը`35%), բարձր տեսակի հացինը` 327-ից`
«Հավատի խնդիրն արդիական է նաեւ ՀԱԿ-ի համար»
Երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հեգնելով ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը` շատ դիպուկ գնահատական տվեց` ասելով` դա հավատապղծություն է: Մյուս կողմից, սակայն, հավատի խնդիրն արդիական է նաեւ ՀԱԿ-ի համար` բնականաբար, ոչ այն չափով, ինչ իշխանությունների դեպքում: Արդյո՞ք ՀԱԿ-ն ազնիվ գտնվեց հասարակության հետ, տեր կանգնե՞ց իր խոստումներին եւ այն առաքելությանը, ինչի համար տասնյակ-հազարավոր քաղաքացիներ դուրս
Տեր-Պետրոսյանը մատնացույց արեց մեղավորին` հասարակությանը
Երեկվա իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մանրամասնորեն նկարագրելով իշխանության էությունը եւ նրա գործունեության հետեւանքները, ասում է.«Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ` Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել: Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը եւ, գաղթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանմանը ու դրա
3 Մելքոնյանների ավտոմեքենաները Ոստիկանության ակադեմիայի դիմաց վթարի են ենթարկվել (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00–ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության ակադեմիայի դիմաց, թիվ 231 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 28–ամյա Էդգար Մելքոնյանի վարած «ՎԱԶ–21144» մակնիշի 14 ՍՕ 707 համարանիշի 35-ամյա Արայիկ Մելքոնյանի «Օպել» մակնիշի 20 ՕՏ 894 համարանիշի և «Երևանշին» ԲԲԸ–ին պատկանող 36-ամյա Պետրոս
«Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ոստիկանության հայտարարությունը մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի Պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երևանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հասարակության առջև անօրինական սեփականությունը պաշտպանելու համար և դրա բոլոր հետևանքները։ Հիշեցնում ենք,
Գեղարքունիքի մարզում վթարի են ենթարկվել պայմանագրային զինծառայողներ. Կա 1 զոհ և 3 վիրավոր (Ֆոտոշարք)
Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես aravot.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.40–ի սահմաններում, Վարդենիսի կայազորային հոսպիտալից Ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 00.20–ի սահմաններում Վարդենիս–Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին իրար են բախվել 32-ամյա Արսեն Բալասանյանի վարած «Մոսկվիչ–412» կիսաբեռնատար մակնիշի 06 ՕԼ 862 համարանիշի և 28-ամյա Վարդան
Միլիարդատերերի «աստղային պատերազմները»
Ֆուտբոլային ակումբների սեփականատերերը համաշխարհային մեծության աստղերին գնելու համար աստղաբաշխական գումարներ են ծախսում: Դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, որին պատկանում է Մախաչկալայի «Անժին», գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի առաջարկով պատրաստ է գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորեսին՝ 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարելով $ 56 միլիոն: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դաղստանում աչք են դրել նաեւ լոնդոնյան նույն ակումբի հարձակվող Դիդյե
Վլադիմիր Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ Պլովդիվում այսօր ավարտվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հավակնում էր չեմպիոնական տիտղոսին, նախավերջին տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Լորան Ֆրեսինեին (Ֆրանսիա) եւ 7,0 միավորով նահանջեց 22-րդ հորիզոնական: Հայաստանցի գրոսմայստերն ամենայն հավանականությամբ դուրս մնաց նաեւ ընդհանրապես մեդալների համար պայքարից ու նրա գլխավոր նպատակը հիմա 25 լավագույնների մեջ մնալն է, որպեսզի աշխարհի գավաթի խաղարկության
Գժված գարուն կամ «տարօրինակ» մարդը
Այսօր երթուղային տաքսի նստեցի աշխատանքից տուն վերադառնալիս ու նկատեցի, որ բոլորն ուրախ են: Ես էլ ուրախացա, որ ժպտացող մարդկանց հետ եմ երթեւեկելու ու հաղթահարելու Մամուլի շենքից մինչեւ հեռավոր Չարբախ ընկած տաղտկալի ճանապարհը: Քիչ էր մնում Ալբերտ Մկրտչյանին մի հատ էլ «Ուրախ երթուղային» վերնագրով ֆիլմ նկարելու միտք տայի… ահագին լավ զգացի, որովհետեւ հոգնում եմ փողոցներում մռայլ
Ավտովթար Երեւանում` մահացու ելքով (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00,05 –ի սահմաններում «Ֆոլցվագեն» մակնիշի 15 ԼՏ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 44-ամյա Հովհաննես Գրիգորյանը, վարելով ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայի և Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր է
ՀՀԿ-ն հպարտանում է, խոստանում եւ տեղ-տեղ արդարանում
ՀՀԿ նախընտրական ծրագրում, որը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը, ոչ միայն բազմաթիվ խոստումներ են եւ արածների թվարկում, այլեւ մեկ-երկու տեղ խոսվում է որոշ բաղթողումների մասին: Մասնավորապես, նախաբանում գրված է.«Մեզ դեռեւս չի հաջողվել հաղթահարել աղքատությունը եւ կոռուպցիան, ապահովել արդար մրցակցություն բարենպաստ գործարար միջավայրում: Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում
Ա.Ռուստամյան. «ՀՀԿ-ն կաշառք վերցնողներին իրենով է անում, որ ուրիշները չմտնեն էդ դաշտ» (Տեսանյութ)
Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի կարողանում ժողովրդին ոտքի հանել եւ իշխանափոխություն անել, գուցե ժողովուրդն իսկապես ուզում է, որ այս իշխանությունները վերարտադրվեն: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ՀՅԴ Գերագույն մարմն ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց , որ ժողովուրդը լավ չի հասկանում, թե ինչպիսի պայքարի մաս ինքն ունի. «Կոնկրետ քաղաքացին դժբախտաբար չի եկել այն գիտակցության, որ
