Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն էլ լինելու է դրախտի՞ դարպասների պահակը

Մարտ 08,2012 10:36

Հատվածներ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:

– Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը արեւածագն է։

– Չեմ կարծում, որ հուզումնալից բառերով կարելի է առաջ շարժվել, մասնավորապես Սերժ Սարգսյանը ինքն իրեն թե բովանդակային եւ թե ձեւի առումով ներկայացնելու խնդիր չունի, չեմ կարծում, որ նրան ներկայացնելու համար ինչ-որ մարդիկ լրացուցիչ հայտեր պետք է ներկայացնեն։ Իհարկե, Սերժ Սարգսյանը մեզ համար ամենաընդունելի քաղաքական գործիչն է, բայց դա պետք է գգացվի եւ զգացվում է ոչ թե մեր արտահայտած բառերով, այլ մեր վերաբերմունքով եւ աշխատանքով։

Նույն Ասրյանն ասել է, որ եթե նախագահը իրեն նշանակի դժոխքի դարպասների պահակ, պատրաստ Է գնալ։ Իսկ եթե նախագահը Ձեզ նշանակի, դուք պատրա՞ստ եք գնալ։

– Կարծում եմ, իմ գործողություններն այնպիսին են, որ ես անպայման դրախտ կընկնեմ։

– Որպես վերջաբան, քանի որ խոսեցինք արծիվներից, Դուք Ձեզ Հանրապետականի արծիվ համարո՞ւմ եք։

– Արծիվը չի կարող միայն Հանրապետականինը լինել։ Հայ ժողովուրդն ինքը արծիվ է, այդ արծիվներից մեկն էլ ես եմ, դուք էլ եք արծիվ, մյուսներն էլ, դա մեծ խորհուրդ ունի։

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ

«Երկիր» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031