Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանային հրապարակախոսության տկարությունը

Մարտ 31,2012 11:27

Իմ բարեկամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ես իրեն բարեկամ եմ համարում 2011 թվականի օգոստոսի 6-ին, այսինքն այն օրը, երբ դեռ երկխոսություն կոչված օյինբազությունն իր տխուր վախճանին չէր հասել, մեզ այսպես էր հակադարձում` ի՞նչ ժամանակ շահելու մասին է խոսքը, Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրությունների, գնում է իշխանափոխության: Երբ մենք զարմացանք նրա այդ հայտարարության վրա` մի՞թե Կոնգրեսը մեկ ամսվա կյանք ունի եւ մի՞թե արտահերթ ընտրություններ չլինելու դեպքում կկազմալուծվի, պարոն Տեր-Աբրահամյանը հստակ ֆիքսեց, որ այո, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա դա կլինի Կոնգրեսի վերջը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը հո ինքնասպա՞ն չէ, որ գործը հասցնի հերթական ընտրությունների»: Մոտավորապես այսպիսի մի պատմություն «Ազատության» ռադիոեթերում իմ եւ Հրանտի հանդիպումից:

Թե 2011 թվականի օգոստոսի 6-ից այս կողմ ինչ է անցել-դարձել Հայաստանում, բոլորը գիտեն: Բոլորը գիտեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արչտահերթ ընտրությունների գնալու էպոխայի վերջին արարը` я тоже хочу в туалет.

Իսկ այժմ, բուն հարցի մասին:

Պարզվում է, որ գարունը ոչ միայն բնության զարթոնքի սկիզբն է, այլեւ այդ բնության մի մասնիկը համարվող մարդու: Իսկ մարդիկ, գիտեք, տարբեր են լինում: Մարդկանց մեջ կան գիտնականներ, քաղաքական գործիչներ, բնապահպաններ, նույնիսկ չինական ավոտոբուսի վարորդներ, եւ, իհարկե, հրապարակախոսներ: Պարոն Տեր-Աբրահամյանն էլ այն հրապարակախոսներից է, որոնք գարնան հետ, որպես բնության մի մասնիկ, զարթոն են ապրում: Ուրախալի է, իհարկե, երբ տեսնում ես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղափոխությամբ քշված, դարի երկխոսությամբ հիացած գործընկերոջդ հետ նախորդած ձմռանը որեւէ վատ բան չի պատահել, թեեւ թե հեղափոխությունն է մեռել, թե դարի խայտառակություն-երկխոսությունը եւ թե Կոնգրեսի հետ կապված ամեն ինչ: Ահա, բարեկամդ ողջ-առողջ է, «Ֆեյսբուքում» բավականին կենսուրախ, «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանի հետ ակտիվ նամակագրության մեջ: Զարթնել է, այսինքն, իսկ թեման էլ ո՞րն է` հերթական ընտրությունները, որին գնում է Կոնգրեսը: Ավելին ասենք` Կոնգրեսի մեծամասնական ֆրոնտի խնդիրները: Որպեսզի ավելի ընկալալի լինի, մեջբերեմ Հրանտին.«Ստյոպա Սաֆարյան ջան: Մի հատ բացատրի, էլի, պնդրում եմ: Սա ի՞նչ մաթեմատիկա է: Եթե ամեն բան ճիշտ եմ հասկանում, առաւարկն էն ա, որ Րաֆֆու մեկ «զիջման» դիմաց Կոնգրեսը զիջի 7 տեում «Ժառանգությանը» եւ 13 տեղում էլ` Դաշնակցությանը: Րաֆֆու անսպասելի` համարյա գաղտագողի առաջադրվելու եւ հետո նույնքան անսպասելի «զիջելու» իմաստը սա՞ էր: 1=7+13 : Ավելի խոհեմ չէ՞ յոյւրաքանչյուր ընտրատարածքում կոնկրետ իրավիճակից ելնելով, գալ պայմանավորվածության մեկ թեկնածուի պպաշտպանելու` կոնգրեսակա՞ն, թե՞ ժառանգական»:

Զգում եք, չէ՞, թե Հրանտը ոնց է կռիվ տալիս ԱԺ-ում Կոնգրեսի տեղերի համար:

Էդիկ Անդրեասյան

Հոդվածն ամբողջությամբ` «ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031