Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրություն է կազմվել Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ

Մարտ 30,2012 20:46

Այսօր՝ մարտի 31-ին, վարչական արձանագրություն է կազմվել Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ Էրեբունու ոստիկանապետի անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն-Պասսատ»մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի և ծառայողական «Տոյոտա կորոլա» մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները նա շահագործում էր առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների:

Իսկ մեկ այլ փաստով ոստիկանապետի նկատմամբ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Տուգանվելուց հետո Էրոբունու ոստիկանապետի ավտոմեքենաների վրա հայտնվեցին ԱՊՊԱ կտրոնները:

Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները, ինչից պարզ էր դառնում, որ Էրեբունու ոստիկանապետի ավտոմեքենաներն առանց ԱՊՊԱ կտրոնի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031