Հետաքրքրասերները սեռական կյանքի մասին
«Զզվում եմ էն տղերքից, ովքեր ականջները սրած լսում են, թե էն մեկը երբա լեվի գնացել, ինչ ծտի հետ ա քնել: Նենց եմ նեռվայնանում, որ իրանց գլուխն են գովում, թե իրանք ինչքան հզոր են սեքսում, հա ի՞նչ, դրանո՞վ պետք ա որոշվի իրանց տղամարդկությունը: Ինձ առհասարակ ուրիշների սեռական կյանքը չի հետաքրքրում, իմն էլ հաստատ հասարակության թեմա չեմ
ԿԳ նախկին նախարար. «Կրթության ոլորտում կոռուպցիա, դրամահավաքություն կա ԽՍՀՄ-ի ժամանակներից սկսած»
Այսօր Aravot.am-ը ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին խնդրեց գնահատել ներկայիս նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը՝ հատկապես հաշվի առնելով օմբուդսմենի քննադատությունները: Լեւոն Մկրտչյանն ասած, որ ՄԻՊ-ի զեկույցին ծանոթ չէ, իսկ Աշոտյանի գործունեությունը նորմալ է գնահատում. «Կրթության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որտեղ բոլոր նախարարները շարունակել են միեւնույն ծրագրերն իրականացնել: Բացթողումներ շատ կան բնականանբար, եղել
«Ի տարբերություն Օսկանյանի` մենք մեր կոալիցիոն գործընկերների մասին ավելի լավ կարծիքի ենք»
Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն ասել է.«նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել, եւ Հանրապետականն էլ արել է այն ինչ ցանկացել է, ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է»: Արձագանքելով այս պնդմանը` ՀՀԿ մամլո խոսնակ, Ազգային ժողովի փոխնագահ
Բաղմանյանին տուգանեցին
Այսօր՝ մարտի 30-ին, վարչական արձանագրություն է կազմվել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պատկանող «Մերսեդես G 500» մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենան օրեր
Բժիշկները չհաստատեցին ոստիկանների ախտորոշումը
Ոստիկանության Նորք-Մարաշի տարածքային բաժանմունք բերված, այնուհետև Նորքի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Երվանդ Կարապետյանը ժամը 18:00-ի սահմաններում ազատ է արձակվել: Ոստիկանությունը գրությամբ դիմել էր հոգեբուժարանին՝ միջնորդելով ընդունել Երվանդ Կարապետյանին հոգեբուժարան՝ «բուժվելու նպատակով»: Հոգեբուժարանի բժիշկները Երվանդի և ոստիկանների հետ խոսելուց հետո նախ զարմանք հայտնեցին, թե ինչի՞ց են ոստիկանները եզրակացրել, որ նա հոգեկան հիվանդ է: «Դե, ահազանգ եղավ, պարտավոր
Ոստիկանությունը հաշվել է: Նրանք 4.800-ն էին:
Մարտի 30-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 18.20-ին: Մասնակցել է մոտ 4.800 մարդ: Հանրահավաքին հաջորդել է երթ: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: ՀՀ ոստիկանություն
ՄԻԵԴ–ն ընդունել է Գուլյանի գործով նախնական բողոքը
Հատուկ քննչական ծառայությունը 4–րդ անգամ կարճեց Գուլյանի գործի վարույթը՝ չկատարելով Վճռաբեկ դատարանի որոշումը 2007թ. ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի գործի վարույթն արդեն չորրորդ անգամ կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ չի կատարում Վճռաբեկ դատարանի վճիռը, այն է՝ վերսկսել Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը և վերացնել նախաքննության ընթացքում թույլ տրված
Արձանագրություն է կազմվել Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ
Այսօր՝ մարտի 31-ին, վարչական արձանագրություն է կազմվել Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ Էրեբունու ոստիկանապետի անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն-Պասսատ»մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի և ծառայողական «Տոյոտա կորոլա» մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները նա շահագործում էր առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների: Իսկ մեկ այլ փաստով ոստիկանապետի նկատմամբ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Տուգանվելուց հետո Էրոբունու ոստիկանապետի ավտոմեքենաների վրա հայտնվեցին ԱՊՊԱ կտրոնները: Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները, ինչից պարզ էր դառնում, որ Էրեբունու ոստիկանապետի ավտոմեքենաներն առանց ԱՊՊԱ կտրոնի են:
ՀԱԿ-ի նամակը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, պարոն Տիգրան Մուկուչյանին Հարգելի պարոն Մուկուչյան Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռեւս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը: Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում
Մահվան փաստի կապակցությամբ տեղեկատվություն չի ստացվել
«Հայկական ժամանակ» օրաթերթի «Դու պիտի հանդում թագավորես» վերտառությամբ հոդվածում հրապարակված տեղեկատվության համաձայն Ռուբինյանց փողոցի 1-ին շենքի 62 բնակարանի բնակիչ Էդուարդ Գրիգորյանը մահացել է շուրջ 10 տարի առաջ, սակայն նրա տվյալները ներառված են ընտրողների ցուցակում: ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի կողմից ձեռնարկված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Է. Գրիգորյանը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում և հուղարկավորվել այնտեղ: Նշված
Վաղը կկայանա Արթուր Աբրահամ- Պյոտր Վիլշեւսկի մենամարտը
Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշեւսկու կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշեւսկին` 76.1 կգ: Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի
Սերժ Սարգսյանն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ


















































