Օրվա լրահոսը

Քոչարյանը Պուտինից գործ էր ուզո՞ւմ

«Ա1+»-ի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 15-ի հանդիպելու համար Ռոբերտ Քոչարյանը ջանք չի խնայել։ Իսկ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն արժանանալու համար, նրա նպատակը՝ ՌԴ-ում, իսկ ավելի ստույգ «Գազպրոմում» աշխատանք ստանալն է։ Մանրամասները կարդացեք այստեղ:  

Ցուցահանդես` ուսանողների միջև կապի ստեղծման ու ամրապնդմանը

Մարտի 20-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ուսանողական ինքնակառավարման մարմնի լրատվության ու տեղեկատվության ոլորտի լուսաբանմանը նվիրված ցուցահանդես-մրցույթ: Այդ ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայ-Սլավոնական , Հայաստանի պետական տնտեսագիտական, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանները: Տեղում կազմված ժյուրին, ծանոթանալով նրանց գործունեությանը տվեց իր գնահատականը: Անվանակարգերը վեցն

Շաբոյանը ստուգումներ անցկացնելու իրավասություն է ուզում

 Այսօր խորհրդարանում ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը օրենսդիրներին էր ներկայացնում հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը: Վերջինս, ի պատասխան իրեն ուղղված հարցերից մեկին՝ արդյոք հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար անհրաժե՞շտ են օրենսդրական փոփոխություններ, ասաց, թե այդպիսի փոփոխություններ, իհարկե, անհրաժեշտ են ու հավելեց, թե «եվրոպացի բոլոր փորձագետները միանշանակ պնդում են, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, եւ խոսքը

ՕԵԿ-ը հրապարակեց իր համամասնական ցուցակը

Մարզահամերգային  համալիրում տեղի ունեցող, «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը եւ մեծամասնական առաջադրումները: Այսպիսով, կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն է, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, չորրորդում` գյուղնախարար Սերգո Կարապետյան: ՕԵԿ

Զինվորի մահվան գործով վկան ցուցմունք չի՞ գրել

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասում սպանված, իսկ պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով երկու վկայի։ Արտակ Նազարյանի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գործով վկա Արտակ Հովհաննիսյանն այսօր դատարանում փորձում էր վերապատմել իր նախաքննական ցուցմունքը։ Ըստ Ծովինարի, նա հայտարարել է, որ իր վրա

«Ժառանգություն»՝ «Փոխվե՛ք, որ հավատանք», ՀՀԿ՝ «Հավատանք, որ փոխենք»

Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության գրեթե  բոլոր պատգամավորները՝ բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, հայտարարությամբ հանդես եկան: Մասնավորապես Արմեն Մարտիրսյանն իր ելույթում ասաց, թե հետաքրքիր ժամանակներ  ենք ապրում եւ դժգոհեց, թե՝ «գալիք ընտրություններին ընդառաջ  տեղի են ունենում  աննախադեպ այլակերպումներ. կոալիցիոն իշխանությունները, որ մինչ այժմ բառի բուն իմաստով կտրում էին ժողովրդի հացը, հիմա էլ փորձում են կտրել ընդդիմության հացը»:

Շարմազանով. «Արմեն ջան, արի ա՛յ ախպեր ջան, որ գնաս քեզ էլ ո՞նց ենք գտնելու»

Խորհրդարանի այսօրվա նիստը, որը ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, թերեւս, վերջին քառօրյա նիստերից մեկն էր, ավարտվեց  ՀՀԿ-«Ժառանգություն» խայթող ելույթներով ու կատակներով:  Այն բանից հետո, երբ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ավարտեց իշխանությունների հասցեին ուղղված իր կոշտ քննադատական հայտարարությունը, որը եզրափակել էր այսպես՝ «Չար եք, նենգ եք, անարդարացի եք` այնուամենայնիվ, մարդ եք: Ես սիրում եմ մարդկանց: Ես չեմ

