Օրվա լրահոսը

ՀԺԿ քաղխորհրդի անդամն էլ չի ուզում մասնակցել ընտրություններին

Հատված ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանի հետ հարցազրույցից – Ի վերջո, Ձեր կարծիքով` Կոնգրեսում առաջացած այդ տարաձայնության պատճառը ո՞րն էր, իսկապե՞ս մարտավարության հետ կապված խնդիր կար: Թե՞ տարաձայնությունը համամասնական ցուցակի հետ է կապված: Չէ՞ որ այդ տարաձայնությունն առաջացավ համամասնական ցուցակի քննարկման ընթացքում: – Դա իրենք թող ավելի պարզ ասեն, որովհետեւ մինչեւ այդ հունվարի 30-ին մենք

ՍԴ նախագահի «Audi Q7»-ի դիմապակուն բացակայում է ԱՊՊԱ կտրոնը

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն օլիգարխի կյանք է վարում։ Նա շրջում է «Audi Q7» մակնիշի ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը Հայաստանում, ըստ փորձագետների, 80-ից 150 հազար դոլար է։ Կոնկրետ ավտոմեքենայի արժեքը պայմանավորված է նրա շարժիչի հզորությամբ եւ հագեցվածությամբ: Մասնավորապես, եթե «Audi Q7»-ի շարժիչը 4.2 լիտր աշխատանքային ծավալով է, նշանակում է՝ այդ ավտոմեքենան մոդելի գերհագեցած կամ, ինչպես

Գալուստ Սահակյանն էլ լինելու է դրախտի՞ դարպասների պահակը

Հատվածներ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից: – Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը արեւածագն է։ – Չեմ կարծում, որ հուզումնալից բառերով կարելի է առաջ շարժվել, մասնավորապես Սերժ Սարգսյանը ինքն իրեն թե բովանդակային եւ թե ձեւի առումով ներկայացնելու խնդիր չունի, չեմ կարծում, որ նրան ներկայացնելու համար ինչ-որ մարդիկ լրացուցիչ հայտեր պետք է

Հայաստանում չկան ժողովրդի կողքին կանգնող իշխանական մտավորականներ

Ռուսաստանի Դաշնությունում ծավալվող վերջին իրադարձություններին հետեւելիս անընդհատ արձանագրում էի, որ մեզանից ավելի վատ վիճակում գտնվող պետություն ու հասարակություն էլ կա։ Չէ՞ որ տարբեր «կարուսելների ու լցոնումների» փուլը մենք վաղուց ենք անցել, եւ փողոցային պայքարն էլ մեզանում շատ ավելի է զարգացած, եւ ընդդիմության նմանվող զանգված էլ ունենք։ Բայց մի ասպարեզում մենք անասելիորեն հետ ենք ռուսներից։ Դա

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող հատվածը, Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Սևան-Լճաշեն ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում` Սադունց, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիքգյուղ, Միլաք, Շենկան, Գեղարոտ,

Նիկոլա Սարկոզին հաստատել է, որ ներկայացնելու է Ցեղասպանության ժխտման վերաբերյալ նոր օրինագիծ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մարտի 7-ին հաստատել է իր մտադրությունը՝ ներկայացնելու Հայոց Ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ. Այս մասին հաղորդում է ֆրանսահայ լրագրող Ժան Էկյանը: Ֆրանսիայի նախագահն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների պատվիրակությանը, նաեւ Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին, Պատրիկ Դեւեջյանին, Ալեն Թերզյանին եւ Լեւոն Սայանին: Նրանց վստահեցրել է, որ եթե վերընտրվի նախագահ՝ մտադիր է կառավարությանը

ԿԸՀ-ում հետին մտքեր չեն ունեցել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2012 թվականի հունվարի 31-ին ընդունած «ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշումը մտահոգել է լրագրողական համքարությանը: Խոսքը սույն որոշման 9-րդ եւ 11-րդ կետերում սահմանված այն ձեւակերպումների մասին է, ըստ որոնց՝ լրագրողի հավատարմագրումը մերժվում (9-րդ հոդված) եւ կամ դադարեցվում (11-րդ հոդված), եթե լրագրողն «անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել

