Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խաչատրյան. Նվերներ անելն իմ թուլությունն է

Մարտ 07,2012 17:36 Share

Մշտապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով շրջապատված, գեղեցկությունը գնահատող եւ աշխարհի տարբեր երկրներում հայ կնոջ գեղեցկությունը «գովազդող» Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում մարտի 8-ի կապակցությամբ իր շնորհավորական խոսքերը հղելով կանանց՝ ասաց, որ ինքն առանձնահատուկ շնորհավորում է նախ բոլոր մայրերին, ապա բարի ու ազնիվ կանանց: «Ցանկանում եմ բոլորին ժպիտներ, սեր, երջանկություն, հավերժ գեղեցկություն, քանի որ տգեղ կանայք չկան, կա չնկատված գեղեցկություն, եւ մեկ էլ իրենց չհետեւող կանայք» -կարծում է Ա. Խաչատրյանը:

Ըստ նրա`կոպտությունն ու չարությունը ոչնչացնում են գեղեցկությունը, ուստի խորհուրդ է տալիս կանանց հաճախ նայել հայելու մեջ ու հիշել, որ գեղեցիկ են, հմայիչ եւ դեռ ունենալու են շատ երջանիկ պահեր. «Սիրելի կանայք, թող ձեր սրտերում միշտ արեւոտ գարուններ լինեն: Շնորհավորում եմ նաեւ մեր գեղեցկուհիներին, բոլոր նրանց ովքեր մասնակցում են գեղեցկության մրցույթներին, ցանկանում եմ նրանց մեծ բեմեր ու հաղթանակներ»:

Քանի որ Աշոտ Խաչատրյանը շատ է ճանապարհորդում ու ինչպես ինքն է ձեւակերպում՝ նվերներ անելն իր թուլությունն է. ոչ միայն մարտի 8-ի կապակցությամբ, այլեւ շատ առիթների ու նաեւ անառիթ, արտերկրից միշտ յուրահատուկ նվերներ է բերում հարազատների համար՝ հագուստների, օծանելիքի եւ այլ իրերի տեսքով:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031