Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղմանյանին տուգանեցին

Մարտ 30,2012 22:04

Այսօր՝ մարտի 30-ին, վարչական արձանագրություն է կազմվել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պատկանող «Մերսեդես G 500» մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենան օրեր առաջ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խախտել էր երթևեկության կանոնները, ինչպես նաև ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը:  Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031