Վրաստանն ու Ադրբեջանը ծրագրում են համատեղ հայտ ներկայացնել՝ հյուրընկալելու Եվրո 2020-ը

Վրաստանի նախագահն ասել է, որ իր երկիրը մտադիր է համատեղ հայտ ներկայացնել Ադրբեջանի հետ՝ հյուրընկալելու Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունը: Ըստ The Associated Press-ի՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այս հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ դիմելով Ադրբեջանի խորհրդարանին: ՈՒԵՖԱ – ն, ամենայն հավանականությամբ, Եվրո 2020-ի համար հայտեր կընդունի հաջորդ տարվա սկզբին, իսկ քվեարկությունը նախատեսված է 2014 թ. մայիսին: Թուրքիան արդեն շահագրգռություն է հայտնել հյուրընկալելու այս առաջնությունը:  

«Մերսեդես»–ն ու «ՎԱԶ 2106»-ը բախվել են իրար. կան վիրավորներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

 Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 10 ՏՍ 230 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏԼ 463 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհին կայանված «Օպել վեկտրա» մակնիշի 63 ՍԼ 098

ՀՀ ոստիկանություն. եթե պարտադրանք լինի՝ ծառայողական քննություն կնշանակվի

Երեկ Aravot.am-ին էր ահազանգել  ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության  մի ներկայացուցիչ (համենայնդեպս զանգահարողն այդպես ներկայացավ) եւ մեզնից էր հետաքրքրվում՝ արդյոք ոստիկանությունում իրենց վերադասներն իրավունք ունե՞ն պարտադրելու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին ընտրելու այս կամ այն ապահովագրական ընկերությանը՝ իրենց առողջությունն ապահովագրելու  պայմանագիր կնքելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արդեն հայտարարել է պետական համակարգում սոցիալական փաթեթի ներդրման գործընթացի

ՍԴ-ն մասամբ հակասահմանադրական ճանաչեց

Այսօր Սահմանադրական դատարանը իր կայքում այսօր հրապարակել է երեկ կայացրած որոշումը՝«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն» դրույթը՝ այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել ՀՀ Սահմանադրության

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ո՛չ դաշինքի, ո՛չ ցուցակի հարց չեն քննարկում

Թե՛ «Ժառանգություն» կուսակցության համագումարից առաջ, թե՛ դրանից հետո մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հնարավոր նախընտրական դաշինքի եւ այդ ուղղությամբ ընթացող բանակցությունների վերաբերյալ: Եվ եթե մինչ այս այդ անդրադարձները վերաբերում էին դաշինքի ձեւավորել-չձեւավորելու խնդրին, ապա հիմա մամուլը խոսում է այս երկու կուսակցությունների միջեւ նախընտրական համամասնական ցուցակի շուրջ անհամաձայնությունների

Ոստիկանները հայտնաբերել են Էրեբունի քոլեջի մոտ երիտասարդին դանակահարած անձին

Քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Երևանի Ավանեսով փողոցի բնակիչ, 18-ամյա Վոլոդյա Բալասանյանն է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր–ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը

Մեր աղջիկները Թուրքիայում լավ մեկնարկ են տվել

Այս պահին Թուրքիայում ընթանում  է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության է հասել Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ, Աննա Հայրապետյանը պարտության է մատնել Կամիլ Դե Սերուքսին, իսկ Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի է արել Իրինա Գալյամովայի հետ: Լիլիթ Մկրտչյան-Սոֆիո Գվետաձե եւ Նատալյա Պոգոնինա-Մարիա Կուրսովա պարտիաները դեռ շարունակվում են: Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրի վերջնական