Կապահովվի «Կանաչ Երևան» ծրագրի իրականացումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկել է մայրաքաղաքի կանչապատման ընթացիկ և նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ անելիքները դեռ շատ են: Գնահատելով ներկայում կատարվող աշխտանքները`քաղաքապետը նշել է, որ «Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը և հնարավորին ավելացնել

Դպրոցի տնօրենը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ` դպրոցի  տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի՝ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Երեւան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբեր ամսին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող

Մեկնարկել են Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Նախագծի համաձայն` պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը և աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման

ՊՆ նախարարի մամուլի նախկին խոսնակը՝ ՕԵԿ ցուցակում 7-րդն է

Քիչ հետո մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Օրինաց երկիր» կուսակցության 15 ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն: Այստեղ ներկա է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, որն օրերս անդամակցել է ՕԵԿ-ին: Լրագրողների հետ զրույցում պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը, որքանով տեղյակ է, զբաղեցնելու է ՕԵԿ համամասնական ցուցակի 7-րդ տեղը: Իսկ թե ինչով է պայմանավորված հենց ՕԵԿ-ին ընտրելը՝

«ԲՀԿ-ականներին առաջարկում են հրաժարական տալ»

«Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանն ասել է. «Աշխատանքից ազատման սպառնալիքով հազարավոր ԲՀԿ-ականների «առաջարկում» են դուրս գալ կուսակցությունից: Հարցրեք ԲՀԿ ակտիվին, թե վերջին մեկ տարում ինչ պայմաններում և ինչ ճնշումների տակ են աշխատել. Նրանք մանրամասն կպատմեն: Սա ոչ միայն կոալիցիոն, այլ նաեւ գործընկերային հարաբերությունների ոգուց չէր բխում: Մեծ հաշվով, ԲՀԿ-ի համագումարը վերջին մեկ տարվա

Ֆրանկոֆոնիական գարուն՝ ըստ Անրի Ռենոյի

Հայաստանում մարտ ամսից մեկնարկել են ֆրանկոֆոնիական միջոցառումները, որոնք կշարունակվեն ապրիլին ու Երեւանից բացի կընդգրկեն ՀՀ մարզերը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այդ ամենը որակում է ֆրանկոֆոնիական գարուն: Հայաստանին 2008 թվականից շնորհվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ, իսկ այս տարվա Կինշասայի գագաթաժողովին մեր երկիրը կդառնա լիիրավ անդամ: Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը այս թեմայով խոսեցին

Խորհրդարանում քվեարկության չդրվեց միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը

 Չնայած քաղաքական ուժերի նախընտրական տրամադրություններին ու ԱԺ-ում հայրենի օրենսդիրների սակավությանը՝ խորհրդարանը շարունակում է հերթական քառօրյա նիստեր գումարել։ ԱԺ-ում այսօր քննարկվեցին մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծեր, միջազգային պայմանագրեր եւ նույնիսկ օրենքների մի քանի նախագծեր ընդունվեցին։ Ի թիվս այլ օրինագծերի՝ ընդունվեց նաեւ ՀՀ նախագահի առարկությամբ ԱԺ-ին վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»

Րաֆֆի Հովհաննիսյանի միջազգային հանդիպումների օրակարգից

20 մարտի 2012թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը (Mark Horton): Քննարկվեցին Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի համար, ինչպես նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ:

Գոռ Վարդանյանի իսկական անունը Արմեն է

Մարտաֆիլմերի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանի ծննդյան վկայանում, պարզվում է, նրա անունը Արմեն Վարդանյան է: Այսօր Aravot.am-ը Գոռից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հետագայում Արմենը դարձել Գոռ: Նա պատմեց, որ փոքր ժամանակից տնեցիներն իրեն Գոռ են ասել` մնացել է Գոռ. «Հատուկ պատմություն չկա, ուղղակի դա իմ երկրորդ անունն է եղել, էդպես մնացել է»: Օրերս Հանրային հեռուստատեսությամբ

