Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում վթարի են ենթարկվել պայմանագրային զինծառայողներ. Կա 1 զոհ և 3 վիրավոր (Ֆոտոշարք)

Մարտ 31,2012 10:31

Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես aravot.am–ին  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.40–ի սահմաններում, Վարդենիսի կայազորային հոսպիտալից Ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 00.20–ի սահմաններում Վարդենիս–Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին իրար են բախվել 32-ամյա Արսեն Բալասանյանի վարած «Մոսկվիչ–412» կիսաբեռնատար մակնիշի 06 ՕԼ 862 համարանիշի և 28-ամյա Վարդան Աբգարյանի վարած «ՎԱԶ–2106» մակնիշի 67 ՕՍ 480 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ–2106»–ի վարորդ Վ. Աբգարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ Գյումրիի բնակիչ 32-ամյա Վարդան Թադևոսյանը, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ 25-ամյա Կորյուն Հակոբյանը և «Մոսկվիչ–412»–ի վարորդ Ա. Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ։ Վթարի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ մահացածն ու բոլոր վիրավորները ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ են։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քննիչ Գարիկ Երանոսյանի գլխավորությամբ։ Քանի որ վթարի ենթարկված բոլոր անձինք ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ են, դեպքի վայր հրավիրվեց ՀՀ ՊՆ ՌՈ քննչական 5-րդ կայազորային բաժինը։ Նշված բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031