Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկները չհաստատեցին ոստիկանների ախտորոշումը

Մարտ 30,2012 21:48

Ոստիկանության Նորք-Մարաշի տարածքային բաժանմունք բերված, այնուհետև Նորքի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Երվանդ Կարապետյանը ժամը 18:00-ի սահմաններում ազատ է արձակվել: Ոստիկանությունը գրությամբ դիմել էր հոգեբուժարանին՝ միջնորդելով ընդունել Երվանդ Կարապետյանին հոգեբուժարան՝ «բուժվելու նպատակով»:

Հոգեբուժարանի բժիշկները Երվանդի և ոստիկանների հետ խոսելուց հետո նախ զարմանք հայտնեցին, թե ինչի՞ց են ոստիկանները եզրակացրել, որ նա հոգեկան հիվանդ է: «Դե, ահազանգ եղավ, պարտավոր էինք ստուգել»,- պարզաբանեց ոստիկաններից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ:

Բժիշկների՝ երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը եզրակացություն գրեց այն մասին, որ հոգեկան շեղման որևէ ախտանիշ չեն տեսնում և Երվանդ Կարապետյանը հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Հետո այդ թուղթը ոստիկանները տարան պատճենահանելու և հետ չբերեցին: «Անհետացավ» թե՛ բժիշկների գրած եզրակացությունը, թե՛ այն փաստաթուղթը, որի հիման վրա Ե.Կարապետյանին ուղարկել էին հոգեբուժարան:

Մոտ երկու ժամ անց, հոգեբուժարանում հավաքված մի խումբ իրավապաշտպանների բարձրացրած աղմուկից հետո կորած եզրակացությունը «հայտնվեց», և փոխգնդապետ Հակոբյանն ասաց, որ Երվանդ Կարապետյանը կարող է տուն գնալ: Նա Կարապետյանին չտրամադրեց իր առողջության վերաբերյալ բժիշկների կազմած եզրակացության պատճեն, նույնիսկ թույլ չտվեց կարդալ: «Կդիմեք ոստիականություն, կտան, կծանոթանաք»,- ասաց փոխգնդապետ Հակոբյանը և հեռացավ:

 

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031