Ոստիկանությունը ձերբակալել է դեռևս չկարգված «օրենքով գողի»

Այսօր` մարտի 20-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալներ, քիչ առաջ Երևանի Տիչինայի փողոցից բերման են ենթարկել երկու եղբայրների: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք 31-ամյա Ալիկ Բանդուրյանն ու 32-ամյա Արսեն Բանդուրյանն են: Վերջիններս Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչներ են: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նրանք նախկինում մի քանի անգամ

«Ասա՝ գեներալ Մանվելն ի՞նչ է անելու օրենսդիր մարմնում»

Այսօր Aravot-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ի համամասնական ցուցակին, այսպիսի մտահոգություն հայտնեց «Ասպարեզ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Համլետ Կիրակոսյանը:Նրան նախևառաջ ապշեցրել է այն փաստը, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է երկրի նախագահը: «Ես սա զուտ չինովնիկական ցուցակ կորակեի, բայց ամենազարմանալին այն է, որ կուսակցական ցուցակը երկրի նախագահն է գլխավորում,այդպես հազվադեպ է պատահում: Երկրի նախագահը նախևառաջ պետք է լինի

Ֆրանսիական դեսպանատունն ու ԿԳՆ-ն ուզում են լիցեյ բացել (Տեսանյութ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր դեսպանատանը կայացած ասուլիսում ֆրանկոֆոնիական միջոցառումների մասին խոսելիս անդրադարձավ դեսպանատան միջոցով, ՀՀ ԿԳ եւ արտգործնախարարությունների աջակցությամբ ֆրանսերենի քարոզմանը, ինչը կարտահայտվի նաեւ երեւանյան 10 հանրակրթական դպրոցներում շաբաթական 3-ի փոխարեն 6 ժամ խորացված ֆրանսերեն ուսուցանելով: «Հայաստանը դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լեզվաբանական դաշնագիր կնքելու խնդրանքով»,-շեշտեց պարոն Ռենոն: Դեսպանը խոսեց նաեւ առաջիկայում Հայաստանում ստեղծվելիք

Խոշոր ավտովթար «Ազատության» պողոտայում. «Գազել»-ը կողաշրջվել է (ֆոտոշարք)

Այսօր` մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում, 49-ամյա Սուրեն Խաչատրյանը, վարելով թիվ 33 երթուղին սպասարկող «Գազել 3211» մակնիշի 0621 Տ համարանիշի ավտոմեքենան, բախվել է «Վազ 2107» մակնիշի ՏՏ 0214 համարանիշի և «ԲՄՎ 500» մակնիշի 05 ՕՍ 557 համարանիշի ավտոմեքենաներին: Բախման հետևանքով

Ինչո՞ւ Լոռու հեռուստաալիքները հրաժարվեցին քաղաքական գովազդից

Այս տարվա մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդից հրաժարվելը, Լոռու մարզային եւ վանաձորյան հեռուստաընկերությունների ղեկավարների կարծիքով, դժվար կացության մեջ կգցի ոչ միայն առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու կուսակցություններին, այլ նաեւ խորհրդարանական ընտրությունների շեմին կանգնած լոռեցիներին: Եթե նախորդ տարիներին հեռուստաընկերություններն իրենք էին որոշում նախընտրական քարոզչության ընթացքում իրենց եթերից հնչող քաղաքական գովազդի խելամիտ գինը, ապա

Ռազմիկ Զոհրաբյանը` «պետական հատուկ վտանգավոր հանցագործ» (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում անդամագրվել «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հ/կ-ին: Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ամբողջ հարցը նրանում է, որ իրենց քաղբանտարկյալներ չեմ համարում, որպեսզի մասնակցեմ նրանց միջոցառումներին: Իսկական քաղբանտարկյալներ ես համարում եմ նրանց, ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար: Իսկ իրենք ընդամենը իշխանություն գալու, էն էլ զարտուղի ճանապարհներով, գիտեք «Մարտի 1»-ի ժամանակ

