Լրահոս
Օրվա լրահոսը

3 Մելքոնյանների ավտոմեքենաները Ոստիկանության ակադեմիայի դիմաց վթարի են ենթարկվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 31,2012 10:48

Այսօր, մարտի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.00–ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության ակադեմիայի դիմաց, թիվ 231 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 28–ամյա Էդգար Մելքոնյանի վարած «ՎԱԶ–21144» մակնիշի 14 ՍՕ 707 համարանիշի 35-ամյա Արայիկ Մելքոնյանի «Օպել» մակնիշի  20 ՕՏ 894 համարանիշի և «Երևանշին» ԲԲԸ–ին պատկանող 36-ամյա Պետրոս Մելքոնյանի վարած 4–701Ռ բարձիչ տրակտորը։

Վթարի հետևանքով  «ՎԱԶ–21144»–ի վարորդ Է. Մելքոնյանը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031