Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են Էրեբունի քոլեջի մոտ երիտասարդին դանակահարած անձին

Մարտ 07,2012 21:55

Քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Երևանի Ավանեսով փողոցի բնակիչ, 18-ամյա Վոլոդյա Բալասանյանն է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր–ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, այսօր Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ։ Էրեբունի բժշկական կենտրոն էր մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը։ Պարզվել էր, որ վիրավորը բժշկական կենտրոն էր տեղափոխվել Էրեբունի բժշկական քոլեջի մոտից՝ դանակահարված վիճակում։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէր բացատրություններ տալու կատարվածի մասին։ Պարզվել էր նաև, որ դանակահարվածը Նոր Արեշ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Մանուկյանն է։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից Վ. Բալասանյանը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ոստիկանությունը հայտնաբերել է նաև հանցագործության գործիք դանակը։ Թե ի՞նչն է եղել դանակահարության դրդապատճառը նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը որոշ մանրամասներ չի հայտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031