15-ամյա աղջկա հետ սեռական հարաբերության համար քրգործ է հարուցվել

Իջեւանում 15-ամյա աղջիկն իրավապահներին հայտարարել էր, որ իրեն բռնաբարել են: Քննությամբ պարզվել է, որ աղջկա հետ, վերջինիս ցանկությամբ, սեռական հարաբերություններ է ունեցել 21-ամյա երիտասարդ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական  օրենսգքրի 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ): Երիտասարդը ձերբակալված չէ: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ քրեական գործի քննությամբ զբաղվում

Ամփոփիչ հայտարարություն Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Հայտարարություն  Ոստիկանությունը չպետք է դառնա գործիք ապօրինի որշումների կատարման համար:  Մաշտոցի պուրակում վերջին օրերին ընթացող իրադարձությունները վկայում են, որ փորձ է արվում Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ կառավարության անօրինական որոշումների դեմ քաղաքացիների պայքարին ուղղված գործընթացը տեղափոխել ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների դաշտ: Մեկ անգամ եւս շեշտում ենք` մեր պահանջն ուղղված է  Երեւանի քաղաքապետին ու ՀՀ վարչապետին, այլ ոչ թե

Աշոտյանի «կշիռը» Կարեն Ավագյանի համար «մեծ արժեք» է

«Նյութը ծիծաղաշարժ էր: Բայց շեշտեմ, որ կան քաղաքական ուժեր, դրանց մասին բոլորս շատ լավ գիտենք, որտեղ ականջ քաշելը, ականջ կտրելը, ականջին օղ դնելը քաղաքական բանավեճի ավանդական մեթոդներն են»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով մամուլում այսօր եղած հրապարակմանը. «Ինչի ասես, որ չի դիմում Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը` Սերժ Սարգսյանի «աչքը մտնելու» համար:

Լեւոն Զուրաբյանն առաջադրվում է Երեւանի կենտրոնում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր թեկնածությունն է առաջադրելու Երեւանի Կենտրոն համայնքը ներառող թիվ 9 ընտրատարածքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Նա նշեց, որ թիվ 4 ընտրատարածքում էլ առաջադրվելու է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նշենք, որ ավելի վաղ տվյալ ընտրատարածքում արդեն առաջադրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակներ են տրամադրվել

Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:      «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը,

Իրանում ավտոբուս է շրջվել. զոհվել է 3 հայ

Այսօր Իրանից Հայաստան եկող ավտոբուսի վթարի հետևանքով 3 հայ է զոհվել, վիրավորվել է ավտոբուսի ևս 10 ուղևոր: Ավտոբուսը շրջվել է Իրանի տարածքում: Զոհված երեք հայերի Իրանի քաղաքացիներ լինելու փաստն հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: https://www.epress.am

Սյունիքի մարզպետը ստել էր (Տեսանյութ)

 2011 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Պարզվում է, ինքը՝ Սիլվա Համբարձումյանը դրանից անակնկալի է եկել, թեեւ ձայնագրությունը հրապարակելու մասին նախկինում հայտարարություն էր արել: Սիլվա Համբարձումյանի համար անակնկալ էր ոչ թե տեսահոլովակը, այլ դրա հայտնվելը, քանի որ այն հրապարակել ինքը

Հեռուստաընկերություններում այժմ թաքնված գովազդներ չկան

Երեւանի մամուլի ակումբն այսօր «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում 9 լրատվամիջոցներում անցկացրած մոնիտորինգի արդյունքները: Ակումբը դրական տեղաշարժեր է նկատել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների համեմատ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով, 10 օրվա ուսումնասիրության ադյունքում արձանագրել են գնահատականներ պարունակող անդրադարձերի նվազում: Եթե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնահատական պարունակող անդրադարձերը մոտ 10 տոկոս էին կազմում, մարտի տվյալներով՝

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031