Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Էջմիածնում. կա վիրավոր (ֆոտոշարք)

Մարտ 07,2012 19:33

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին»  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքում՝ Խորենացի փողոցում գործող «33» տաքսի ծառայության դիմաց, իրար են բախվել Էջմիածնի բնակիչ, 28-ամյա Գևորգ Գազազյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 16 ՍԼ 126 համարանիշի և Էջմիածնի բնակիչ եւ 46-ամյա Կարեն Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի 07 ՍՏ 744 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի վայրից Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ՎԱԶ 2107»–ի ուղևոր, 25-ամյա Յանա Պետրոսյանը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննիչ Գոռ Ավանեսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էջմիածնի բաժնի տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031