Ռոմանտի՞զմ, թե՞ Գյումրին փրկելու ռեալ ծրագիր

Մի քանի օր է` Գյումրու կենտրոնական փողոցներներում փակցվել են խոհափիլիսոփայական հարցադրումներով  ցուցապաստառներ`«Ի՞նչ անել Գյումրիում հազարավոր աշխատատեղեր ստեղծելու համար» , «Ինչպե՞ս անել Գյումրին հարուստ ու ժամանակակից քաղաք դարձնելու համար» և այլն: Ու այս բոլոր հարցերի պատասխանները տանում են դեպի «Շիրակ» ֆուտբոլային ակումբ, որի սեփականատերը` գործարար Արման Սահակյանը, պատրաստվում է  մեծամասնական կարգով իր  թեկնածությունն  առաջադրել Գյումրիից: Երիտասարդ

Արամ Կարապետյանն ու Վլադիմիր Պուտինը համակարծիք են

«Ռուսաստանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում: Պուտինը բացարձակ իշխանություն, որպես այդպիսին, արդեն չունի: Այնտեղ շատ լուրջ ռադիկալիզացիա է սպասվում»,- Aravot.am-ի հարցին` ՌԴ նախագահական ընտրություններին նախորդած եւ ընտրական ողջ շրջանում Մոսկվայում էիք` ի՞նչ տպավորություններ ստացաք, ասաց օրերս Երեւան վերադարձած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա տպավորությամբ, «ռադիկալ գործընթացներ» սկսվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ

Կարող են կասեցնել, բայց պարտավո՞ր չեն

Մայրաքաղաքի փակ շուկայի ապամոնտաժման որոշումը կայացվել է 2004-ին։ Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` վստահեցնելով, որ կառավարությունը դրանից հետո այլ որոշումներ շուկայի վերաբերյալ չի կայացրել: Փակ շուկայի քանդման աշխատանքները քաղաքապետարանը մարտի 2-ին դադարեցրել է` արձանագրելով խախտումներ։ Տիկին Պողոսյանը կարծում է, որ քաղաքապետարանն իր կանխարգելիչ գործողությունները կատարել է: Իսկ որո՞նք են եղել մշակույթի

Քոլեջի բակում դանակահարվել է 18-ամյա պատանին

Այսօր՝ մարտի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում անգիտակից վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես «Առավոտին»  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը։ Պարզվել է, որ վիրավորը բժշկական կենտրոն է տեղափոխվել Էրեբունի բժշկական քոլեջի մոտից՝ դանակահարված վիճակում։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ

Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի եւ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու, նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները քննարկելու համար: Հանրապետության ղեկավարը հանդիպման պատեհ

Ավտովթար Էջմիածնում. կա վիրավոր (ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին»  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքում՝ Խորենացի փողոցում գործող «33» տաքսի ծառայության դիմաց, իրար են բախվել Էջմիածնի բնակիչ, 28-ամյա Գևորգ Գազազյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 16 ՍԼ 126 համարանիշի և Էջմիածնի բնակիչ եւ 46-ամյա Կարեն Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի 07 ՍՏ

Միքայել Մինասյանի ընկերները ՀՀԿ ցուցակը «գրավելո՞ւ» են (Տեսանյութ)

Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ համամասնական ցուցակում բավականին ընդարձակ տեղ են զբաղեցնելու նախագահի փեսայի` Միքայել Մինասյանի ընկերներն ու շրջապատը: Եվ հավանաբար հենց սա նկատի ունեն հանրապետականները, երբ ասում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակը երիտասարդանալու է: Այս տեղեկությունը Aravot.am-ը փորձեց ճշտել ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանից: Նրա խոսքերով՝ «Դրանք ընդամենը տեղեկատվական հոսքեր են: Կարող

Սարկոզին պիտի հանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր տեղական ժամանակով ժամը 17։30 (Երեւանի ժամանակով 20։30) ընդունելու է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին։ Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը։ «Ֆրանսպրես»-ը նշում է, որ հանդիպումը կայանալու է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների ընդունած` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական ճանաչելուց մեկ շաբաթ

Անսահման բարի պապիկը

«Լավություն արա´, գցի´ր ջուրը»… Ահա այս խոսքերով է իր ողջ` 75-ամյա, կյանքում առաջնորդվել ու դեռ առաջնորդվում Սասուն պապը: Նրան միշտ կտեսնես իրեն հատուկ ներքին հանգստությամբ, աչքերի խորությամբ ու հազիվ նշմարվող ժպիտը դեմքին: Հարևանները նրան անունով չեն դիմում… Ասում են` «անսահման բարությունն եկավ» ու նկատի ունենում հենց Սասուն պապին: Ճանապարհին հանդիպողներին միշտ ջերմագին բարևում է, հարցնում

Ընտրություններից առաջ իշխանությունների ժպիտը մամուլի՞ն (ձայնագրություն)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Հիշեցնենք, որ փաստաբանը վիրավորվել էր Hraparak.am-ում տեղադրված հոդվածի տակ տեղ գտած ընթերցողների մեկնաբանություններից ու «Հրապարակ» թերթից 18 միլիոն դրամ էր պահանջել իր արժանապատվությունը վիրավորելու համար: «Անօրինական, հիմար դատական ակտ էր, որը կայացվել է

Ես գնացի թռչունների շուկա

Ժակ Պրեւերի որոնումները թռչունների  եւ այլոց շուկաներում   հանգեցրին մի պարզ եւ չհնացող ճշմարտության՝ մենք միմյանց փնտրում  ենք  ոչ այնտեղ, որտեղ պետք է  փնտել, մենք միմյանց կորցնում  եք այնտեղ, որտեղ  չպետք է կորցնենք եւ ի վերջո՝ մենք մեր ետեւից ենք ընկել եւ վազում  ենք մեր իսկ հետքերով, մոռանալով, որ այդ հետքերն  արդեն մի անգամ մեզ բոլորիս

Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանում է «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի չմասնակցելու որոշումը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  Հանրային հեռուստաընկերությունը իր` Բաքվում կայանալիք մրցույթին չմասնակցելու որոշման մասին մարտի 7-ին տարածած հայտարարության մեջ նշում է, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների` բոլոր մասնակից երկրներին անվտանգության երաշխիքների մասին խոստումներին, օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»`

«Զենք»՝ շատախոսների դեմ (Տեսանյութ)

Եթե Ձեր շրջապատում կան մարդիկ, ում խոսելուց դուք նյարդայնանում եք ու մտածում, որ վերջ, մոտակա մի-քանի ժամը նա  ցավեցնելու է Ձեր գլուխը, արդեն խնդիր չէ: Factroom.org-ն հայտնում է Չինացի գիտնականները ստեղծել են «SpeechJammer» անվանումն ունեցող սարքը, որ նախատեսված է հենց շատախոսների համար: Բավական է միայն այդ սարքը ուղղել նրա վրա և սեղմել կոճակը: «ՇԱատախոսի» լեզուն փաթ

«Ինտերնետ կա, կենսաբանության գիրք կա, ժուռնալներ կան». Սեռական հարաբերություների մասին այսպես տեղեկանալը սխալ է

Հայաստանում 40-48 տարեկան շատ աղջիկներ սեռական կյանքով չեն ապրում: Այս կարծիքին է հոգեբան Սամվել Խուդոյանը: 2008թվականին անցկացված հարցման արդյունքում պարզվել է` Հայաստանում սեռական կյանքով ապրողների միջին տարիքը համարվում է 19-ը: Իսկ հոգեբանը սրա վերաբերյալ ասում է . «Մինչը 24 տարեկանը օրգանիզմը ֆիզիոլոգական աճ է ապրում, ցանկալի է մինչ այդ խուսափել սեռական հարաբերություններից, չնայած չափահասությունից հետո

Աշոտ Խաչատրյան. Նվերներ անելն իմ թուլությունն է

Մշտապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով շրջապատված, գեղեցկությունը գնահատող եւ աշխարհի տարբեր երկրներում հայ կնոջ գեղեցկությունը «գովազդող» Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում մարտի 8-ի կապակցությամբ իր շնորհավորական խոսքերը հղելով կանանց՝ ասաց, որ ինքն առանձնահատուկ շնորհավորում է նախ բոլոր մայրերին, ապա բարի ու ազնիվ կանանց: «Ցանկանում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031